00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձում ենք փոքր քայլերով առաջ գնալ. Փաշինյանը` Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2022
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Թուրքիայից անընդհատ հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը շատ ուղիղ ձևով խոչընդոտում է գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանը փորձում է փոքր քայլերով առաջ գնալ։ Այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը։

«Հնարավոր է փոքր քայլերով գնալ առաջ։ Եթե բանակցում ենք, ապա որոշակի ըմբռնում կա, որ հնարավոր է հարաբերությունները կարգավորել։ Նախկինում այս խնդիրը չի լուծվել, քանի որ չնայած նախապես ստորագրված փաստաթղթի մեջ կապ չի եղել ԼՂ հիմնախնդրի կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, սակայն վավերացման փուլում դա կապվել է այդ ամենի հետ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանը և Թուրքիան հիմա էլ իրար հետ խորհրդակցությունների մեջ են այս հարցով, իսկ թե որքանով է այդ կապն ամուր` ընթացքում կերևա։
Փաշինյանն ասում է, որ իրենք տեսնում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն և տրամադրված են ամեն ինչ անել այդ հնարավորությունն օգտագործելու համար։ Նա նշում է, որ Թուրքիայից անընդհատ հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը շատ ուղիղ ձևով խոչընդոտում է գործընթացին։ Սակայն սա չի նշանակում, որ այդ հայտարարություններից հետո Հայաստանը դադարեցնելու է Թուրքիայի հետ երկխոսությունը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում, երկրորդ անգամ` փետրվարի 24-ին Վիեննայում, երրորդ անգամ կրկին Վիեննայում՝ մայիսի 3-ին։
Լրահոս
0