https://arm.sputniknews.ru/20220628/amn-petdepartamenty-adts-i-dem-patzhamijvocner-e-sahmanel-44367364.html
ԱՄՆ Պետդեպարտամենտը ԱԴԾ-ի դեմ պատժամիջոցներ է սահմանել
ԱՄՆ Պետդեպարտամենտը ԱԴԾ-ի դեմ պատժամիջոցներ է սահմանել
Sputnik Արմենիա
Սահմանված պատժամիջոցների հետևանքով ԱԴԾ-ի ամբողջ սեփականությունն ու ակտիվները ԱՄՆ-ում գտնվելու դեպքում կարգելափակվեն: 28.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-28T22:05+0400
2022-06-28T22:05+0400
2022-06-28T22:07+0400
ամն
ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44366514_0:0:3073:1728_1920x0_80_0_0_c066a924dadf3d7ee2c3d5e791f6fd56.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության նկատմամբ (ԱԴԾ): Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած փաստաթղթին:«Պետդեպարտամենտը Ռուսաստանի ԱԴԾ-ի հանդեպ պատժամիջոցներ է սահմանել, քանի որ ծառայությունը Ռուսաստանի Դաշնության կառավարության քաղաքական ստորաբաժանումն է, գործակալությունը կամ գործիքը։ Հենց սկզբից, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, հավաստի աղբյուրները հայտնում էին, որ ԱԴԾ–ն մասնակցել է մարդու իրավունքների խախտումներին և Ուկրաինայի քաղաքացիների վրա իրագործված հարձակումներին», - նշված է հաղորդագրությունում։Սահմանված պատժամիջոցների հետևանքով ԱԴԾ-ի ամբողջ սեփականությունն ու ակտիվները ԱՄՆ-ում գտնվելու կամ ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող անձանց վերահսկողության տակ գտնվելու դեպքում կարգելափակվեն: Ցանկացած կազմակերպություն, որի 50%-ը կամ ավելին ուղղակի կամ անուղղակի կերպով պատկանում է պատժամիջոցների տակ գտնվող անձանց, նույնպես արգելափակվում է:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 125-րդ օրը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44366514_140:0:2871:2048_1920x0_80_0_0_7becf44fdfd713f4c25551d7ab46b22a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , պատժամիջոցներ
ամն, ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , պատժամիջոցներ
ԱՄՆ Պետդեպարտամենտը ԱԴԾ-ի դեմ պատժամիջոցներ է սահմանել
22:05 28.06.2022 (Թարմացված է: 22:07 28.06.2022) Սահմանված պատժամիջոցների հետևանքով ԱԴԾ-ի ամբողջ սեփականությունն ու ակտիվները ԱՄՆ-ում գտնվելու դեպքում կարգելափակվեն:
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության նկատմամբ (ԱԴԾ): Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած փաստաթղթին:
«Պետդեպարտամենտը Ռուսաստանի ԱԴԾ-ի հանդեպ պատժամիջոցներ է սահմանել, քանի որ ծառայությունը Ռուսաստանի Դաշնության կառավարության քաղաքական ստորաբաժանումն է, գործակալությունը կամ գործիքը։ Հենց սկզբից, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, հավաստի աղբյուրները հայտնում էին, որ ԱԴԾ–ն մասնակցել է մարդու իրավունքների խախտումներին և Ուկրաինայի քաղաքացիների վրա իրագործված հարձակումներին», - նշված է հաղորդագրությունում։
Սահմանված պատժամիջոցների հետևանքով ԱԴԾ-ի ամբողջ սեփականությունն ու ակտիվները ԱՄՆ-ում գտնվելու կամ ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող անձանց վերահսկողության տակ գտնվելու դեպքում կարգելափակվեն: Ցանկացած կազմակերպություն, որի 50%-ը կամ ավելին ուղղակի կամ անուղղակի կերպով պատկանում է պատժամիջոցների տակ գտնվող անձանց, նույնպես արգելափակվում է:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 125-րդ օրը։