https://arm.sputniknews.ru/20220627/qpakan-patgamavvory-hrazharakan-e-nerkajacrel-pattshary-hajtni-e-44260323.html
ՔՊ–ական պատգամավորը հրաժարական է ներկայացրել. պատճառը հայտնի է
ՔՊ–ական պատգամավորը հրաժարական է ներկայացրել. պատճառը հայտնի է
Sputnik Արմենիա
Թափուր պաշտոնում այսօր չընտրվելու դեպքում պատգամավորը 1 շաբաթ ժամանակ ունի դիմումը հետ վերցնելու համար։ 27.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-27T15:21+0400
2022-06-27T15:21+0400
2022-06-27T15:25+0400
արթուր դավթյան
պատգամավոր
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
դատավոր
ընտրություններ
հրաժարական
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/17/16821720_0:85:1600:985_1920x0_80_0_0_50673951e06c5e10fe3a5563136f3364.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։Նշենք, որ Դավթյանի հրաժարականն, ըստ ամենայնի, կապված է ԱԺ–ում այսօր ընթացող Վճռաբեկ դատարանի տարբեր պալատներում դատավորների թափուր տեղերի համար ԲԴԽ–ի առաջադրած թեկնածուների ընտրության հետ։Թեկնածուներից մեկն էլ ՔՊ պատգամավոր Արթուր Դավթյանն է։ Նա առաջադրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար։ Նրա մրցակիցներն են դատավորներ Նաիրա Հովսեփյանն ու Աղասի Մկոյանը։Նշենք, որ առաջադրված թեկնածուների ընտրությունը փակ գաղտնի է։ Այն կկայանա 15։00-15։40, որից հետ կհայտարարվեն արդյունքները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/17/16821720_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ffbf2f55e008d44fd6dbdd8b34b8079d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր դավթյան, պատգամավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատավոր, ընտրություններ, հրաժարական
արթուր դավթյան, պատգամավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատավոր, ընտրություններ, հրաժարական
ՔՊ–ական պատգամավորը հրաժարական է ներկայացրել. պատճառը հայտնի է
15:21 27.06.2022 (Թարմացված է: 15:25 27.06.2022) Թափուր պաշտոնում այսօր չընտրվելու դեպքում պատգամավորը 1 շաբաթ ժամանակ ունի դիմումը հետ վերցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։
ԱԺ կայքում հրապարակված հարոդագրության մեջ հիշեցվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հրաժարականի հրապարակումից հետո, մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորն իրավունք ունի գրավոր դիմումով հետ է վերցնել հրաժարականի մասին իր դիմումը։ Ժամկետը լրանալուց հետո դիմումը համարվում է ընդունված։
Նշենք, որ Դավթյանի հրաժարականն, ըստ ամենայնի, կապված է ԱԺ–ում այսօր ընթացող Վճռաբեկ դատարանի տարբեր պալատներում դատավորների թափուր տեղերի համար
ԲԴԽ–ի առաջադրած թեկնածուների ընտրության հետ։
Թեկնածուներից մեկն էլ ՔՊ պատգամավոր Արթուր Դավթյանն է։ Նա առաջադրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար։ Նրա մրցակիցներն են դատավորներ Նաիրա Հովսեփյանն ու Աղասի Մկոյանը։
Նշենք, որ առաջադրված թեկնածուների ընտրությունը փակ գաղտնի է։ Այն կկայանա 15։00-15։40, որից հետ կհայտարարվեն արդյունքները։