https://arm.sputniknews.ru/20220625/vrastanum-gjumreci-kiny-14-rd-erekhajin-e-lujs-ashkharh-berel-avag-vordin-23-tarekan-e-44194859.html
Վրաստանում գյումրեցի կինը 14-րդ երեխային է լույս աշխարհ բերել. ավագ որդին 23 տարեկան է
Վրաստանում գյումրեցի կինը 14-րդ երեխային է լույս աշխարհ բերել. ավագ որդին 23 տարեկան է
Sputnik Արմենիա
Կինը վստահեցրել է, որ չնայած 14 երեխա է պահում, բայց նաև իր համար է ժամանակ գտնում։ 25.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-25T15:12+0400
2022-06-25T15:12+0400
2022-06-25T15:21+0400
վրաստանի հանրապետություն
գյումրի
կին
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0b/27893429_0:1124:1601:2024_1920x0_80_0_0_529263c8f043db844708749a7f2cbb5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի բնակիչ Վարդուհի Ղազարյանը 43 տարեկանում լույս աշխարհ է բերել 14-րդ երեխային։Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Վարդուհին Գյումրի քաղաքից է, 19 տարեկանում ամուսնացել է ու տեղափոխվել Վրաստան։Երեխաների անուններն են՝ Հակոբ, Ալեքսան, Հովհաննես, Մանուկ, Նարե, Հարություն, Դավիթ, Արֆին, Մարիամ, Գոհար, Մկրտիչ, Լուսինե, Անգելինա և Դանիել։Ղազարյանների ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Բացի այդ, նրանք նաև պետական աջակցություն են ստանում երեխաների համար։Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրըՎարդուհին ավարտել է Գյումրում մանկավարժական համալսարանը, սակայն հասցրել է աշխատել ընդամենը վեց ամիս։ Այժմ նրա գործը ընտանիքի և երեխաների խնամքն է։ Նա վստահեցրել է, որ չնայած 14 երեխա է պահում, բայց նաև իր համար է ժամանակ գտնում։ «Շատ հանգիստ երեխաներ են, ամբողջ օրը դրսում են խաղում, կարող են ինքնուրույն փոխել հագուստը, մեծ աղջիկներն օգնում են ինձ մեծացնել երեխաներին։ Որտեղ սեր կա, բոլոր դժվարությունները հաղթահարելի են»,- ասել է նա։Հարցին, թե պատրաստվում է արդյոք ևս մեկ երեխա լույս աշխարհ բերել, Վարդուհին դրական պատասխան է տվել։Նորածինները կօգնեն ծնողներին մարել հիփոթեքային վարկի որոշ մասը. փոխնախարար
վրաստանի հանրապետություն
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0b/27893429_0:974:1601:2174_1920x0_80_0_0_c1cee02f65330cdaf34a105aae293f13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստան գյումրեցի երեխա կին
վրաստան գյումրեցի երեխա կին
Վրաստանում գյումրեցի կինը 14-րդ երեխային է լույս աշխարհ բերել. ավագ որդին 23 տարեկան է
15:12 25.06.2022 (Թարմացված է: 15:21 25.06.2022) Կինը վստահեցրել է, որ չնայած 14 երեխա է պահում, բայց նաև իր համար է ժամանակ գտնում։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի բնակիչ Վարդուհի Ղազարյանը 43 տարեկանում լույս աշխարհ է բերել 14-րդ երեխային։
Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Վարդուհին Գյումրի քաղաքից է, 19 տարեկանում ամուսնացել է ու տեղափոխվել Վրաստան։
Կինը պատմել է, որ դեռ մանուկ հասակում իր երազանքն է եղել մայր դառնալը, բայց երբեք չի մտածել այդքան շատ երեխա ունենալու մասին։ Առաջին անգամ մայրացել է 20 տարեկանում։ Այժմ ավագ որդին 23 տարեկան է։ 14 երեխաներից երկուսը ուսանողներ են, մնացածը դպրոց ու մանկապարտեզ են հաճախում։
Երեխաների անուններն են՝ Հակոբ, Ալեքսան, Հովհաննես, Մանուկ, Նարե, Հարություն, Դավիթ, Արֆին, Մարիամ, Գոհար, Մկրտիչ, Լուսինե, Անգելինա և Դանիել։
Ղազարյանների ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Բացի այդ, նրանք նաև պետական աջակցություն են ստանում երեխաների համար։
Վարդուհին ավարտել է Գյումրում մանկավարժական համալսարանը, սակայն հասցրել է աշխատել ընդամենը վեց ամիս։ Այժմ նրա գործը ընտանիքի և երեխաների խնամքն է։ Նա վստահեցրել է, որ չնայած 14 երեխա է պահում, բայց նաև իր համար է ժամանակ գտնում։ «Շատ հանգիստ երեխաներ են, ամբողջ օրը դրսում են խաղում, կարող են ինքնուրույն փոխել հագուստը, մեծ աղջիկներն օգնում են ինձ մեծացնել երեխաներին։ Որտեղ սեր կա, բոլոր դժվարությունները հաղթահարելի են»,- ասել է նա։
Հարցին, թե պատրաստվում է արդյոք ևս մեկ երեխա լույս աշխարհ բերել, Վարդուհին դրական պատասխան է տվել։