https://arm.sputniknews.ru/20220627/hajastann-u-hunastany-emi-harcervov-hamagvortsakcutjan-hushagir-en-stvoragrel-44270546.html
Հայաստանն ու Հունաստանը ԵՄ–ի հարցերով համագործակցության հուշագիր են ստորագրել
Հայաստանն ու Հունաստանը ԵՄ–ի հարցերով համագործակցության հուշագիր են ստորագրել
Sputnik Արմենիա
Հայտնի է, որ Հունաստանի նախագահին հանդիպելուց առաջ Արարատ Միրզոյանն Աթենքում հանդիպել է նաև վարչապետի ու արտգործնախարարի հետ։ 27.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-27T17:11+0400
2022-06-27T17:11+0400
2022-06-27T17:11+0400
հայաստան
արարատ միրզոյան
աթենք
հուշագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44270074_0:0:1601:901_1920x0_80_0_0_a1cffa75d224122c3c76ed68867c3dc2.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։Հունական կողմը Twetter-ում հայտնում է, որ Միրզոյանն արդեն հանդիպել է նաև Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։Հաղորդագրության համաձայն` երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ԵՄ–ի հարցերով համագործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։Նիկոս Դենդիասը տեղեկացնում է նաև, որ հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը վերահաստատել են հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու ամուր պատմական կապերը։ Հարաբերությունների օրակարգում քննարկել են սփյուռքի հարցերը, կովկասյան տարածաշրջանում զարգացումները։Հայտնի է, որ մինչ այդ Միրզոյանն Աթենքում հանդիպել է նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:Հանդիպումների մանրամասները Հայաստանի արտգործնախարարությունը դեռ չի հաղորդում։
աթենք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44270074_78:0:1499:1066_1920x0_80_0_0_d502ee1abe1ef12d3e3f957a6b023479.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, աթենք, հուշագիր
հայաստան, արարատ միրզոյան, աթենք, հուշագիր
Հայաստանն ու Հունաստանը ԵՄ–ի հարցերով համագործակցության հուշագիր են ստորագրել
Հայտնի է, որ Հունաստանի նախագահին հանդիպելուց առաջ Արարատ Միրզոյանն Աթենքում հանդիպել է նաև վարչապետի ու արտգործնախարարի հետ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ
մամուլի խոսնակը։
Հունական կողմը
Twetter-ում հայտնում է, որ Միրզոյանն արդեն հանդիպել է նաև Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։
Հաղորդագրության համաձայն` երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ԵՄ–ի հարցերով համագործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Նիկոս Դենդիասը տեղեկացնում է նաև, որ հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը վերահաստատել են հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու ամուր պատմական կապերը։ Հարաբերությունների օրակարգում քննարկել են սփյուռքի հարցերը, կովկասյան տարածաշրջանում զարգացումները։
Հայտնի է, որ մինչ այդ Միրզոյանն Աթենքում հանդիպել է նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:
Հանդիպումների մանրամասները
Հայաստանի արտգործնախարարությունը դեռ չի հաղորդում։