00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության վերաբերյալ նախնական համաձայնություն կա. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanՌուս խաղաղապահները Լաչինի միջանցքում
Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2022
Բաժանորդագրվել
Վարչապետը շեշտեց` ՀՀ–ում էլ պետք է ճանապարհաշինական աշխատանքներ իրականացվեն նման լուծման գնալու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող Լաչինի միջանցք կոչվող հատվածում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտնելով, որ փոփոխությունը պետք է տեղի ունենա համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և 3 տարվա ընթացքում։
«Այդ փոփոխության նպատակն է ԼՂ–ի համար ավելի հուսալի ու ամուր կապ և ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելը։ Այդտեղ մեր հիմնական աշխատանքային քննարկումները ռուսաստանցի գործընկերների հետ են, որովհետև, ինչպես գիտեք, միջանցքը պետք է լիարժեք գտնվի ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Աշխատանքային քննարկումներում կարծես թե այդ ըմբռնումը կա, որ նոր երթուղին պետք է լինի ավելի լավ որակի, անցանելի ու արագընթաց»,– նշեց Փաշինյանը և հավելեց, որ լուրեր կան, թե այդ փոփոխությունն այս կամ հաջորդ շաբաթ է տեղի ունենալու։
Նա շեշտեց, որ համաձայն եռակողմ հայտարարության` այդ հարցի համար անհրաժեշտ է 3 տարի, այսինքն դեռևս 1 տարի և մի քանի ամիս ժամանակ կա։
Վարչապետը շեշտեց` ՀՀ–ում էլ պետք է ճանապարհաշինական աշխատանքներ իրականացվեն նման լուծման գնալու համար։
«Այս փուլում մենք դեռ նախագծման աշխատանքներն ենք սկսել և երբ վերջնական ըմբռնում լինի, որ մենք մեր նպատակին հասնում ենք, կգնանք նման լուծումների։ Մենք այժմ ելնում ենք այն իրողությունից, որ միջանցքի անխափան ապահովումը ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է` Հայաստան–Լեռնային Ղարաբաղ կապն ապահովելու համար»,– նշեց Փաշինյանը։
Նա խոսեց նաև այն մասին, թե ինչ ճակատագիր կունենան Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները, եթե այդ փոփոխությունները տեղի ունենան։ Շեշտեց` այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմանի մեջ` անցնելու են Ադրբեջանի հսկողությանը։
«Բերձորի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք։ Բնակիչները բնակարաններով պետք է ապահովվեն։ Լաչինում, ըստ էության, այսօր ընտանիքներ չեն ապրում, Աղավնո գյուղի բնակիչների խնդիրներն էլ Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն։ Սուսի վերաբերյալ տեղեկություններ չունեմ, չեմ կարող որևէ բան ասել։ Սկզբունքը հետևյալն է` ԼՂ նախկին ինքավար մարզի սահմաններից ներս, թե դուրս է գտնվում»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Արցախի իշխանությունների հետ քննարկումներում Սուս գյուղի անունը չի շոշափվել, սակայն նման հարցի դեպքում պարզաբանման կարիք կլինի։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0