Վթարի ենթարկված զինծառայողների վիճակը ծանր է. հրապարակվել է մահացածի անունը
11:04 25.06.2022 (Թարմացված է: 11:33 25.06.2022)

Զինծառայողի գլխարկ
© Official site of the Ministry of Defence of RA
Բաժանորդագրվել
ՊԲ պայմանագրային զինծառայողները վթարի են ենթարկվել ծառայության ավարտից հետո։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Վթարի ենթարկված պայմանագրային զինծառայողների վիճակը ծանր է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 4-ը` տուժել։
«Հունիսի 24-ին` ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։ Ստացած վնասվածքներից Նիկոլայ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել են բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր»,– ասված է ՊԲ–ի հաղորդագրության մեջ։
Քննություն է տարվում դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։