https://arm.sputniknews.ru/20220628/shirakci-gerineri-tsnvoghnery-bvoghvoqi-akcia-en-anckacnum-gjumrium-rd-hjupatvosarani-mvot-44316333.html
Շիրակցի գերիների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել Գյումրիում ՌԴ հյուպատոսության մոտ
Շիրակցի գերիների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել Գյումրիում ՌԴ հյուպատոսության մոտ
Sputnik Արմենիա
ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը խոստացել է ծնողների պահանջը փոխանցել Հայաստանում ՌԴ դեսպանին։ 28.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-28T12:41+0400
2022-06-28T12:41+0400
2022-06-28T13:10+0400
գյումրի
շիրակի մարզ
գերի
հյուպատոսություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44315414_0:239:1600:1139_1920x0_80_0_0_21fe00474b4d2919961d780fd36e0284.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Շիրակցի գերիների ծնողները արդեն մի քանի ժամ է՝ բողոքի ակցիա էին անցկացնում Գյումրիում՝ Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության մոտ։Նրանք պահանջում են շտապ քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիներին գերությունից ազատելու ու տուն վերադարձնելու համար։5 ծնող մտել են շենք ու հանդիպել ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովի հետ։Վերջինս խոստացել է ծնողների պահանջը փոխանցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Ծնողները հանդիպումից հետո հեռացել են հյուպատոսության մոտից։Հիշեցնենք` հունիսի 27-ին առցանց մասուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բաքուն փորձում է վարկաբեկել ռուս խաղաղապահներին, ու այդ պատճառով դիտմամբ չի վերադարձնում գերիներին։Մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ:ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, սակայն, գերիների իրական թիվը 119 է։
գյումրի
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44315414_0:0:1600:1200_1920x0_80_0_0_037b8604cb00114f5e5d47e65f28d6e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, շիրակի մարզ, գերի, հյուպատոսություն, ռուսաստան
գյումրի, շիրակի մարզ, գերի, հյուպատոսություն, ռուսաստան
Շիրակցի գերիների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել Գյումրիում ՌԴ հյուպատոսության մոտ
12:41 28.06.2022 (Թարմացված է: 13:10 28.06.2022) ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը խոստացել է ծնողների պահանջը փոխանցել Հայաստանում ՌԴ դեսպանին։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Շիրակցի գերիների ծնողները արդեն մի քանի ժամ է՝ բողոքի ակցիա էին անցկացնում Գյումրիում՝ Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության մոտ։
Նրանք պահանջում են շտապ քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիներին գերությունից ազատելու ու տուն վերադարձնելու համար։
5 ծնող մտել են շենք ու հանդիպել ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովի հետ։
Վերջինս խոստացել է ծնողների պահանջը փոխանցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Ծնողները հանդիպումից հետո հեռացել են հյուպատոսության մոտից։
Հիշեցնենք` հունիսի 27-ին առցանց մասուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ
Բաքուն փորձում է վարկաբեկել ռուս խաղաղապահներին, ու այդ պատճառով դիտմամբ չի վերադարձնում գերիներին։
Մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ:
ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, սակայն,
գերիների իրական թիվը 119 է։