00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն չի խուսափում սահմանազատման գործընթացից. Փաշինյանը պատասխանեց Ադրբեջանի մեղադրանքներին

© Sputnik / Asatur YesayantsՀայկական և ադրբեջանական դիրքեր Սոթքում
Հայկական և ադրբեջանական դիրքեր Սոթքում  - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2022
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հայտնեց, որ մայիսին Հայաստանը 2 անգամ պատրաստակամություն է հայտնել Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստ անցկացնել, ինչից Ադրբեջանը հրաժարվել է կամ չեղարկել են։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանը չի խուսափում սահմանազատման և սահմանագծման գործընթացին մասնակցելուց։ Այս մասին առցանց ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ներկայացուցիչները փորձ են անում տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ն փորձում է հետաձգել Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքը։
«Նախորդ հանդիպմանը, որը տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան սահմանին, համատեղ որոշում է կայացվել, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում առնվազն 1 ամիս անց։ Ընդգծում եմ` համատեղ որոշում է եղել։ Կողմերն արձանագրել են, որ կա որոշակի աշխատանք, որը 1 ամսից շուտ հնարավոր չի լինի անել։ Մայիս ամսին էլ ՀՀ-ն 2 անգամ պատրաստակամություն է հայտնել։ Նույնիսկ նախնական պայմանավորվածություն է եղել մեկնարկել Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստը։ Երկու անգամ Ադրբեջանի կողմից չեղարկվել կամ հետաձգվել է այդ հանդիպումը»,- նշեց Փաշինյանը։
Ադրբեջանը հրաժարվել է երկաթուղու կառուցումը սկսելու պայմանավորվածությունից. Փաշինյան
Նրա խոսքով` Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում խաղաղության օրակարգն այլընտրանք չունի։ Վարչապետը նշեց, որ Ադրբեջանը հրաժարվում է տարբեր թեմաներով խոսակցության գնալ` Հայաստանին մեղադրելով խոսակցությունից հրաժարվելու մեջ։ Ըստ Փաշինյանի, Ադրբեջանը նման քայլերով կաթիլ-կաթիլ փորձում է նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել Հայաստանի դեմ։
Անդրադառնալով ավտոճանապարհների հաղորդակցության հարցին, վարչապետն ընդգծեց, որ նույն իրավիճակն էլ այս պարագայում է։

«Իրականությունը լրիվ այլ է։ Կա մի ճշմարտություն` Ադրբեջանը վերջին 30-31 տարում վարել է Հայաստանը շրջափակելու քաղաքականություն։ Իրականում Ադրբեջանն է ձգձգում պրոցեսը, որովհետև նա մտածել է, որ ՀՀ-ն շրջափակելու քաղաքականությունն էֆեկտիվ է, կամ առնվազն չարժե հիմա որոշումներ կայացնել, որպեսզի շրջափակումը հաղթահարվի»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով` հաղորդակցման բացման արդյունքում, ըստ պայմանավորվածությունների, Հայաստանը պետք է երկաթուղային կապ ստանա Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Սյունիքի մարզից ՀՀ մյուս հատվածների հետ, քանի որ այդ երկաթուղին անցնում է Նախիջևանով։ ՀՀ-ն նաև այլընտրանքային ավտոմոբիլային ճանապարհ պետք է ստանա Երասխ-Մեղրի ուղղությամբ։
Փաշինյանը հայտնեց, որ հայկական կողմը վերին աստիճանի շահագրգիռ է այդ պրոցեսն առաջ տանելու մեջ, սակայն Ադրբեջանը փորձում է հարցը լուծել այնպես, որպեսզի Հայաստանը մնա շրջափակման մեջ, ինչը չի բխում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։
Լրահոս
0