https://arm.sputniknews.ru/20220628/verin-lars-tanvogh-tshanaparhy-bacvel-e-bvolvor-tesaki-transpvortajin-mijvocneri-hamar-44370147.html
Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Sputnik Արմենիա
Ճանապարհը բաց է ոչ միայն մարդատար, այլ նաև բեռնատար ավտոմեքենաների համար։ 28.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-28T23:05+0400
2022-06-28T23:05+0400
2022-06-28T23:06+0400
հայաստան
վերին լարս
ռուսաստան
վրաստանի հանրապետություն
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/18/26566218_0:64:1600:964_1920x0_80_0_0_9b493e1d388ec47f6e7987a59769e35f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտը:Հյուսիսային Օսեթիայի հումանիտար օգնության պետական կոմիտեի տվյալներով՝ ռազմավիրական ճանապարհով երթևեկությունն արգելվել էր հունիսի 26-ից։ Պատճառը Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացումն էր և ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինությունը։Հիշեցնենք` երեկ` հունիսի 27-ին, վրացական կողմում Վերին Լարս տանող մայրուղու 136-րդ կմ-ում 80-մետրանոց հատված էր փլուզվել Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել էր։ Ժամը 23:00-ից ճանապարհը որոշ ժամանակով բացվել էր, բայց ռուսական կողմում նոր փլուզում էր տեղի ունեցել, որի հետևանքով հունիսի 28-ին ժամը 01:30-ից ճանապարհը դարձյալ փակվել էր։Ավելի ուշ վրացական կողմը նոր հայտարարություն էր տարածել` նշելով, որ ճանապարհը բաց է սահմանափակումներով` միայն մարդատար ավտոմեքենաների համար։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/18/26566218_116:0:1484:1026_1920x0_80_0_0_54c545516ee451b5919640d698be2c99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վերին լարս, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, ճանապարհ
հայաստան, վերին լարս, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, ճանապարհ
Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
23:05 28.06.2022 (Թարմացված է: 23:06 28.06.2022) Ճանապարհը բաց է ոչ միայն մարդատար, այլ նաև բեռնատար ավտոմեքենաների համար։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտը:
Հյուսիսային Օսեթիայի հումանիտար օգնության պետական կոմիտեի տվյալներով՝ ռազմավիրական ճանապարհով երթևեկությունն արգելվել էր հունիսի 26-ից։ Պատճառը Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացումն էր և ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինությունը։
«Ժամը 20:00-ից ռազմավիրական ճանապարհը բնականոն ռեժիմով գործում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– հայտնում է գերատեսչությունը:
Հիշեցնենք` երեկ` հունիսի 27-ին, վրացական կողմում Վերին Լարս տանող մայրուղու 136-րդ կմ-ում
80-մետրանոց հատված էր փլուզվել Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել էր։
Ժամը 23:00-ից ճանապարհը որոշ ժամանակով բացվել էր, բայց ռուսական կողմում նոր փլուզում էր տեղի ունեցել, որի հետևանքով
հունիսի 28-ին ժամը 01:30-ից ճանապարհը դարձյալ փակվել էր։
Ավելի ուշ վրացական կողմը նոր հայտարարություն էր տարածել` նշելով, որ ճանապարհը բաց է սահմանափակումներով` միայն մարդատար ավտոմեքենաների համար։