https://arm.sputniknews.ru/20220627/2020-tvakani-nvojemberi-9-i-depqervov-25-andz-meghadrjali-kargavitshak-uni-44251372.html
2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերով 25 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի
2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերով 25 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի
Sputnik Արմենիա
Պետական շենքեր ներխուժելու դեպքերով հարուցված քրգործերով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ։ 27.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-27T13:51+0400
2022-06-27T13:51+0400
2022-06-27T13:52+0400
հայաստան
երևան
քրեական գործ
գոռ աբրահամյան
աժ (ազգային ժողով)
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0a/25253582_0:70:1357:833_1920x0_80_0_0_1565b86394c034785781b3fffe5d1a12.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 9-10-ին կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով 25 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։Ըստ այդմ, 1 քրեական գործով 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, և պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է:1 քրեական գործով էլ արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարել, և ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է 2 տարի ազատազրկում: Նշված դատական ակտի դեմ դատախազության կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք:1 քրեական գործով կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) ամբաստանյալը դատապարտվել է տուգանքի՝ 150 000 դրամի չափով:Ես իմ դիրքում էի. Փաշինյանին զայրացրեց նոյեմբերի 9-ի մասին ընդդիմադիր պատգամավորի հարցը1 քրեական գործով էլ համաձայնեցման վարույթի շրջանակում 3 անձ դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով. նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:1 քրեական գործով դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման և 500 000 դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման:Հիշեցնենք` նոյեմբերի 9-ի լույս 10–ի գիշերը հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0a/25253582_76:0:1279:902_1920x0_80_0_0_1b299d4c257c115fd04048c0ac6b83dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, քրեական գործ, գոռ աբրահամյան, աժ (ազգային ժողով), հհ կառավարություն
հայաստան, երևան, քրեական գործ, գոռ աբրահամյան, աժ (ազգային ժողով), հհ կառավարություն
2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերով 25 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի
13:51 27.06.2022 (Թարմացված է: 13:52 27.06.2022) Պետական շենքեր ներխուժելու դեպքերով հարուցված քրգործերով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 9-10-ին կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով 25 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Բացի այդ, քրգործից անջատվել և մեղադրական եզրակացությամբ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ: Դատարան ուղարկված քրեական գործերից հինգով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ»,- գրել է Աբրահամյանը։
Ըստ այդմ, 1 քրեական գործով 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, և պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է:
1 քրեական գործով էլ արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարել, և ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է 2 տարի ազատազրկում: Նշված դատական ակտի դեմ դատախազության կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք:
1 քրեական գործով կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) ամբաստանյալը դատապարտվել է տուգանքի՝ 150 000 դրամի չափով:
1 քրեական գործով էլ համաձայնեցման վարույթի շրջանակում 3 անձ դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով. նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:
1 քրեական գործով դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման և 500 000 դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ի լույս 10–ի գիշերը հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը
ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։