https://arm.sputniknews.ru/20220628/hajastany-petq-e-haveljal-ekamutnery-kutaki-hnaravvor-dzhvarutjunneri-hamar-amh-44348822.html
Հայաստանը պետք է հավելյալ եկամուտները կուտակի հնարավոր դժվարությունների համար. ԱՄՀ
Հայաստանը պետք է հավելյալ եկամուտները կուտակի հնարավոր դժվարությունների համար. ԱՄՀ
Sputnik Արմենիա
Տարվա սկզբից Հայաստանի կառավարությանը հաջողվել է պլանավորվածից 100 մլն ԱՄՆ դոլար ավելի հարկ հավաքել։ ԱՄՀ–ն խորհուրդ է տալիս զգուշություն ցուցաբերել և դրանք... 28.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-28T17:23+0400
2022-06-28T17:23+0400
2022-06-28T17:35+0400
արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ)
հայաստան
եկամուտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28813142_0:161:3071:1888_1920x0_80_0_0_f2be06492a8917248a38f6a8dadc73a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանը տնտեսական հետագա հնարավոր բարդություններիից խուսափելու համար պետք է հարկային եկամուտների ավելցուկը կուտակի։ Այս մասին ասվում է ԱՄՀ մոնիթորինգային առաքելության հայտարարության մեջ, որի անդամները Հայաստանում էին 2022թ. հունիսի 20–24–ը։Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2022 թ․ առաջին չորս ամսում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) աճել է 9․4 տոկոսով։ 2022 թ․ ՀՆԱ-ի աճն ակնկալվում է, որ կհասնի 5 տոկոսի, իսկ գնաճը կանխատեսվում է, որ ժամանակավորապես կբարձրանա՝ նախքան տարեվերջին մեղմանալը։Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը երկրում իրավիճակի վրա այնքան էլ բացասական չի անդրադարձել, ինչպես ենթադրվում էր։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում առկա իրավիճակը մնում է ծայրահեղ անորոշ։ Այդ պատճառով ԱՄՀ-ում Հայաստանի իշխանություններին խորհուրդ են տալիս արտապլանային եկամուտները կուտակել։Իշխանությունների հետ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին զարգացումներին, տնտեսական հեռանկարին և իշխանությունների քաղաքականության առաջնահերթություններին, որոնք կարող են ԱՄՀ-ի օժանդակության ապագա ծրագրի հիմքում լինել։«Անհրաժեշտ է զարգացնել կապիտալի շուկաները, թվային տնտեսությունն ու պետական ապարատի բարեփոխումները, զարգացնել պետություն-մասնավոր հատված նախագծերը»,– ասված է ԱՄՀ առաքելության հայտարարության մեջ:ԱՄՀ աջակցությամբ նոր ծրագրի շուրջ քննարկումներն ակնկալվում է սկսել սեպտեմբերին։Հիշեցնենք` ՀՀ արտաքին արժութային պահուստները 2021 թվականի դեկտեմբերին կազմել են մոտ 3.2 մլրդ ԱՄՆ դոլար, 2022-ի մարտին` 2.9 մլրդ, իսկ ապրիլին` 3 մլրդ 18 մլն ԱՄՆ դոլար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28813142_170:0:2901:2048_1920x0_80_0_0_a83e7ec768d75660756db16634ece504.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ) , հայաստան, եկամուտ
արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ) , հայաստան, եկամուտ
Հայաստանը պետք է հավելյալ եկամուտները կուտակի հնարավոր դժվարությունների համար. ԱՄՀ
17:23 28.06.2022 (Թարմացված է: 17:35 28.06.2022) Տարվա սկզբից Հայաստանի կառավարությանը հաջողվել է պլանավորվածից 100 մլն ԱՄՆ դոլար ավելի հարկ հավաքել։ ԱՄՀ–ն խորհուրդ է տալիս զգուշություն ցուցաբերել և դրանք կուտակել` հաշվի առնելով անորոշությունը տարածաշրջանում։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանը տնտեսական հետագա հնարավոր բարդություններիից խուսափելու համար պետք է հարկային եկամուտների ավելցուկը կուտակի։ Այս մասին ասվում է ԱՄՀ մոնիթորինգային առաքելության հայտարարության մեջ, որի անդամները Հայաստանում էին 2022թ. հունիսի 20–24–ը։
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2022 թ․ առաջին չորս ամսում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) աճել է 9․4 տոկոսով։ 2022 թ․ ՀՆԱ-ի աճն ակնկալվում է, որ կհասնի 5 տոկոսի, իսկ գնաճը կանխատեսվում է, որ ժամանակավորապես կբարձրանա՝ նախքան տարեվերջին մեղմանալը։
Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը երկրում իրավիճակի վրա այնքան էլ բացասական չի անդրադարձել, ինչպես ենթադրվում էր։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում առկա իրավիճակը մնում է ծայրահեղ անորոշ։ Այդ պատճառով ԱՄՀ-ում Հայաստանի իշխանություններին խորհուրդ են տալիս արտապլանային եկամուտները կուտակել։
2022 թվականի հունվարից մինչև հունիս Հայաստանի կառավարությանը հաջողվել է պլանավորվածից 100 մլն ԱՄՆ դոլար ավելի հարկ հավաքել` 911 մլրդ դրամ (մոտ 2 մլրդ 170 մլն դոլար)։
Իշխանությունների հետ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին զարգացումներին, տնտեսական հեռանկարին և իշխանությունների քաղաքականության առաջնահերթություններին, որոնք կարող են ԱՄՀ-ի օժանդակության ապագա ծրագրի հիմքում լինել։
«Անհրաժեշտ է զարգացնել կապիտալի շուկաները, թվային տնտեսությունն ու պետական ապարատի բարեփոխումները, զարգացնել պետություն-մասնավոր հատված նախագծերը»,– ասված է ԱՄՀ առաքելության հայտարարության մեջ:
ԱՄՀ աջակցությամբ նոր ծրագրի շուրջ քննարկումներն ակնկալվում է սկսել սեպտեմբերին։
Հիշեցնենք` ՀՀ արտաքին արժութային պահուստները 2021 թվականի դեկտեմբերին կազմել են մոտ 3.2 մլրդ ԱՄՆ դոլար, 2022-ի մարտին` 2.9 մլրդ, իսկ ապրիլին` 3 մլրդ 18 մլն ԱՄՆ դոլար։