00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխան արդեն աշակերտ է․արդյունավե՞տ է արդյոք առաջին դասարանցիների հայտագրման համակարգը

© Sputnik / Asatur YesayantsԱռաջին դասարանցիներ
Առաջին դասարանցիներ - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2022
Առաջին դասարանցիներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Համակարգի վերաբերյալ նախորդ տարիներին ծնողները մի շարք բողոքներ էին ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հայտագրման համակարգը գործում է արդեն 4 տարի։ Համակարգը ներդրողները կարծում են, որ այն մի շարք խնդիրներ է լուծել, որոնց թվում՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը։ Մյուս կողմից, համակարգը մի շարք տեխնիկական խնդիրներ ունի` ծնողները բողոքում են, որ չեն հասցնում իրենց երեխաներին հայտագրել նախընտրելի դպրոցում, նույնիսկ այն դեպքում, երբ մի քանի անձով տարբեր համակարգիչներից փորձում են գրանցել։
Այս տարի առցանց հայտագրման եռափուլ գործընթացը մեկնարկել է հունիսի 21-ից։ Առաջին փուլով գրանցվելու են արտոնություններ ունեցող երեխաները, այսինքն` նրանք, ում ավագ եղբայրները կամ քույրերը սովորում են տվյալ դպրոցում կամ նույն տեղում աշխատում է նրանց ծնողը։ Հունիսի 23-ի դրությամբ մոտ 7340 երեխա արդեն գրանցվել է համակարգում։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով ծնողների բողոքներին, նշեց, որ ծնողներն այդպես նախ անձնական տվյալների անվտանգությունն են խախտում, այնուհետ իրենք իրենց են խանգարում։
«Իրենց կամ իրենց երեխաների անձնական տվյալները բաժանում են 40 հոգու, որպեսզի 50 տարբեր համակարգչից փորձեն մուտքագրել։ Եթե մեկ հոգի նստեր ու լրացներ երեխայի տվյալները, շատ ավելի հավանական է, որ նա հասցներ գրանցել իր երեխային ավելի շուտ, քան երբ 40 հոգով տարբեր համակարգիչներից են փորձում»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ մի քանի համակարգչից տվյալների գրանցումը նաև ծանրաբեռնում է ամբողջ համակարգը։
Նրա խոսքով՝ այս տարի համակարգն ավելի է պարզեցվել, հայտագրումն ավելի հեշտ պիտի լինի, մեկ սեղմում և վերջ` երեխան հայտագրված է։ Կենտրոնի տնօրենը կարծում է, որ իրենց ներդրած համակարգն իրականում մի շարք խնդիրներ է լուծում, իսկ դրա գլխավոր նպատակն է կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելը։
«Նախկինում, երբ ծնողը մոտենում էր մյուս տարվա համար երեխային գրանցելու, տնօրեններ կային, որ ասում էին, թե դպրոցում տեղերն արդեն սպառված են։ Այս համակարգի ներդրումն օգնեց, որ ծնողներն իրենց աչքով տեսնեն, թե քանի տեղ կա դպրոցում, քանիսն են զբաղված, կարո՞ղ են արդյոք իրենց երեխային հայտագրել, թե ոչ»,- ասաց Պողոսյանը։
Մեկ այլ խնդիր, որը լուծվել է, դպրոցներում լիցենզիոն տեղերի պահպանումն է, դպրոցները չեն կարողանում իրենց ունեցած լիցենզիոն տեղերից ավելի երեխա ընդունել, ինչը բերում է երեխաների հավասար բաշխվածությանն ուսումնական հաստատություններում։
Պողոսյանը նշեց, որ առցանց հայտագրումն ընդամենը փոքր մասն է կրթության կառավարման տեխնիկական համակարգի, որով լուծվում են շատ ավելի մեծ խնդիրներ՝ թափանցիկության, վերահսկողության, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և այլ տեսանկյուններից։
Դպրոցում աշխատել չեն ուզում, վիճակը լուրջ է. ի՞նչ լուծում է առաջարկում կրթության փորձագետը
Մյուս կողմից Dasaran.am կայքի հիմնադիր, կրթական հարցերի փորձագետ Սուրեն Ալոյանի կարծիքով` իրականում հայտագրման այս համակարգն անհրաժեշտ խնդիրը չի լուծել, կոռուպցիոն ռիսկեր էլ դեռևս կան։ Դրանց գումարվում են նաև մի շարք տեխնիկական խնդիրները։ Ալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց՝ պետությունը այդ համակարգի ստեղծումը պետք է վստահեր փորձառություն ունեցող ընկերությունների, ոչ թե ինքնուրույն ստեղծեր այն։
«Եթե պետությանը անհրաժեշտ է սպասարկման մեքենա գնել, նա չի սկսում մեքենայի արտադրություն, այլ գնում է մեքենաների խանութից, որն արդեն տասնյակ տարիներ մասնագիտացված է այդ ոլորտում։ Այս դեպքում համակարգի ստեղծումը պետք էր վստահեին փորձառու տեխնոլոգիական ընկերություններին»,- ասաց փորձագետը։
Ալոյանը թվարկեց մի քանի տեխնիկական խնդիր, որն առաջացրել է հազարավոր ծնողների բողոքը։ Նախ՝ կրկին հայտագրումը չհասցնելու խնդիրն է, հետո՝ համակարգը երբեմն չի ճանաչում ծնող-երեխա կապը։ Բացի այդ, թեպետ հայտագրումն առցանց է լինում, միևնույնն է ծնողից պահանջվում է 10-օրյա ժամկետում թղթային տարբերակով դիմում ներկայացնել դպրոց, չներկայացնելու դեպքում առցանց ուղարկված հայտագրումը չեղարկվում է։ Խնդիր է նաև այն, որ նախորդ տարիներին ծնողը չէր հասցնում իր երեխային գրանցել այն դպրոցը, որտեղ իր ավագ երեխան արդեն սովորում էր։ Հիմա, այս խնդիրը, կարծես, լուծվում է փուլային տարբերակով։
«Այս տարի կարծես ասում են, որ այդ խնդիրները լուծված են, բայց մենք դեռևս չգիտենք, թե այս տարվա խնդիրները որոնք են լինելու, որովհետև հիմնական հայտագրման փուլը սկսվում է հուլիսի 6-ից»,- հայտնեց Ալոյանը։
Ավելի ուշագրավ է այն, որ կոռուպցիոն ռիսկերի խնդիրն իրականում չի լուծվել։ Ալոյանի տվյալներով՝ եթե հիմա ծնողները երեխային հայտագրում են առցանց, միևնույնն է, ներքին կարգով պայմանավորվում են, թե երեխան ում դասղեկական դասարանում պիտի լինի։ Սա, Ալոյանի տեսակետով, ևս կոռուպցիոն ռիսկ է պարունակում։
Անդրադառնալով Պողոսյանի պնդմանը, որ ծնողներն իրենք իրենց խանգարում են երեխային հայտագրելու հարցում, երբ մի քանի համակարգչից են փորձում գրանցել, Ալոյանն ասաց, որ դա իրականում սպառողին մեղադրանք ներկայացնել է, ինչը խոսում է համակարգը ստեղծող թիմի թերությունների մասին։
«Երբ դու սպառողին դնում ես այնպիսի իրավիճակում, որ նա սկսում է փնտրել լուծումներ, նշանակում է`դու այդ խնդիրը նախապես չես դիտարկել և չես կարողացել կանխել։ Ի վերջո, եթե ծնողը կարողանար հանգիստ, առանց շտապելու, հայտագրումն անել, ամբողջ գերդաստանով չէին նստի երեխայի դպրոցի հարցը լուծելու»,- ասաց Ալոյանը։
Ընդհանուր առմամբ, առցանց համակարգի ներդրումն Ալոյանը դրական միտում է համարում, սակայն նրա կարծիքով՝ պետության հիմնական խնդիրը պիտի լինի բոլոր դպրոցները նույն մակարդակին բարձրացնելը, որպեսզի մի բնակավայրում ապրող ծնողը չմտածի իր երեխային մեկ այլ բնակավայրում գտնվող դպրոց տանել։ Իսկ այս պարագայում փոփոխությունն ամբողջական դարձնելու համար պետք է հստակ խնդիրներ սահմանվեն ու դրանց համար լուծումներ մշակվեն։
«Եթե վերջնական սպառողից կարծիք հարցնենք, ապա, իմ խորին համոզմամբ, համակարգի վերաբերյալ դեռևս ավելի շատ բացասական կարծիքներ կլինեն, քան դրական»,- ասաց փորձագետը։
Հիշեցնենք, որ առաջնահերթություն ունեցող երեխաների գրանցումից հետո՝ հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով հայերեն ուսուցմամբ հանրակրթական հաստատություններ դիմողների համար։ Հուլիսի 12-ից հայտագրման գործընթացին կկարողանան միանալ նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիություն ունեցողների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների երեխաները, որոնց համար ուսուցման լեզուն կարող էլ լինել ոչ հայերենը։
Դա մեկ հրամանով որոշվող հարց չէ. Դումանյանը` ռուսական դպրոցների մասին
Լրահոս
0