https://arm.sputniknews.ru/20220628/davit-tvonvojany-hvodvats-e-grel-kalanavajric-44339569.html
Դավիթ Տոնոյանը հոդված է գրել կալանավայրից
Դավիթ Տոնոյանը հոդված է գրել կալանավայրից
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքով` ԳՇ պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հանդիսանալու մասին կարգավորումը ուներ շատ պարզ հիմնական նպատակ։ 28.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-28T16:14+0400
2022-06-28T16:14+0400
2022-06-28T16:51+0400
հայաստան
դավիթ տոնոյան
օրենք
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հհ զու գլխավոր շտաբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42945057_0:0:1601:901_1920x0_80_0_0_8291701ff51aec8c7e51e8538ae4a04c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պնդմամբ` «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում պահպանվել է ԶՈւ ղեկավարման անհստակությունը պատերազմական իրավիճակում։ Նա կալանավայրից հոդված է գրել և ներկայացրել իր դիտարկումները։Կառավարությունը հունիսի 9-ին որոշեց հաստատել «Պաշտպանության մասին» օրենքում արված փոփոխությունները։ Ըստ այդ փոփոխությունների` առաջարկվում է բանակի ղեկավարության գործունեության վերաբերյալ մի շարք ուղղումներ մտցնել։ Առավել քննարկվող ու աղմկահարույց բարեփոխումը կապված է ԳՇ պետի պաշտոնի հետ. այսուհետ նա կլինի նախարարի առաջին տեղակալ։ Եվս մեկ նորարարություն կլինի այն, որ ռազմական գնումներով կզբաղվի բացառապես պաշտպանության նախարարությունը. ԳՇ-ն և նրա ստորաբաժանումները լիովին ազատված են դրանից և կզբաղվեն միայն զորքի մարտական պատրաստությամբ։Նա շեշտել է, որ հստակեցման կարիք ունի նաև «Պաշտպանության մասին» փոփոխվող օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը («Պաշտպանության նախարարը համակարգում է ԶՈւ կիրառման գործընթացը»):ՊՆ նախկին ղեկավարը նշել է` պետք է նաև հստակեցնել ռազմական դրության հայտարարման և պատերազմի չհայտարարման ժամանակ զինված ուժերի կիրառման մասով ՀՀ վարչապետի գործառույթը։ Տոնոյանի խոսքով` պետք է հասկանալ` արդյոք վերոհիշյալ իրավիճակը նույնակա՞ն է ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված «պատերազմի ժամանակ» հասկացությանը բնորոշ իրավիճակի հետ, և արդյոք փաստացի կարելի՞ է գտնվել պատերազմի մեջ առանց դրա հայտարարման:Ըստ նրա` անհասկանալի է, թե գլխավոր շտաբի պետին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելով ի՞նչ հարց է լուծվում, եթե «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում արվում են բացառություններ:Բանակի հրամանատա՞ր, թե՞ քաղաքական գործիչ. ի՞նչ կտան ՀՀ-ում ռազմական բարեփոխումները«ԳՇ պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հանդիսանալու մասին կարգավորումը ուներ շատ պարզ հիմնական նպատակ՝ ԳՇ պետի հրամանների կատարումը կառավարչական իրավահարաբերությունների առումով ՊՆ կառուցվածքային ստորաբաժանումների համար պարտադիր դարձնելը»,- գրել է Տոնոյանը:Նրա խոսքով` ներկայիս կարգավորումը ոչ մի կերպ չի բարձրացնում ԶՈւ մարտունակությունը և մոլորության մեջ է գցելու և՛ զինծառայողներին, և՛ քաղաքացիական ծառայողներին, և՛ հանրությանը։ Փոփոխությունից հետո պաշտպանության նախարարի առաջին տեղակալը չի կարող ունենալ ՊՆ ստորաբաժանումների վրա կառավարման լիազորություններ:Տոնոյանն ընդգծել է, որ ԳՇ պետի ի պաշտոնե նշանակումը որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և բարձրաստիճան զինվորականների նշանակումը տեղակալ պաշտոններին ոչ թե բարեփոխում է, այլ փոխակերպում։Հոդվածում Տոնոյանը նշել է, որ եթե որպես օրինակ վերցվել է որոշակի պետության պաշտպանության նախարարության մոդելը, ապա այդ դեպքում անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությամբ անցում կատարել նախագահական կառավարման համակարգի։ Նրա կարծիքով` պետք է պետության ղեկավարը լինի գերագույն հրամանատար նաև խաղաղ ժամանակ, միևնույն ժամանակ փոփոխել Սահմանադրության մեջ այն կետը, ըստ որի՝ պատերազմի ժամանակ ԶՈւ ԳՇ պետը ենթարկվում է գերագույն հրամանատարին։Նա նաև շեշտել է, որ օրենքից դուրս է մնացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչ անցկացնելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ կառավարության լիազորությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42945057_82:0:1505:1067_1920x0_80_0_0_7496fccb293253a0769b13bdba2779c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դավիթ տոնոյան, օրենք, հհ պաշտպանության նախարարություն (պն), հհ զու գլխավոր շտաբ
հայաստան, դավիթ տոնոյան, օրենք, հհ պաշտպանության նախարարություն (պն), հհ զու գլխավոր շտաբ
Դավիթ Տոնոյանը հոդված է գրել կալանավայրից
16:14 28.06.2022 (Թարմացված է: 16:51 28.06.2022) ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքով` ԳՇ պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հանդիսանալու մասին կարգավորումը ուներ շատ պարզ հիմնական նպատակ։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պնդմամբ` «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում պահպանվել է ԶՈւ ղեկավարման անհստակությունը պատերազմական իրավիճակում։ Նա կալանավայրից հոդված է գրել և ներկայացրել իր դիտարկումները։
Կառավարությունը հունիսի 9-ին որոշեց
հաստատել «Պաշտպանության մասին» օրենքում արված փոփոխությունները։ Ըստ այդ փոփոխությունների` առաջարկվում է բանակի ղեկավարության գործունեության վերաբերյալ մի շարք ուղղումներ մտցնել։ Առավել քննարկվող ու աղմկահարույց բարեփոխումը կապված է ԳՇ պետի պաշտոնի հետ. այսուհետ նա կլինի նախարարի առաջին տեղակալ։ Եվս մեկ նորարարություն կլինի այն, որ ռազմական գնումներով կզբաղվի բացառապես պաշտպանության նախարարությունը. ԳՇ-ն և նրա ստորաբաժանումները լիովին ազատված են դրանից և կզբաղվեն միայն զորքի մարտական պատրաստությամբ։
«Օրինակ` ԱԺ-ի կողմից հայտարարված չէ պատերազմ, բայց հայտարարված է ռազմական դրություն, կամ կառավարության կողմից որոշում է կայացված զինված ուժերի կիրառման վերաբերյալ՝ ԶՈւ կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով: Ստացվում է, որ խաղաղ պայմաններում նախարարը հիմնական պատասխանատվություն է կրում պատերազմին նախապատրաստվելու համար, իսկ վճռական պահին դուրս է մղվում ռազմական հրաման տալու շղթայից, և դա այն դեպքում, երբ առաջարկվող կարգավորումներով լիազորված է ԶՈւ կիրառման պլանի համակարգման համար»,- գրել է Տոնոյանը։
Նա շեշտել է, որ հստակեցման կարիք ունի նաև «Պաշտպանության մասին» փոփոխվող օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը («Պաշտպանության նախարարը համակարգում է ԶՈւ կիրառման գործընթացը»):
ՊՆ նախկին ղեկավարը նշել է` պետք է նաև հստակեցնել ռազմական դրության հայտարարման և պատերազմի չհայտարարման ժամանակ զինված ուժերի կիրառման մասով ՀՀ վարչապետի գործառույթը։ Տոնոյանի խոսքով` պետք է հասկանալ` արդյոք վերոհիշյալ իրավիճակը նույնակա՞ն է ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված «պատերազմի ժամանակ» հասկացությանը բնորոշ իրավիճակի հետ, և արդյոք փաստացի կարելի՞ է գտնվել պատերազմի մեջ առանց դրա հայտարարման:
Ըստ նրա` անհասկանալի է, թե գլխավոր շտաբի պետին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելով ի՞նչ հարց է լուծվում, եթե «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում արվում են բացառություններ:
«ԳՇ պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հանդիսանալու մասին կարգավորումը ուներ շատ պարզ հիմնական նպատակ՝ ԳՇ պետի հրամանների կատարումը կառավարչական իրավահարաբերությունների առումով ՊՆ կառուցվածքային ստորաբաժանումների համար պարտադիր դարձնելը»,- գրել է Տոնոյանը:
Նրա խոսքով` ներկայիս կարգավորումը ոչ մի կերպ չի բարձրացնում ԶՈւ մարտունակությունը և մոլորության մեջ է գցելու և՛ զինծառայողներին, և՛ քաղաքացիական ծառայողներին, և՛ հանրությանը։ Փոփոխությունից հետո պաշտպանության նախարարի առաջին տեղակալը չի կարող ունենալ ՊՆ ստորաբաժանումների վրա կառավարման լիազորություններ:
Տոնոյանն ընդգծել է, որ ԳՇ պետի ի պաշտոնե նշանակումը որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և բարձրաստիճան զինվորականների նշանակումը տեղակալ պաշտոններին ոչ թե բարեփոխում է, այլ փոխակերպում։
Հոդվածում Տոնոյանը նշել է, որ եթե որպես օրինակ վերցվել է որոշակի պետության պաշտպանության նախարարության մոդելը, ապա այդ դեպքում անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությամբ անցում կատարել նախագահական կառավարման համակարգի։ Նրա կարծիքով` պետք է պետության ղեկավարը լինի գերագույն հրամանատար նաև խաղաղ ժամանակ, միևնույն ժամանակ փոփոխել Սահմանադրության մեջ այն կետը, ըստ որի՝ պատերազմի ժամանակ ԶՈւ ԳՇ պետը ենթարկվում է գերագույն հրամանատարին։
ՊՆ նախկին ղեկավարը գրել է, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսված օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի բ/ կետն իր տեղում չէ (Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է ՀՀ պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում՝ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում որոշումներ է կայացնում զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով զինված ուժերի կիրառման մասին), քանի որ ԶՈւ կիրառումը չի վերաբերում միայն զորահավաքային նախապատրաստմանը և զորահավաքի բնագավառին: Տոնոյանը կարծում է, որ այն անհրաժեշտ է առանձին կետով սահմանել:
Նա նաև շեշտել է, որ օրենքից դուրս է մնացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչ անցկացնելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ կառավարության լիազորությունը։