https://arm.sputniknews.ru/20220629/anhet-kvoratsneri-cavy-nujnpes-mets-e-inchpes-hervosabar-zvohvatsneriny-ajcelutjun-erablur-44430255.html
Անհետ կորածների ցավը նույնպես մեծ է, ինչպես հերոսաբար զոհվածներինը. այցելություն Եռաբլուր
Անհետ կորածների ցավը նույնպես մեծ է, ինչպես հերոսաբար զոհվածներինը. այցելություն Եռաբլուր
Sputnik Արմենիա
Այսօր Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ 29.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-29T18:02+0400
2022-06-29T18:02+0400
2022-06-29T18:18+0400
երկրապահ կամավորական միություն (եկմ)
անհետ կորած
անհայտ զինվոր
հայ գերիներ, անհետ կորածներ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1d/44429327_0:0:1024:577_1920x0_80_0_0_38b89bb0a262df5da080f00ba24c2594.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հունիսի 29-ին, Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել անհետ կորածների հարազատներ, մարտական ընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և զինվորականներ։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Եռաբլուր այցելածները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել անհետ կորած ազատամարտիկների հուշակոթողի մոտ:ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը նույնպես այսօր եղել է «Եռաբլուրում»։ԵԿՄ–ից տեղեկանում ենք, որ Միքայելյանն իր ելույթում ասել է` անհետ կորածների ճակատագրերն անհայտ են, բայց նրանց ոտնահետքերը մեր պատմության էջերում են:Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն այսօր հայտնել էր` 44-օրյա պատերազմից հետո Արցախում մինչ օրս անհետ կորած է համարվում 53 անձ, 33-ը՝ զինվորական, 20-ը՝ քաղաքացիական։ Իսկ ապրիլի 7-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր` արցախյան 2 պատերազմներից հետո գտնվելու վայրն անհայտ 985 մարդ ունենք, որից 208-ը 44-օրյա պատերազմից, իսկ 777-ն արցախյան առաջին պատերազմից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1d/44429327_90:0:1001:683_1920x0_80_0_0_89e8e765410e31b94c53904c976f75d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկրապահ կամավորական միություն (եկմ), անհետ կորած, անհայտ զինվոր, հայ գերիներ, անհետ կորածներ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
երկրապահ կամավորական միություն (եկմ), անհետ կորած, անհայտ զինվոր, հայ գերիներ, անհետ կորածներ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Անհետ կորածների ցավը նույնպես մեծ է, ինչպես հերոսաբար զոհվածներինը. այցելություն Եռաբլուր
18:02 29.06.2022 (Թարմացված է: 18:18 29.06.2022) Այսօր Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հունիսի 29-ին, Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել անհետ կորածների հարազատներ, մարտական ընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և զինվորականներ։ Տեղեկությունը հայտնում է
պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Եռաբլուր այցելածները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել անհետ կորած ազատամարտիկների հուշակոթողի մոտ:
Այցելություն Եռաբլուր` Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը նույնպես այսօր եղել է «Եռաբլուրում»։
ԵԿՄ–ից տեղեկանում ենք, որ Միքայելյանն իր ելույթում ասել է` անհետ կորածների ճակատագրերն անհայտ են, բայց նրանց ոտնահետքերը մեր պատմության էջերում են:
«Անհայտ կորածների ցավը նույնպես մեծ է մեզ համար, ինչպես հերոսաբար զոհվածներինը: Նրանց կատարած հայրենանվեր սխրանքը երբեք չի մոռացվի»,- ասել է Միքայելյանը։
Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն այսօր հայտնել էր` 44-օրյա պատերազմից հետո Արցախում մինչ օրս անհետ կորած է համարվում 53 անձ, 33-ը՝ զինվորական, 20-ը՝ քաղաքացիական։ Իսկ ապրիլի 7-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր` արցախյան 2 պատերազմներից հետո գտնվելու վայրն անհայտ 985 մարդ ունենք, որից 208-ը 44-օրյա պատերազմից, իսկ 777-ն արցախյան առաջին պատերազմից։