https://arm.sputniknews.ru/20220627/garegin-bn-yndunel-e-hajastanum--siriajum-despanin-karevvorvel-e-haj-hamajnqi-dery-44282965.html
Գարեգին Բ–ն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին. կարևորվել է հայ համայնքի դերը
Գարեգին Բ–ն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին. կարևորվել է հայ համայնքի դերը
Sputnik Արմենիա
Սիրիայի առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորվել է սիրիահայ համայնքի դերը։ 27.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-27T18:48+0400
2022-06-27T18:48+0400
2022-06-27T18:59+0400
նորա արիսյան
կաթողիկոս
հայաստան
սիրիա
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44281733_0:30:1400:818_1920x0_80_0_0_6f9d4aef361e80aa07ff88602cbf8b51.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր ընդունել է Հայաստանում Սիրիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին, տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։Գարեգին Բ-ն գոհունակությամբ է անդրադարձել հայ-սիրիական պատմական կապերին` ընդգծելով Սիրիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը դրանց ամրապնդման գործում:«Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձ կատարեց Սիրիայում ահաբեկչական գործողությունների, Արցախում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված ցավալի կորուստներին ու պատճառված ավերածություններին։ Նա վստահություն է հայտնել, որ երկու բարեկամ ժողովուրդները լավատեսության ոգով ու զորեղ հավատքով կհաղթահարեն իրենց առջև ծառացած մարտահրավերները»,–ասված է հաղորդագրության մեջ։Գարեգին Բ-ն նաև իր երախտագիտությունն է հայտնել Սիրիայի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։Նորա Արիսյանն իր հերթին կաթողիկոսին ներկայացրել է Սիրիայում հակամարտության հետևանքով հայ համայնքի առջև ծառացած դժվարությունները՝ հաստատելով, որ Սիրիայի իշխանություններն ամեն ջանք գործադրում են հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ։ Դեսպանը Սիրիայի առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորել է նաև սիրիահայ համայնքի դերը, որը մշտապես մեծ հարգանք է վայելել երկրում:Հիշեցնենք, որ մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ Սիրիայում ՀՀ դեսպան է նշանակել Նորա Արիսյանը։ Նա բանասեր է, գրող, թարգմանիչ։ Տարբեր տարիներին հայերեն և արաբերեն դասախոսություններով հանդես է եկել Լիբանանում, Եգիպտոսում, Հորդանանում, Միացյալ Արաբական Էմրություններում, ԱՄՆ-ում և այլուր։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44281733_127:0:1371:933_1920x0_80_0_0_828863991ac6f3b53e57f70bf569ab34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նորա արիսյան, կաթողիկոս, հայաստան, սիրիա, դեսպան
նորա արիսյան, կաթողիկոս, հայաստան, սիրիա, դեսպան
Գարեգին Բ–ն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին. կարևորվել է հայ համայնքի դերը
18:48 27.06.2022 (Թարմացված է: 18:59 27.06.2022) Սիրիայի առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորվել է սիրիահայ համայնքի դերը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր ընդունել է Հայաստանում Սիրիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին, տեղեկությունը հայտնում է
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Գարեգին Բ-ն գոհունակությամբ է անդրադարձել հայ-սիրիական պատմական կապերին` ընդգծելով Սիրիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը դրանց ամրապնդման գործում:
«Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձ կատարեց Սիրիայում ահաբեկչական գործողությունների, Արցախում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված ցավալի կորուստներին ու պատճառված ավերածություններին։ Նա վստահություն է հայտնել, որ երկու բարեկամ ժողովուրդները լավատեսության ոգով ու զորեղ հավատքով կհաղթահարեն իրենց առջև ծառացած մարտահրավերները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Գարեգին Բ-ն նաև իր երախտագիտությունն է հայտնել Սիրիայի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր ընդունել է Հայաստանում Սիրիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր ընդունել է Հայաստանում Սիրիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր ընդունել է Հայաստանում Սիրիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր ընդունել է Հայաստանում Սիրիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին
Նորա Արիսյանն իր հերթին կաթողիկոսին ներկայացրել է Սիրիայում հակամարտության հետևանքով հայ համայնքի առջև ծառացած դժվարությունները՝ հաստատելով, որ Սիրիայի իշխանություններն ամեն ջանք գործադրում են հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ։ Դեսպանը Սիրիայի առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորել է նաև սիրիահայ համայնքի դերը, որը մշտապես մեծ հարգանք է վայելել երկրում:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ
Սիրիայում ՀՀ դեսպան է նշանակել Նորա Արիսյանը։ Նա բանասեր է, գրող, թարգմանիչ։ Տարբեր տարիներին հայերեն և արաբերեն դասախոսություններով հանդես է եկել Լիբանանում, Եգիպտոսում, Հորդանանում, Միացյալ Արաբական Էմրություններում, ԱՄՆ-ում և այլուր։