https://arm.sputniknews.ru/20220628/lgh-kargavvorman-harcy-qnnarkenq-minski-khmbi-dzevachapum-aghajanjani-arajarky-eahk-khv-in-44362879.html
ԼՂ կարգավորման հարցը քննարկենք Մինսկի խմբի ձևաչափում. Աղաջանյանի առաջարկը ԵԱՀԿ ԽՎ-ին
ԼՂ կարգավորման հարցը քննարկենք Մինսկի խմբի ձևաչափում. Աղաջանյանի առաջարկը ԵԱՀԿ ԽՎ-ին
Sputnik Արմենիա
Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ կոմիտեների բանաձևերը պետք է լրացվեն կետերով, որոնք վերաբերում են չլուծված հումանիտար հարցերին, այն է` բոլոր պահվող հայ... 28.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-28T20:34+0400
2022-06-28T20:34+0400
2022-06-28T20:40+0400
հայաստան
էդուարդ աղաջանյան
արցախ
եահկ մինսկի խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44360336_0:0:800:451_1920x0_80_0_0_709204d98a41bba16de9369f139a5a7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր վարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պատվիրակությունների ղեկավարների համակարգող առցանց հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։Աղաջանյանը գործընկերներին է ներկայացրել ԱԺ-ի առաջարկություններն ու դիտողություններն այն հարցերի վերաբերյալ, որոնք պետք է քննարկվեն ԵԱՀԿ ԽՎ առաջիկա նստաշրջանում՝ Բիրմինգհեմում: Մասնավորապես, առաջարկություններից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։Նա տեղեկացրել է նաև, որ տարբեր ձևաչափերում մանրամասն քննարկվել են ՀԱՊԿ–ի հարցերը, կատարվել է աշխատանքների վերլուծություն, նախանշվել են հետագա քայլերը: Աղաջանյանի խոսքով` Հայաստանը խորհրդարանական դաշտում հավատարիմ կլինի բարձր նշաձողին, և միացյալ ջանքերով կլրացնեն եղած պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ։ Նա շեշտել է, որ գնահատելով ընթացող գործընթացները՝ անհրաժեշտ է ապահովել ավելի սերտ գործակցություն միջազգային կառույցներում:Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս տարի նախագահում է Հայաստանը։ՀԱՊԿ-ում ընդգրկված են ՀՀ-ն, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44360336_35:0:747:534_1920x0_80_0_0_7b643587d03649a054d90e2d54ffefd6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էդուարդ աղաջանյան, արցախ, եահկ մինսկի խումբ
հայաստան, էդուարդ աղաջանյան, արցախ, եահկ մինսկի խումբ
ԼՂ կարգավորման հարցը քննարկենք Մինսկի խմբի ձևաչափում. Աղաջանյանի առաջարկը ԵԱՀԿ ԽՎ-ին
20:34 28.06.2022 (Թարմացված է: 20:40 28.06.2022) Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ կոմիտեների բանաձևերը պետք է լրացվեն կետերով, որոնք վերաբերում են չլուծված հումանիտար հարցերին, այն է` բոլոր պահվող հայ անձանց անհապաղ ազատումն ու վերադարձը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր վարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պատվիրակությունների ղեկավարների համակարգող առցանց հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է
ԱԺ մամուլի ծառայությունը։
Աղաջանյանը գործընկերներին է ներկայացրել ԱԺ-ի առաջարկություններն ու դիտողություններն այն հարցերի վերաբերյալ, որոնք պետք է քննարկվեն ԵԱՀԿ ԽՎ առաջիկա նստաշրջանում՝ Բիրմինգհեմում: Մասնավորապես, առաջարկություններից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
«Առաջարկել ենք ԵԱՀԿ ԽՎ քաղաքական և անվտանգության հարցերի ու ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեների բանաձևերի նախագծերը լրացնել կետերով, որտեղ ուշադրություն ենք հրավիրում չլուծված հումանիտար հարցերին։ Դրանք են` բոլոր պահվող հայ անձանց անհապաղ ազատումն ու վերադարձը, ինչպես նաև հայկական մշակութային և եկեղեցական ժառանգության պահպանումը այն տարածքներում, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ»,-ասել է Աղաջանյանը` ընդգծելով ՅՈւՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության իրականացման կարևորությունը:
Նա տեղեկացրել է նաև, որ տարբեր ձևաչափերում մանրամասն քննարկվել են ՀԱՊԿ–ի հարցերը, կատարվել է աշխատանքների վերլուծություն, նախանշվել են հետագա քայլերը: Աղաջանյանի խոսքով`
Հայաստանը խորհրդարանական դաշտում հավատարիմ կլինի բարձր նշաձողին, և միացյալ ջանքերով կլրացնեն եղած պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ։ Նա շեշտել է, որ գնահատելով ընթացող գործընթացները՝ անհրաժեշտ է ապահովել ավելի սերտ գործակցություն միջազգային կառույցներում:
Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ում ընդգրկված են ՀՀ-ն, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: