00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ԱԱԾ–ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել

Բաժանորդագրվել
ՊԲ N զորամասի զինծառայողները սոցցանցերով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հաշվի հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետությունում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը։ Կազմում ներգրավված են եղել ՊԲ տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև ժամանակին կանխվել է Արցախի մի քանի քաղաքացու հետագա հավաքագրումը։
«Պարզվել է, որ Արցախի քաղաքացիները, հանդիսանալով N զորամասի զինծառայողներ, սոցցանցերով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հաշվի հետ։
Որոշակի ժամանակ նրա հետ շփվելուց հետո վերջինիս առաջադրանքով նրան են տրամադրել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի տեղակայման, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, մարտունակության, մարտական դիրքերում առկա զենքերի տեսակի և քանակի, զորամասի հրամանատարական կազմի վերաբերյալ տվյալներ»,– ասվում է հաղորդագրությունում։
Այս տեղեկությունների դիմաց N զորամասի զինծառայողներից մեկը բանկային փոխանցման միջոցով ստացել է 200 ԱՄՆ դոլար, իսկ մնացածն իրենց խոստացած գումարներն այդպես էլ չեն ստացել։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` պետական դավաճանության համար մեղադրանք է առաջադրվել Արցախի քաղաքացիներ Ա.Ա.–ին, Մ.Հ.–ին և Ա.Բ.–ին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Խոստովանական ցուցմունքի ժամանակ այդ քաղաքացիներից մեկը, որը 200 ԱՄՆ դոլար է ստացել, ներկայացրել է, թե ինչպես է ծանոթացել և տեղեկություններ հայտնել օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին։ Մյուսն էլ ծանոթացել է ենթադրաբար մի աղջկա հետ, որն ազգությամբ հայ է, սակայն ապրում է Վրաստանում։
Նրանց շփումը սիրային բնույթ է կրել, սակայն որոշ ժամանակ հետո աղջիկը սկսել է հետաքրքրվել իր զորամասով, պատերազմի հետևանքով կրած կորուստներով, Արցախում ու Հայաստանում տիրող քաղաքական, սոցիալական իրավիճակով, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման վերաբերյալ տեղեկություններով։
N զորամասի զինծառայողը ենթադրաբար Վրաստանում ապրող այդ աղջկան դիրքերում արված լուսանկարներ է ուղարկել, մարտական հերթափոխի ցուցակը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի լուսանկարներ և այլն։ Զենքերի ու զորամասի հրամանատարի մասին նույնպես տեղեկություններ է տրամադրել։
Երրորդ կալանավորված անձը նույնպես զինծառայող է. 2021 թվականի հուլիսին «Տիկ–տոկի» միջոցով ծանոթացել է մի աղջկա հետ, որը նույնպես ներկայացել է որպես Վրաստանում բնակվող հայ։ Նրանց շփումն էլ է սկզբնական շրջանում անձնական բնույթ է կրել, սակայն WhastApp հավելվածով շարունակված շփման ընթացքում ենթադրյալ աղջիկը սկսել է հետաքրքրվել տղայի ծառայության վայրով, ռազմական բնույթի տեղեկություններով։
Նա նույնպես մարտական դիրքից լուսանկարներ է ուղարկել, զորամասի ստորաբաժանումների քանակական տվյալները և այլն։ Զինծառայողին ինֆորմացիայի համար գումար են առաջարկել, սակայն նա չի ընդունել։
ՊԲ ևս 2 զինծառայողի հավաքագրումն էլ ժամանակին կանխվել է։
Կիև ու Թբիլիսի է գնացել, գաղտնալսվող հեռախոս բերել. արցախցի պաշտոնյայի դավաճանությունը
Մեկը ok.ru սոցցանցի միջոցով կապ է հաստատել մի աղջկա հետ, որը ազգությամբ հայ է ներկայացել, ու այս դեպքում էլ շփումը կրել է սիրային բնույթ, հետո աղջիկը սկսել է հետաքրքրվել նրա ծառայության վայրով։ Խոստովանական ցուցմունքում տղամարդը նշել է` որոշ ժամանակ անց հասկացել է, որ տեղեկություններ է հայտնել Ադրբեջանի ծառայությանը։
Մյուս զինծառայողն էլ մի աղջկա հետ ծանոթացել է ok.ru սոցցանցով ու կրկին գաղտնիք պարունակող տեղեկություններ տվել զորամասի, զենքերի, մարտական հերթապահության մասին։
Արցախի ԱԱԾ–ն հորդորում է բնակչությանը` հատկապես զինածռայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթանալուց, առավել ևս նրանց հետ Արցախի և Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց։
Լրահոս
0