00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամբողջ ժողովուրդն է պահում սահմանը․ Զինովը՝ ՀՀ - Թուրքիա սահմանին ծառայողների մասին

© Sputnik / Andranik GhazaryanԱնդրեյ Զինով
Անդրեյ Զինով - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2022
Անդրեյ Զինով
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Չնայած տոնական ու հանգստյան օրերին` սահմանին միշտ ծառայողական առօրյա է։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Արտաշատի սահմանապահ վարչության ջոկատի 67-րդ տարեդարձի օրը ջոկատի պետը` գնդապետ Անդրեյ Զինովը, Sputnik Արմենիային պատմել է սահմանապահների ծառայության մասին։
- Ինչպիսի՞ իրավիճակ է հայ-թուրքական սահմանի` ձեզ վստահված հատվածում, ի՞նչ խախտումներ են գրանցվում վերջին տարիներին:
- Ամեն տարի իրավիճակը դինամիկ փոփոխության է ենթարկվում, բայց շարունակում է կանխատեսելի մնալ։ Անցյալ տարի և 2022 թվականի անցած ամիսների ընթացքում սահմանապահները ձերբակալել են պետական սահմանն ու սահմանային ռեժիմի կանոնները խախտած ավելի քան 10 անձանց: Բացի այդ, մաքսանենգության և անօրինական միգրացիայի փորձեր են կանխվել։
© Sputnik / Andranik GhazaryanԱնդրեյ Զինով
Начальник Арташатского отряда пограничного управления ФСБ России в Армении полковник Андрей Зинов во время празднования 67-летия отряда - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2022
Անդրեյ Զինով
- Նախորդ տարիների համեմատ սահմանի պահպանության հարցում ինչ-որ բան փոխվե՞լ է։ Ի՞նչն է ավելի ծանր դարձել, ի՞նչն է հեշտացել սահմանապահների համար:
- Սահմանի պահպանությունը հիմնված է սահմանային ենթակառուցվածքների և օբյեկտների բազայի վրա։ Բայց ժամանակն առաջ է գնում։ Սպառնալիքների դինամիկ փոփոխության հետ մեկտեղ կատարելագործվում են սահմանի պահպանության հնարքներն ու տարբերակները, ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, համալրվում են նյութական պահուստները։ Զգալիորեն բարելավվել են տեխնիկական միջոցները, որոնք կարող են առանց մարդու մասնակցության ավելացնել պահպանվող սահմանների խտությունը։ Դա, իհարկե, հեշտացնում է խնդիրների կատարումը, բայց չի նվազեցնում անձնակազմի պատասխանատվությունը։ Սահմանի պահպանության որակն ապահովվում է ստորաբաժանումների համալրմամբ։ Նեղ մասնագետներին զինվորական ծառայության մեջ ընդգրկելու աշխատանքներ ենք իրականացնում։
- Որքանո՞վ են արդյունավետ սահմանի պահպանության ժամանակակից տեխնիկական միջոցները, և արդյոք դրանք կարո՞ղ են փոխարինել ավանդական «մարդ-շուն» տանդեմին:
- Սահմանի պահպանության սպառազինության, տեխնիկայի և տեխնիկական միջոցների պարկը թույլ է տալիս մեր վստահված հատվածում հակաիրավական գործունեության բացահայտման, հաստատման և կասեցման խնդիրների լայն շրջանակ լուծել: Բայց աշխատանքում կենդանիների օգնությունը դժվար է թերագնահատել, քանի որ միայն ծառայողական շունը կարող է հայտնաբերել, հետապնդել ու ձերբակալել իրավախախտին:
Ծառայողական շները յուրահատուկ հմտություններ ունեն, որոնք հնարավոր չէ փոխարինել տեխնիկական միջոցներով։ 2021 թվականին ու 2022 թվականի առաջին կիսամյակում պետական սահմանի պահպանության համար ավելի քան 4000 սահմանապահ կարգախումբ է ուղարկվել՝ ծառայողական շների հետ, որոնք դրական արդյունքներ են գրանցել։
© Sputnik / Andranik GhazaryanԿինոլոգների ցուցադրական ելույթը
Показательные выступления кинологов Арташатского отряда пограничного управления ФСБ России в Армении во время празднования 67-летия отряда - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2022
Կինոլոգների ցուցադրական ելույթը
- Ի՞նչ նորագույն տեխնոլոգիաներ են ներդրվում սահմանի պահպանության համակարգում, եթե գաղտնիք չէ:
- Այժմ սահմանապահ ջոկատի ստորաբաժանումների տրամադրության տակ կան սեյսմիկ և ինֆրակարմիր ընդունիչների միջոցով մարդկանց հայտնաբերելու տեխնոլոգիաներ։ Սահմանային ուղեկալները համալրված են ժամանակակից ազդանշանային համալիրներով, գիշերային տեսանելիության սարքերով: Սահմանի առանձին հատվածներ պաշպանվում են բարձրորակ ջերմատեսիլներով, ակտիվորեն օգտագործվում են անօդաչու ավիացիոն համակարգերը:
Բարձրտեխնոլոգիական միջոցների կիրառումը թույլ է տալիս մեծ հավանականությամբ որոշել և արձանագրել սահմանախախտների շարժման ուղղություններն ու նրանց քանակը: Այնուհետև աշխատանքի են անցնում սահմանապահ ջոկատներն ու արագ արձագանքման խմբերը։
- Սահմանի պահպանությունն իրականացվում է ՀՀ ԱԱԾ մարմինների հետ: Ինչպե՞ս է դա գործնականում տեղի ունենում։
- Նման փոխգործակցության հիմնական խնդիրը սահմանային անվտանգության կարևոր շահերին առնչվող հարցերի լուծումն է։ Համատեղ ջանքերով ի հայտ են գալիս ու կասեցվում են Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքները, սահմանամերձ տարածքում պահպանվում է օրենքով սահմանված կարգը:
© Sputnik / Andranik GhazaryanԱնդրեյ Զինով
Начальник Арташатского отряда пограничного управления ФСБ России в Армении, полковник Андрей Зинов во время празднования 67-летия отряда - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2022
Անդրեյ Զինով
- Արտաշատի սահմանապահ ջոկատում, ինչպես նաև ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության այլ ջոկատներում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ կան: Ինչպե՞ս են նրանք իրենց դրսևորում հայրենի սահմաններին։
- Սահմանապահ ջոկատը հիմնականում համալրված է ՀՀ քաղաքացի զինծառայողներով, որոնք բարեխղճորեն, ՌԴ աշխատակիցների հետ համատեղ կատարում են առաջադրված խնդիրները: Սահմանային ծառայությունն իր առանձնահատկություններն ունի, որը պայմանավորված է այդ ծառայության կոմպակտությամբ, առանձնացվածությամբ և ինքնավարությամբ։ Այս պայմաններում անհնար է մարդկանց առանձնացնել ըստ ազգային հատկանիշների։ Բոլորը նույն կերպ, ուս ուսի լուծում են խնդիրները, որոնք հաճախ են կապված որոշակի ռիսկերի հետ։
Անվտանգության ապահովման հարցում ռուս սահմանապահների դերն ամենակարևորն է. Սյունիքի մարզպետ
- Որքանո՞վ է կարևոր տեղացիների օգնությունը սահմանապահ ծառայությանը:
- Ամբողջ ժողովուրդն է պահում սահմանը. խորհրդային ժամանակների այս կարգախոսը հիմա էլ է արդիական։ Հայտնի է, որ սահմանապահներն իրենց ամենօրյա ծառայության ընթացքում մշտապես հենվում են տեղի բնակչության օգնության վրա։ Յուրաքանչյուր սահմանապահ ուղեկալին կից կամավոր ջոկատներ են գործում, որոնցում ընդգրկված են սահմանամերձ գյուղերի բնակիչները։ Հայաստանում ներառված են նրանք, ովքեր հեղինակություն են վայելում հայերի շրջանում, լավ գիտեն իրենց ավանդույթներն ու սովորույթները։ Նրանք օգնում են սահմանապահներին վստահելի հարաբերություններ հաստատել տեղի բնակիչների հետ, և ամենակարևորը՝ նրանք հասկանում են, որ սահմանապահները կոչված են պաշտպանելու ոչ միայն պետական, այլև նրանց հասարակական և անձնական շահերը։ 2021 թվականի հունվարից մինչև հիմա կամավոր ժողովրդական ջոկատները սահմանամերձ տարածքում 4000 անգամ ինքնուրույն ծառայություն են իրականացրել, ավելի քան 150 միջոցառում անցկացրել սահմանին հաստատված ռեժիմների կանոնները քաղաքացիներին պարզաբանելու ուղղությամբ, հայտնաբերել և օգնել են ձերբակալել պետական սահմանը խախտողներին: Սահմանապահ ջոկատի ղեկավարությունը բարձր է գնահատել աչքի ընկած բնակիչների գործողությունը, նրանց պատվոգրեր են հանձնվել:
© Photo : Пресс-служба ПУ ФСБ России в РАՏեղացիներն օգնում են սահմանապահներին
Местные жители помогают пограничникам - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2022
Տեղացիներն օգնում են սահմանապահներին
- Հայ-թուրքական սահմանը «ռիսկի գոտի» համարվո՞ւմ է Ռուսաստանից ծառայության եկող սահմանապահների համար։ Խոսքը ոչ թե իրական վտանգի մասին է, այլ այն հոգեբանական ընկալման, որ կանգնած ես Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հետ սահմանին։ Պատասխանատվության առանձնահատուկ զգացողություն կա՞։
- Արտասահմանյան երկրներում խնդիրների կատարումը միշտ էլ հատուկ պատասխանատվություն է դնում ռուսաստանցի սահմանապահների վրա։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակը դինամիկ է և կանխատեսելի։ Հայաստանի տարածքում սահմանապահների կողմից իրականացվող խնդիրներն առօրեական են ու մեծ մասամբ ինչ-որ «յուրահատուկ ռիսկեր» չեն պարունակում։ Այդ պատճառով սահմանապահ ջոկատի աշխատակիցները նորմալ են գնահատում իրենց պատասխանատվության աստիճանը և պատրաստ են կատարել բոլոր խնդիրները։
© Sputnik / Andranik GhazaryanՀայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Արտաշատի ջոկատի ցուցադրական ելույթները
Показательные выступления Арташатского отряда пограничного управления ФСБ России в Армении во время празднования 67-летия отряда - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2022
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Արտաշատի ջոկատի ցուցադրական ելույթները
«Չարագործին» բռնեցին երեխաների ծիծաղի ներքո. ռուս սահմանապահները հետաքրքիր շոու են արել
Լրահոս
0