Վիճակահանություն ՊՆ կենտրոնական հավաքակայանում. ՀՀ–ում շարունակվում է ամառային զորակոչը
Վիճակահանություն ՊՆ կենտրոնական հավաքակայանում. ՀՀ–ում շարունակվում է ամառային զորակոչը
Sputnik Արմենիա
Վիճակահանության ժամանակ նորակոչիկների առջև դրված է մի քանի թմբուկ. նրանք ընտրում են, թե որ զորամասեր են մեկնելու ծառայության։ 28.06.2022, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանում մեկնարկած ամառային զորակոչի շրջանակներում հունիսի 28-ին ծառայության մեկնեց նորակոչիկների հերթական խումբը. նրանք Տավուշի մարզից էին։ Տղաները վիճակահանության միջոցով իմացան, թե որտեղ են ծառայելու։ՀՀ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ զորակոչիկը համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 26–րդ հոդվածի 4-րդ մասի՝ ցանկության դեպքում կարող է մեկնել ծառայության այն զորամաս, որտեղ ծառայում է եղբայրը, եթե վերջինիս ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը։Այդ խմբի տղաներից երկուսը վիճակահանության չմասնակցեցին, նրանք անմիջապես կմեկնեն իրենց եղբայրների ծառայության վայրի զորամասեր։«Կա նաև 26–րդ հոդվածի 3-րդ մաս, համաձայն որի զորակոչիկին իրավասություն է տրվում մարտական հերթապահության մեջ չընդգրկվել։ Այսօր այդպիսի 1 զորակոչիկ ունենք։ Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ զորամասի հրամանատարը պարտավոր է տղային 5 օրով լրացուցիչ արձակուրդ հատկացնել։ Նա կարող է մարտական հերթապահություն իրականացնել միայն սեփական զեկուցագրի համաձայն»,– նշեց Սահակյանը։Վիճակահանությամբ նորակոչիկները համապատասխան թմբուկից ընտրում են զորամասերը` ՀՀ սահմանապահ զորքեր, հատուկ նշանակության զորամասեր, ուսումնական տեխնիկական զորմասեր, հումանիտար ուղղվածության ուսումնական զորամասեր, ընդհանուր հիմունքներով զորամասեր, ՌԴ սահմանապահ զորքեր, ԾՀՕԿ (ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով)։ Կա նաև մի թմբուկ, որը ԴՕՍԱԱՖ–ն ավարտած վարորդների համար է։Հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահ, բժշկական ծառայության գնդապետ Դանիել Մկրտչյանն էլ բուժկետում ներկայացրեց, թե ինչ հետազոտություններ են անցում տղաները մինչ այն պահը, երբ որոշում են՝ արդյոք տվյալ անձը առողջական խնդիր չունի և կարող է գնալ պարտադիր ժամկետային ծառայության, թե ոչ։«Մեզ մոտ պարտադիր ժամկետային ծառայության տարիքի տղաները սկզբում կրծքավանդակի ֆլուրոգրաֆիա են անցնում` սուր պաթոլոգիաները հայտնաբերելու համար։ Հաջորդիվ իրականացվում է ջերմաչափում, մարմնի, բերանի խոռոչի զննություն։ Իրականացնում ենք պատվաստումների ուսումնասիրություն, քանի որ իրենց տարածքային պոլիկլինիկաներում 6 պատվաստում են անցնում 9 ինֆեկցիայի դեմ»,– նշեց Մկրտչյանը։Այս զորակոչի ընթացքում ակնհայտ և տեսանելի պաթոլոգիաների չեն հայտնաբերվել, ինչի դեպքում անհրաժեշտ լինի ազատել պարտադիր ժամկետային ծառայությունից։Տղաները վստահեցրին, որ ծառայության մեկնում են բարձր տրամադրությամբ ու գիտակցումով, որ գնում են պաշտպանելու իրենց հայրենիքն ու դրա սահմանները։
Վիճակահանության ժամանակ նորակոչիկների առջև դրված է մի քանի թմբուկ. նրանք ընտրում են, թե որ զորամասեր են մեկնելու ծառայության։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանում մեկնարկած ամառային զորակոչի շրջանակներում հունիսի 28-ին ծառայության մեկնեց նորակոչիկների հերթական խումբը. նրանք Տավուշի մարզից էին։ Տղաները վիճակահանության միջոցով իմացան, թե որտեղ են ծառայելու։
ՀՀ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ զորակոչիկը համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 26–րդ հոդվածի 4-րդ մասի՝ ցանկության դեպքում կարող է մեկնել ծառայության այն զորամաս, որտեղ ծառայում է եղբայրը, եթե վերջինիս ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը։
Այդ խմբի տղաներից երկուսը վիճակահանության չմասնակցեցին, նրանք անմիջապես կմեկնեն իրենց եղբայրների ծառայության վայրի զորամասեր։
«Կա նաև 26–րդ հոդվածի 3-րդ մաս, համաձայն որի զորակոչիկին իրավասություն է տրվում մարտական հերթապահության մեջ չընդգրկվել։ Այսօր այդպիսի 1 զորակոչիկ ունենք։ Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ զորամասի հրամանատարը պարտավոր է տղային 5 օրով լրացուցիչ արձակուրդ հատկացնել։ Նա կարող է մարտական հերթապահություն իրականացնել միայն սեփական զեկուցագրի համաձայն»,– նշեց Սահակյանը։
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել այն զինծառայողը (բացառությամբ, եթե նա ցանկություն է հայտնել ընդգրկվելու մարտական հերթապահության մեջ, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների), որը, օրինակ, միայնակ ծնողի միակ զավակն է, ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունի, ամուսնացած է կամ մեկ երեխա ունի, երկկողմանի ծնողազուրկ է, միակողմանի ծնողազուրկ է, որը ընտանիքի միակ զավակն է, կամ ընտանիքի մյուս զավակներն անչափահաս են և այլն։
Վիճակահանությամբ նորակոչիկները համապատասխան թմբուկից ընտրում են զորամասերը` ՀՀ սահմանապահ զորքեր, հատուկ նշանակության զորամասեր, ուսումնական տեխնիկական զորմասեր, հումանիտար ուղղվածության ուսումնական զորամասեր, ընդհանուր հիմունքներով զորամասեր, ՌԴ սահմանապահ զորքեր, ԾՀՕԿ (ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով)։ Կա նաև մի թմբուկ, որը ԴՕՍԱԱՖ–ն ավարտած վարորդների համար է։
Հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահ, բժշկական ծառայության գնդապետ Դանիել Մկրտչյանն էլ բուժկետում ներկայացրեց, թե ինչ հետազոտություններ են անցում տղաները մինչ այն պահը, երբ որոշում են՝ արդյոք տվյալ անձը առողջական խնդիր չունի և կարող է գնալ պարտադիր ժամկետային ծառայության, թե ոչ։
«Մեզ մոտ պարտադիր ժամկետային ծառայության տարիքի տղաները սկզբում կրծքավանդակի ֆլուրոգրաֆիա են անցնում` սուր պաթոլոգիաները հայտնաբերելու համար։ Հաջորդիվ իրականացվում է ջերմաչափում, մարմնի, բերանի խոռոչի զննություն։ Իրականացնում ենք պատվաստումների ուսումնասիրություն, քանի որ իրենց տարածքային պոլիկլինիկաներում 6 պատվաստում են անցնում 9 ինֆեկցիայի դեմ»,– նշեց Մկրտչյանը։