Արմատախիլ եղած ծառեր, հեղեղված տներ․ Սոչիի ջրհեղեղի հետևանքները
Արմատախիլ եղած ծառեր, հեղեղված տներ․ Սոչիի ջրհեղեղի հետևանքները
Sputnik Արմենիա
Առատ տեղումների պատճառով Սոչիի Լազարևյան շրջանում գետերը դուրս են եկել հունից։ Հեղեղվել է մոտ 50 տուն, ընդհանուր առմամբ 11 բնակավայր է հեղեղման գոտում։ 25.06.2022, Sputnik Արմենիա
Արտակարգ դրության տեղային ռեժիմ է սահմանվել Սոչիի Լազարևյան շրջանի հեղեղված տարածքներում: Երեք սելավային հոսք է իջել մինչև Ա-147 դաշնային մայրուղի՝ Զուբովա Շչել գյուղից ոչ հեռու։ 11 բնակավայրում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է շուրջ 50 տուն:Տարերքի հիմնական հարվածն իր վրա է վերցրել Զուբովա Շչել ավանը։ Այնտեղ Չեմիտոկվաջե գետի հոսանքը Սև ծով է քշել–տարել երկու մարդատար ավտոմեքենա, որոնցում ութ մարդ է եղել։Տարերքի հետևանքների դեմ պայքարում է ավելի քան 1000 մասնագետ և 400 միավոր տեխնիկա:Փոթորկի նախազգուշացումը, որը հունիսի 22-ից գործում է Կրասնոդարի երկրամասում, երկարաձգել են մինչև հունիսի 27-ը:Անձրևները հեղեղել են ադրբեջանական գյուղը. մեքենաները «լողում» են փողոցներում
Առատ տեղումների պատճառով Սոչիի Լազարևյան շրջանում գետերը դուրս են եկել հունից։ Հեղեղվել է մոտ 50 տուն, ընդհանուր առմամբ 11 բնակավայր է հեղեղման գոտում։
Արտակարգ դրության տեղային ռեժիմ է սահմանվել Սոչիի Լազարևյան շրջանի հեղեղված տարածքներում: Երեք սելավային հոսք է իջել մինչև Ա-147 դաշնային մայրուղի՝ Զուբովա Շչել գյուղից ոչ հեռու։ 11 բնակավայրում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է շուրջ 50 տուն: