00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի հաղթանակը․ ի՞նչ գնով են Շվեդիան ու Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու

© AP Photo / Petros KaradjiasԹուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2022
Թուրքիայի նախագահ
Բաժանորդագրվել
Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեծապես կթուլացնի քրդերի դիրքն ամբողջ աշխարհում։ Փորձագետը կարծում է, որ արդեն «կանաչ լույս» է վառվել։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Անկարայի համաձայնությունը, որ Շվեդիան ու Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին, Թուրքիայի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիակատար հաղթանակն է, քանի որ նրա բոլոր պահանջները կատարել են ինչպես Շվեդիան ու Ֆինլանդիան, այնպես էլ, դեռևս չհաստատված տվյալներով ԱՄՆ-ն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե․Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Երեկ Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան հուշագիր են ստորագրել, որում հաշվի են առնված Անկարայի բոլոր մտահոգությունները: Թուրքիան էլ իր հերթին չեղարկել է Շվեդիայի և Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ առարկությունները։

«Էրդողանն ակնհայտ, անվերապահ հաղթանակ է տարել իր գործողություններում։ Ամբողջական հաղթանակ։ Նախ` նա հասավ այն բանին, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կարգելվի այդ երկրներում, դա նրա համար չափազանց կարևոր է։ Երկրորդ՝ այն մարդկանց արտահանձնմանը, որոնց Թուրքիայում կասկածում են ահաբեկչության մեջ, իսկ նրանք կասկածում են, ընդհանուր առմամբ, այդ կուսակցության ցանկացած անդամի»,- կարծում է Նադեին-Ռաևսկին։

Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Ֆինլանդիան ու Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտեր էին ներկայացրել դաշինքի գլխավոր քարտուղարին։ Թուրքիան արգելափակել էր այդ հայտերի քննարկման գործընթացը։ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում նրանց հավաստիացումներին, թե կապ չունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում արգելված կազմակերպություն):
Նադեին-Ռաևսկին ընդգծել է, որ այդ որոշումները Շվեդիայի և Ֆինլանդիայի համար սահմանադրորեն անընդունելի են, բայց այդ տարբերակին, որը, փորձագետի խոսքով, մեծապես կթուլացնի քրդերի դիրքերն ամբողջ աշխարհում, արդեն կանաչ լույս է տրվել:
«Թուրքերի համար դա մեծ հաղթանակ է, բայց ոչ միակը։ Արդեն եղել են հաղորդումներ, որ ԱՄՆ-ն հանել է Ս-400 գնելու առարկությունները, սակայն դա ստուգման կարիք ունի», - հավելել է փորձագետը։ Բացի այդ, Թուրքիային, նրա խոսքով, կարող են վերականգնել նորագույն F-35 կործանիչների մատակարարման նախագծում։
«Հաղթանակը բացարձակ է»,- ամփոփել է Նադեին-Ռաևսկին:
Ավելի վաղ ԱՄՆ-ն Թուրքիային պաշտոնապես ծանուցել էր, որ նրան հեռացնում է F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից, քանի որ Անկարան ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգ է ձեռք բերել։ Վաշինգտոնը չեղարկել է Թուրքիայի հետ F-35-ի համատեղ հուշագիրը` ստորագրելով այն նախագծի մյուս 7 գործընկերների` Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ։
Լրահոս
0