00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտ Խաչատրյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

© Sputnik / Hasmik GrigoryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2022
Բաժանորդագրվել
Տասը քաշային կարգերում ներկայացված հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի ըմբիշներից միայն չորսին հաջողվեց կանգնել պատվո պատվանդանին։ 60 կգ քաշայինների եզրափակիչում Սուրեն Աղաջանյանի գեղեցիկ հաղթանակից հետո մեր ըմբիշներից ևս 1–ը հավակնում էր Եվրոպայի չեմպիոնի կոչմանը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Աշոտ Խաչատրյանը 67 կգ քաշային կարգի եզրափակիչում Նիկա Բրոլաձեի հետ ոչ–ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց գոտեմարտը, բայց չեմպիոնի կոչումը նվաճեց վրացի ըմբիշը։
Եզրափակիչի առաջին մրցափուլում հայ ըմբիշը 1։0 հաշվով առջևում էր, երբ շատ լավ հնարավորություն ստացավ գրոհելու, բայց պարտերից միավոր վաստակել չկարողացավ։
Երկրորդ մրցափուլում նույն պատկերը գրանցվեց արդեն վրացու համար։ Բայց քանի որ վերջինը միավոր վաստակել էր Բրոլաձեն, առավելությունը նրանն էր հավասար միավորների դեպքում։
Գոտեմարտի վերջնամասում մեր ըմբիշը գերակտիվություն դրսևորեց, բայց միավոր վաստակել չհաջողվեց։

1։1։ Բայց այս դեպքում սա պարտություն էր և ոչ թե չեմպիոնի, այլ փոխչեմպիոնի կոչում։

Աշոտ Խաչատրյանը որակավորման փուլում 9։0 հաշվով առավելության էր հասել սերբ Մոմցիլո Գայիչի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում մեր ըմբիշը բացահայտ առավելությամբ՝ 11։0 հաշվով պատրության էր մատնել իտալացի Ալեսանդրո Գրեսպիին։ Խաչատրյանի հաղթարշավը շարունակություն էր ունեցել նաև քառորդ եզրափակիչում, որտեղ հայ ըմբիշը 9։0 հաշվով առավելություն էր դրսևորել թուրք Օնուր Յուրտադայի նկատմամբ։
Իսկ կիսաեզրափակիչում Խաչատրյանը 4։1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Մարիան Հոլուբովսկիին։
Ըմբիշներ Ալբերտ Վարդանյանն ու Վիգեն Նազարյանը բրոնզե մեդալներ են նվաճել Հռոմում
Հիշեցնենք` ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է հունիսի 27-ին և կավարտվի հուլիսի 3-ին։
Այսօր` հունահռոմեական ոճի ըմբիշների մրցումային վերջին օրը, շատ հարուստ էր մեր հավաքականի համար։
60 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Սուրեն Աղաջանյանը։
Իսկ հունիսի 28-ին մեր ընտրանու կազմում բրոնզե մեդալ էին նվաճել Վիգեն Նազարյանը և գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը։
Այսպիսով, մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը վաստակեց չորս մեդալ՝ մեկական ոսկե և արծաթե, ինչպես նաև երկու բրոնզե։ Հուլիսի 1-ից պայքարի մեջ կմտնեն ազատ ոճային ըմբիշները։
Լրահոս
0