00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼԺՀ-ում ոչնչացվել են ռուս զինվորականներին խոշտանգած վարձկանները․ ՌԴ ՊՆ

© Sputnik / Виктор Антонюк / Անցնել մեդիապահոցԼիսիչանսկ
Լիսիչանսկ - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2022
Լիսիչանսկ
Բաժանորդագրվել
Ռուսական պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ մեկ օրում Ռուսաստանի բանակը ոչնչացրել Է ուկրաինական զորքերի 24 կառավարման կետ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ԼԺՀ-ում, Լիսիչանսկից ոչ հեռու, ոչնչացվել են «վրացական լեգեոնի» օտարերկրյա վարձկանները, որոնք մասնակցել են ռուս զինվորների խոշտանգումներին և դաժան սպանություններին:
Նույն՝ Լիսիչանսկի ուղղությամբ ոչնչացվել է ՌԴ-ում արգելված ուկրաինական «Աջ սեկտորի» գրոհայիններից կազմված «պատնեշային ջոկատը», որը պետք է հետ պահեր դիրքերից փախչող ուկրաինացի զինվորներին։
Մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան ոչնչացրել է Ուկրայինայի երեք «Գրադ» ՀԿՌՀ-ի դասակ, М777 155 մմ-անոց հաուբիցի մեկ դասակ, երկու «Հիացինտ» 152 մմ-անոց հաուբիցի հրետանային դասակ, ինչպես նաև 2С1 «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանքների երկու դասակ, որոնք գնդակոծում էին Դոնեցկը և ԴԺՀ-ի այլ քաղաքներ, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:
Կիևը պատրաստ է պայթեցնել Կրիվորոժսկայա ՋԷԿ-ը՝ ռուսական զինուժին մեղադրելու համար․ ՌԴ ՊՆ
Բացի այդ, ռուսական պաշտպանական գերատեսչության հաղորդագրության համաձայն, մեկ օրում Ռուսաստանի բանակը ոչնչացրել է ուկրաինական զորքերի կառավարման 24 կետ: Ուկրաինական զորքերն ամբողջ ընթացքում կորցրել են ավելի քան 50 հազար մարդ՝ ճակատի ամբողջ գծով, ևս ավելի քան 150 հազար մարդ կարող էր վիրավորվել, հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տեղեկատվության նախարարի առաջին տեղակալ Դանիիլ Բեզսոնովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 124-րդ օրը։
Լրահոս
0