https://arm.sputniknews.ru/20220626/sada-cup-hajastani-havaqakany-2-miavori-tarberutjamb-partvec-siriaji-timin-44228217.html
SADA Cup. Հայաստանի հավաքականը 2 միավորի տարբերությամբ պարտվեց Սիրիայի թիմին
SADA Cup. Հայաստանի հավաքականը 2 միավորի տարբերությամբ պարտվեց Սիրիայի թիմին
Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականը հունիսի 27-ին կմեկնի Մալթա, որտեղ հունիսի 28-ից հուլիսի 3-ը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: 26.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-26T19:32+0400
2022-06-26T19:32+0400
2022-06-26T19:53+0400
բասկետբոլ
հայաստան
սիրիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/18/44117516_0:0:1601:901_1920x0_80_0_0_aad56b7d02e9ddbecad5ce72fb543076.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի բասկետբոլի հավաքականը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Sada Cup միջազգային մրցաշարի վերջին՝ 3-րդ խաղում մրցեց Սիրիայի թիմի հետ և 57-59 հաշվով պարտություն կրեց։Հայաստան-Սիրիա հանդիպմանը չէր մասնակցում Անդրե Սփայթ Մկրտչյանը: Նախորդ՝ Հայաստան-Իրան հանդիպման լավագույն խաղացողը թիմի ելույթին հետևում էր պահեստայինների նստարանից:Սա Հայաստանի վերջին խաղն էր SADA Cup-ում: Հաղթող դարձավ Իրանի հավաքականը։Հունիսի 23-ից Երևանում անցկացված բասկետբոլի միջազգային մրցաշարում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմն անցկացրեց երեք հանդիպում: Մեկնարկային խաղում 94:59 հաշվով հաղթեց «Թիմ ԱՄՆ»-ին, երկրորդ խաղում 77:73 հաշվով հաղթանակ տարավ Իրանի հավաքականի նկատմամբ: SADA Cup-ին մասնակցում էր 4 թիմ՝ Հայաստան, Սիրիա, Իրան և «Թիմ ԱՄՆ»:Հայաստանի հավաքականը Ռեքս Կալամյանի գլխավորությամբ հունիսի 27-ին կմեկնի Մալթա, որտեղ հունիսի 28-ից հուլիսի 3-ը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/18/44117516_50:0:1473:1067_1920x0_80_0_0_ac9f2dc25c93bdc5645e4b68dc00e3e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բասկետբոլ, հայաստան, սիրիա
բասկետբոլ, հայաստան, սիրիա
SADA Cup. Հայաստանի հավաքականը 2 միավորի տարբերությամբ պարտվեց Սիրիայի թիմին
19:32 26.06.2022 (Թարմացված է: 19:53 26.06.2022) Հայաստանի հավաքականը հունիսի 27-ին կմեկնի Մալթա, որտեղ հունիսի 28-ից հուլիսի 3-ը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի բասկետբոլի հավաքականը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Sada Cup միջազգային մրցաշարի վերջին՝ 3-րդ խաղում մրցեց Սիրիայի թիմի հետ և 57-59 հաշվով պարտություն կրեց։
Հայաստան-Սիրիա հանդիպմանը չէր մասնակցում Անդրե Սփայթ Մկրտչյանը: Նախորդ՝ Հայաստան-Իրան հանդիպման լավագույն խաղացողը թիմի ելույթին հետևում էր պահեստայինների նստարանից:
Սա Հայաստանի վերջին խաղն էր SADA Cup-ում: Հաղթող դարձավ Իրանի հավաքականը։
Հունիսի 23-ից Երևանում անցկացված բասկետբոլի միջազգային մրցաշարում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմն անցկացրեց երեք հանդիպում: Մեկնարկային խաղում 94:59
հաշվով հաղթեց «Թիմ ԱՄՆ»-ին, երկրորդ խաղում 77:73 հաշվով
հաղթանակ տարավ Իրանի հավաքականի նկատմամբ: SADA Cup-ին մասնակցում էր 4 թիմ՝ Հայաստան, Սիրիա, Իրան և «Թիմ ԱՄՆ»:
Հայաստանի հավաքականը Ռեքս Կալամյանի գլխավորությամբ հունիսի 27-ին կմեկնի Մալթա, որտեղ հունիսի 28-ից հուլիսի 3-ը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: