https://arm.sputniknews.ru/20220627/rakhmaninvovi-anvan-mrcujt-haj-erazhishtnery-errvord-mrcanaki-dapnekirner-en-dardzel-44235121.html
Ռախմանինովի անվան մրցույթ. հայ երաժիշտները երրորդ մրցանակի դափնեկիրներ են դարձել
Ռախմանինովի անվան մրցույթ. հայ երաժիշտները երրորդ մրցանակի դափնեկիրներ են դարձել
Sputnik Արմենիա
Միջազգային մրցույթի «Դաշնամուր» անվանակարգում առաջին մրցանակը 2 երաժշտի է բաժին հասել։ 27.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-27T10:23+0400
2022-06-27T10:23+0400
2022-06-27T10:25+0400
մրցույթ
հայ
դաշնամուր
մշակույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1a/24235028_0:175:1601:1075_1920x0_80_0_0_39c8061bd3b339cbdea4c82695ec845b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ռախմանինովի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակը «Դաշնամուր» անվանակարգում շնորհվել է ռուսաստանցիներ Ալեքսանդր Կլյուչկոյին ու Իվան Բեսոնովին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Դափնեկիրների անունները հայտարարել է ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Դենիս Մացուևը:Առաջին մրցանակի դափնեկիրները 30 հազար ԱՄՆ դոլար ու ոսկե մեդալ կստանան:«Դաշնամուր» անվանակարգում չորրորդ և հինգերորդ մրցանակներ չեն շնորհվել, Էստեֆան Վերգար Յացեկիվը (Բրազիլիա) արժանացել է վեցերորդ մրցանակին, և նա 3 հազար դոլար կստանա:«Դաշնամուր» անվանակարգի ժյուրիի կազմում 10 արտիստ կա, նախագահը ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Դենիս Մացուևն է: Ժյուրիի կազմում են նաև դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վլադիմիր Տրոպը, ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար, Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցի տնօրեն Վալերի Պյասեցկին, ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը, դաշնակահար, Տոկիոյի արվեստի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Մաքսիմ Մոգիլևսկին, դաշնակահար, Կալիֆոռնիայում «Ռուսական երաժշտություն» մրցույթի ժյուրիի նախագահ Վլադիմիր Վիարդոն և ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար Բորիս Բերեզովսկին:Դաշնակահարների, կոմպոզիտորների և դիրիժորների միջազգային մրցույթն անցկացվում է հունիսի 14-27-ը Մոսկվայում: Հիմնվել է 2021 թվականին Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դենիս Մացուևի առաջարկով՝ Ռախմանինովի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ:Ֆրանսուհու հայերենն ու «La Boheme»–ը. Zaz-ը առաջին մենահամերգն ունեցավ Երևանում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1a/24235028_0:0:1433:1075_1920x0_80_0_0_2ea38fce169823924dd0cb2bb649d232.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մրցույթ, հայ, դաշնամուր, մշակույթ
մրցույթ, հայ, դաշնամուր, մշակույթ
Ռախմանինովի անվան մրցույթ. հայ երաժիշտները երրորդ մրցանակի դափնեկիրներ են դարձել
10:23 27.06.2022 (Թարմացված է: 10:25 27.06.2022) Միջազգային մրցույթի «Դաշնամուր» անվանակարգում առաջին մրցանակը 2 երաժշտի է բաժին հասել։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ռախմանինովի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակը «Դաշնամուր» անվանակարգում շնորհվել է ռուսաստանցիներ Ալեքսանդր Կլյուչկոյին ու Իվան Բեսոնովին։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Դափնեկիրների անունները հայտարարել է ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Դենիս Մացուևը:
Առաջին մրցանակի դափնեկիրները 30 հազար ԱՄՆ դոլար ու ոսկե մեդալ կստանան:
Չինաստանը ներկայացնող Սյուանի Մաոն և ռուսաստանցի Արսենի Տարասևիչ-Նիկոլաևը, որոնք երկրորդ մրցանակին են արժանացել, կստանան 20 հազար ԱՄՆ դոլար և արծաթե մեդալ, իսկ երրորդ մրցանակի դափնեկիրները՝ Իլյա Պապոյանը, Կոնստանտին Խաչիկյանն ու Եվա Գևորգյանը (Ռուսաստան)` 10 հազարական դոլար և բրոնզե մեդալ:
«Դաշնամուր» անվանակարգում չորրորդ և հինգերորդ մրցանակներ չեն շնորհվել, Էստեֆան Վերգար Յացեկիվը (Բրազիլիա) արժանացել է վեցերորդ մրցանակին, և նա 3 հազար դոլար կստանա:
«Դաշնամուր» անվանակարգի ժյուրիի կազմում 10 արտիստ կա, նախագահը ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Դենիս Մացուևն է: Ժյուրիի կազմում են նաև դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վլադիմիր Տրոպը, ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար, Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցի տնօրեն Վալերի Պյասեցկին, ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը, դաշնակահար, Տոկիոյի արվեստի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Մաքսիմ Մոգիլևսկին, դաշնակահար, Կալիֆոռնիայում «Ռուսական երաժշտություն» մրցույթի ժյուրիի նախագահ Վլադիմիր Վիարդոն և ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար Բորիս Բերեզովսկին:
Դաշնակահարների, կոմպոզիտորների և դիրիժորների միջազգային մրցույթն անցկացվում է հունիսի 14-27-ը Մոսկվայում: Հիմնվել է 2021 թվականին Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դենիս Մացուևի առաջարկով՝ Ռախմանինովի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ: