https://arm.sputniknews.ru/20220625/lvvovi-taratsqajin-pashtpanutjan-gumartaky-hrazharvel-e-meknel-dvonbas-44195724.html
Լվովի տարածքային պաշտպանության գումարտակը հրաժարվել է մեկնել Դոնբաս
Լվովի տարածքային պաշտպանության գումարտակը հրաժարվել է մեկնել Դոնբաս
Sputnik Արմենիա
Նախարարությունում նշել են, որ Ուկրաինայի հրամանատարությունը կորուստները լրացնելու համար ստիպված է առանձին հրաձգային գումարտակներ ձևավորել չնախապատրաստված... 25.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-25T15:58+0400
2022-06-25T15:58+0400
2022-06-25T17:59+0400
ուկրաինա
իգոր կոնաշենկով
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534284_0:0:1281:721_1920x0_80_0_0_53e3c5858fed728a0da0a8562adfe3ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Լվովում տեղակայված տարածքային պաշտպանության գումարտակի զինծառայողները հրաժարվել են մեկնել Դոնբաս։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում պնդումներ կային ուկրաինացի զինվորականների դասալքության զանգվածային դեպքերի մասին: Վերջին դեպքերից մեկը գրանցվել է Դոնբասի Ալեքսանդրապոլ բնակավայրի շրջանում, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի 25-րդ բրիգադի ավելի քան 30 զինծառայողներ, զենքը նետելով, ինքնակամ հեռացել են դիրքերից։ՌԴ-ն լեհ վարձկանների է ոչնչացրել «Մեգատեքս» գործարանում հատուկ գործողության ընթացքումԴրանից առաջ՝ հունիսի 22-ին, ռուսական գերատեսչությունը հայտնել էր, որ 57-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտիկները, որոնք պաշտպանվում էին Լուգանսկի մոտ գտնվող Գորսկոյե, Պոդլեսնոյե և Վրուբովկա բնակավայրերի մերձակայքում, հրաժարվել են կատարել հրամանները, երբ ստորաբաժանումը կորցրել է անձնակազմի ավելի քան 60 տոկոսը:Նախարարությունում նշել են, որ Ուկրաինայի հրամանատարությունը կորուստները լրացնելու համար ստիպված է առանձին հրաձգային գումարտակներ ձևավորել չնախապատրաստված քաղաքացիներից:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 122-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534284_0:0:1139:854_1920x0_80_0_0_1cadc985674df03dfe405531f82e1668.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, իգոր կոնաշենկով, զինծառայող
ուկրաինա, իգոր կոնաշենկով, զինծառայող
Լվովի տարածքային պաշտպանության գումարտակը հրաժարվել է մեկնել Դոնբաս
15:58 25.06.2022 (Թարմացված է: 17:59 25.06.2022) Նախարարությունում նշել են, որ Ուկրաինայի հրամանատարությունը կորուստները լրացնելու համար ստիպված է առանձին հրաձգային գումարտակներ ձևավորել չնախապատրաստված քաղաքացիներից:
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Լվովում տեղակայված տարածքային պաշտպանության գումարտակի զինծառայողները հրաժարվել են մեկնել Դոնբաս։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Լվովում տեղակայված տարածքային պաշտպանության 103-րդ բրիգադի 64-րդ գումարտակի անձնակազմը հրաժարվել է մեկնել Դոնբասի մարտական գործողությունների շրջան չնախապատրաստված պահեստազորայիններով համալրման և ծանր սպառազինության բացակայության պատճառով»,- ասել է գեներալ-լեյտենանտը:
Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում պնդումներ կային ուկրաինացի զինվորականների դասալքության զանգվածային դեպքերի մասին: Վերջին դեպքերից մեկը գրանցվել է Դոնբասի Ալեքսանդրապոլ բնակավայրի շրջանում, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի 25-րդ բրիգադի ավելի քան 30 զինծառայողներ, զենքը նետելով, ինքնակամ հեռացել են դիրքերից։
Դրանից առաջ՝ հունիսի 22-ին, ռուսական գերատեսչությունը հայտնել էր, որ 57-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտիկները, որոնք պաշտպանվում էին Լուգանսկի մոտ գտնվող Գորսկոյե, Պոդլեսնոյե և Վրուբովկա բնակավայրերի մերձակայքում, հրաժարվել են կատարել հրամանները, երբ ստորաբաժանումը կորցրել է անձնակազմի ավելի քան 60 տոկոսը:
Նախարարությունում նշել են, որ Ուկրաինայի հրամանատարությունը կորուստները լրացնելու համար ստիպված է առանձին հրաձգային գումարտակներ ձևավորել չնախապատրաստված քաղաքացիներից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 122-րդ օրը։