https://arm.sputniknews.ru/20220627/kievy-patrast-e-pajtecnel-krivvorvozhskaja-jek-y-rusakan-zinuzhin-meghadrelu-hamar-rd-pn-44299740.html
Կիևը պատրաստ է պայթեցնել Կրիվորոժսկայա ՋԷԿ-ը՝ ռուսական զինուժին մեղադրելու համար․ ՌԴ ՊՆ
Կիևը պատրաստ է պայթեցնել Կրիվորոժսկայա ՋԷԿ-ը՝ ռուսական զինուժին մեղադրելու համար․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ցինիկ սցենարի իրականացման և ՋԷԿ-ի օբյեկտների ոչնչացման դեպքում առանց էլեկտրաէներգիայի կմնա Ուկրաինայի կենտրոնական շրջանների մեծ մասի բնակչությունը և... 27.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-27T23:34+0400
2022-06-27T23:34+0400
2022-06-27T23:34+0400
միխայիլ միզինցև
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
ջերմաէլեկտրակայան (ջէկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_0:55:2362:1385_1920x0_80_0_0_435bccf04a0a5c78058ab78cb38126ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Կիևը պատրաստ է պայթեցնել Կրիվորոժսկայա ՋԷԿ-ը՝ էներգետիկ և հումանիտար ճգնաժամի ստեղծման համար ռուսական ԶՈւ-ին մեղադրելու նպատակով, հայտնել Է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:Նրա խոսքով՝ հավաստի հաստատված է, որ Կիևի ռեժիմը հերթական սադրանքն է նախապատրաստել՝ նպատակ ունենալով ՌԴ ԶՈւ-ին մեղադրել Ուկրաինայի կենսապահովման կարևորագույն տարրերի ոչնչացման և էներգետիկ ու հումանիտար ճգնաժամի ստեղծման համար:«Դրա իրականացման համար ուկրաինական հրամանատարությունը նպատակաուղղված կերպով իր զինված կազմավորումները տեղակայել է Կրիվորոժսկայա ջերմաէլեկտրակայանում (Զելենոդոլսկ քաղաք, Դնեպրոպետրովսկի մարզ), որի տարածքից հրետանու և ՀԿՌՀ ստորաբաժանումներն ամեն օր (2022 թվականի հունիսի 24-ից ի վեր) դուրս են գալիս կրակային դիրքեր, կանոնավոր գնդակոծում են Խերսոնի մարզի հյուսիսային շրջանները և թաքնվում էլեկտրակայանների հետևում՝ ռուսական զորքերին հրահրելով պատասխան կրակ բացել»,-ասել Է գեներալը ճեպազրույցի ժամանակ:Նա հավելել է, որ այս ցինիկ սցենարի իրականացման և ՋԷԿ-ի օբյեկտների ոչնչացման դեպքում առանց էլեկտրաէներգիայի կմնա Ուկրաինայի կենտրոնական շրջանների մեծ մասի բնակչությունը և կենսապահովման հարյուրավոր օբյեկտներ:Միզենցևը Կրիվորոժյեի ՋԷԿ-ի ղեկավարությանը, սպասարկող անձնակազմին, Դնեպրոպետրովսկի մարզի բնակիչներին կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել նման սադրանք թույլ չտալու համար և հրապարակային բողոքով հանդես գալ զինված կազմավորումների կողմից էներգետիկ օբյեկտների օգտագործման դեմ։ ՄԱԿ-ը հուսով է, որ Ուկրաինայի իրավիճակի կարգավորման բանակցությունները կշարունակվենՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 124-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_14:0:2058:1533_1920x0_80_0_0_b9f1fe4fb99220a74c593f3d98d0cb0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միզինցև, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, ջերմաէլեկտրակայան (ջէկ)
միխայիլ միզինցև, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, ջերմաէլեկտրակայան (ջէկ)
Կիևը պատրաստ է պայթեցնել Կրիվորոժսկայա ՋԷԿ-ը՝ ռուսական զինուժին մեղադրելու համար․ ՌԴ ՊՆ
Ցինիկ սցենարի իրականացման և ՋԷԿ-ի օբյեկտների ոչնչացման դեպքում առանց էլեկտրաէներգիայի կմնա Ուկրաինայի կենտրոնական շրջանների մեծ մասի բնակչությունը և կենսապահովման հարյուրավոր օբյեկտներ:
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Կիևը պատրաստ է պայթեցնել Կրիվորոժսկայա ՋԷԿ-ը՝ էներգետիկ և հումանիտար ճգնաժամի ստեղծման համար ռուսական ԶՈւ-ին մեղադրելու նպատակով, հայտնել Է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Նրա խոսքով՝ հավաստի հաստատված է, որ Կիևի ռեժիմը հերթական սադրանքն է նախապատրաստել՝ նպատակ ունենալով ՌԴ ԶՈւ-ին մեղադրել Ուկրաինայի կենսապահովման կարևորագույն տարրերի ոչնչացման և էներգետիկ ու հումանիտար ճգնաժամի ստեղծման համար:
«Դրա իրականացման համար ուկրաինական հրամանատարությունը նպատակաուղղված կերպով իր զինված կազմավորումները տեղակայել է Կրիվորոժսկայա ջերմաէլեկտրակայանում (Զելենոդոլսկ քաղաք, Դնեպրոպետրովսկի մարզ), որի տարածքից հրետանու և ՀԿՌՀ ստորաբաժանումներն ամեն օր (2022 թվականի հունիսի 24-ից ի վեր) դուրս են գալիս կրակային դիրքեր, կանոնավոր գնդակոծում են Խերսոնի մարզի հյուսիսային շրջանները և թաքնվում էլեկտրակայանների հետևում՝ ռուսական զորքերին հրահրելով պատասխան կրակ բացել»,-ասել Է գեներալը ճեպազրույցի ժամանակ:
Ինչպես նշել է Միզինցևը, «չի բացառվում, որ չկարողանալով ռուսական զինված ուժերին հրահրել հարվածել Կրիվորոժսկայա ՋԷԿ-ին, ուկրաինացի ազգայնականները կարող են իրենք պայթեցնել էլեկտրակայանի մասերը և միջազգային հանրությանը ռուսական զորքերի կողմից հարված հասցնելու կեղծ ապացույցներ ներկայացնել»:
Նա հավելել է, որ այս ցինիկ սցենարի իրականացման և ՋԷԿ-ի օբյեկտների ոչնչացման դեպքում առանց էլեկտրաէներգիայի կմնա Ուկրաինայի կենտրոնական շրջանների մեծ մասի բնակչությունը և կենսապահովման հարյուրավոր օբյեկտներ:
Միզենցևը Կրիվորոժյեի ՋԷԿ-ի ղեկավարությանը, սպասարկող անձնակազմին, Դնեպրոպետրովսկի մարզի բնակիչներին կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել նման սադրանք թույլ չտալու համար և հրապարակային բողոքով հանդես գալ զինված կազմավորումների կողմից էներգետիկ օբյեկտների օգտագործման դեմ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 124-րդ օրը։