https://arm.sputniknews.ru/20220628/chlsogh-mardik-lurj-khndirneri-en-bakhvum-hajastanum-zhesteri-lezvi-targmanichneri-pakas-ka-44337145.html
Չլսող մարդիկ լուրջ խնդիրների են բախվում Հայաստանում․ ժեստերի լեզվի թարգմանիչների պակաս կա
Չլսող մարդիկ լուրջ խնդիրների են բախվում Հայաստանում․ ժեստերի լեզվի թարգմանիչների պակաս կա
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկմանը։ 28.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-28T15:37+0400
2022-06-28T15:37+0400
2022-06-28T15:39+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
խուլ
համր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44335848_0:0:1600:901_1920x0_80_0_0_cbf735e204728e8b648d8fcc1b3f0e7a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար հաղորդակցվելը հատուկ կրթահամալիրից դուրս դառնում է անհնար, քանի որ ժեստերի լեզվին տիրապետում են շատ քչերը։ Կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ ասել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։«Բուհերում, օրինակ, լսողության խանգարում ունեցող երեխաները հաղորդակցվելու են ժեստերի լեզվով, սակայն այստեղ մեծ խնդրի են բախվում, քանի որ այդ հաստատություններում, ցավոք, չկան համապատասխան մասնագետներ»,- ասել է Բաբայանը։Միաժամանակ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Ադրեասյանն էլ պատրաստակամություն է հայտնել ավելի մանրամասն ծանոթանալու առկա խնդիրներին ու մասնագետների հետ միասին լուծումներ գտնելու դրանց։«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության կազմակերպումը կարևոր թեմա է, որը մեր նախարարության ուշադրության առանցքում է: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք փոքր փոփոխություններով որակական մեծ հաջողություններ գրանցել, օգնել լսողական խանգարում ունեցող երեխաներին ստանալ մասնագիտական կրթություն: Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչներ պատրաստելու համար, կարծում եմ, կարելի է սկսել ոչ ֆորմալ կրթության ձևաչափից»,- նշել է Անդրեասյանը:Չլսող մարդկանց լիարժեք հաղորդակցման անջրպետը հաղթահարելու առաջին լուծումը, ըստ մասնագետների, ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության կազմակերպումն է: Հայաստանում նման մասնագետների թիվը փոքր է, քանի որ մասնագիտական կրթություն ապահովող միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր չկան։ Նշվում է նաև, որ չկա մեկ միասնական լեզու․ հայերեն ժեստերի լեզուն աշխարհում այսօր օգտագործվող այդպիսի 300 լեզուներից մեկն է, ինչն էլ հաղորդակցման լուրջ խնդիր է առաջացնում։Քննարկմանը ներկա մասնագետները բարձրացրել են նաև Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում սուրդոթարգմանիչներ պատրաստող կրթական ծրագիր ներդնելու հարցը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44335848_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a254e959f520cfd52655ec9d9f2424fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), խուլ, համր
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), խուլ, համր
Չլսող մարդիկ լուրջ խնդիրների են բախվում Հայաստանում․ ժեստերի լեզվի թարգմանիչների պակաս կա
15:37 28.06.2022 (Թարմացված է: 15:39 28.06.2022) ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկմանը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար հաղորդակցվելը հատուկ կրթահամալիրից դուրս դառնում է անհնար, քանի որ ժեստերի լեզվին տիրապետում են շատ քչերը։ Կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ ասել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը,
տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։ «Բուհերում, օրինակ, լսողության խանգարում ունեցող երեխաները հաղորդակցվելու են ժեստերի լեզվով, սակայն այստեղ մեծ խնդրի են բախվում, քանի որ այդ հաստատություններում, ցավոք, չկան համապատասխան մասնագետներ»,- ասել է Բաբայանը։
Միաժամանակ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Ադրեասյանն էլ պատրաստակամություն է հայտնել ավելի մանրամասն ծանոթանալու առկա խնդիրներին ու մասնագետների հետ միասին լուծումներ գտնելու դրանց։
«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության կազմակերպումը կարևոր թեմա է, որը մեր նախարարության ուշադրության առանցքում է: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք փոքր փոփոխություններով որակական մեծ հաջողություններ գրանցել, օգնել լսողական խանգարում ունեցող երեխաներին ստանալ մասնագիտական կրթություն: Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչներ պատրաստելու համար, կարծում եմ, կարելի է սկսել ոչ ֆորմալ կրթության ձևաչափից»,- նշել է Անդրեասյանը:
Չլսող մարդկանց լիարժեք հաղորդակցման անջրպետը հաղթահարելու առաջին լուծումը, ըստ մասնագետների, ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության կազմակերպումն է: Հայաստանում նման մասնագետների թիվը փոքր է, քանի որ մասնագիտական կրթություն ապահովող միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր չկան։ Նշվում է նաև, որ չկա մեկ միասնական լեզու․ հայերեն ժեստերի լեզուն աշխարհում այսօր օգտագործվող այդպիսի 300 լեզուներից մեկն է, ինչն էլ հաղորդակցման լուրջ խնդիր է առաջացնում։
Քննարկմանը ներկա մասնագետները բարձրացրել են նաև Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում սուրդոթարգմանիչներ պատրաստող կրթական ծրագիր ներդնելու հարցը։