https://arm.sputniknews.ru/20220624/urakh-em-vor-krkin-ajstegh-em-aznavuri-hajreniqum-zaz-y-erevanjan-menahamergi-masin-44145563.html
«Ուրախ եմ, որ կրկին այստեղ եմ՝ Ազնավուրի հայրենիքում». Zaz-ը` երևանյան մենահամերգի մասին
«Ուրախ եմ, որ կրկին այստեղ եմ՝ Ազնավուրի հայրենիքում». Zaz-ը` երևանյան մենահամերգի մասին
Sputnik Արմենիա
Ֆրանսիացի երգչուհին շատ լավ է հիշում Շառլ Ազնավուրի խորհուրդներից մեկը։ 24.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-24T17:57+0400
2022-06-24T17:57+0400
2022-06-24T18:19+0400
հայաստան
երգչուհի
երևան
համերգ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/18/44147340_0:0:1601:901_1920x0_80_0_0_c0fbfca8a57d96d0233b2102ac5e95c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ֆրանսիացի երգչուհի Zaz-ը ուրախ է և ոգևորված կրկին Հայաստանում լինելու և այստեղ համերգով հանդես գալու համար: Նա այդ մասին ասաց երևանյան մենահամերգից առաջ կազմակերպված ասուլիսում։«Համերգի ընթացքում ես իմ էներգիան կփոխանցեմ հանդիսատեսին»,– ասաց նա:Խոսելով աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մասին` երգչուհին ջերմությամբ հիշեց նրա խորհուրդները և ընդգծեց, որ դրանք միշտ իր համար շատ կարևոր են եղել:«Ես Ազնավուրի խորհուրդներից մեկն եմ շատ լավ հիշում, որ ինձ ասաց` անգլերեն լավ սովորեմ, սակայն մինչև հիմա չեմ սովորել: Շատ հուզված եմ այսօր Հայաստանում լինելու համար, քանի որ Շառլի հայրենիքն է: Այստեղ գտնվելը մեծ պատասխանատվություն է ինձ համար»,– նշեց Zaz-ը:Նա շեշտեց, որ շատ է սիրում հայկական դուդուկը, անգամ դուդուկահար Լևոն Մինասյանի ձայնասկավառակն ունի, որը հաճախ է լսում:«Հրազդան» մարզադաշտը պատրաստ է հյուրընկալել «Հայայի» հյուրերին. տոմսերը գրեթե սպառվել ենZaz-ի համերգի բացումն անելու են «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը և երաժիշտ Պարգը: Zaz-ը խնդրել է, որ իր երգերից մեկի ժամանակ նաև դուդուկ հնչի, ու ներկա է լինելու դուդուկահար Կամո Սեյրանյանը:Համերգը կայանալու է «Հայա» փառատոնի շրջանակում: Փառատոնի համերգային մեկնարկը կտրվի վաղը՝ հունիսի 25-ին, Zaz-ի առաջին երևանյան մենահամերգով: Փառատոնի անվանի հյուրերից է նաեւ աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, որի համերգը «G-Unit» բենդի հետ տեղի կունենա հուլիսի 1-ին, իսկ հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտի բեմը կտրամադրվի «Led Zeppelin Symphonic» նախագծին:«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի ու կփակվի հայկական ֆիլմերով, այդ թվում՝ պատերազմի մասին
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/18/44147340_26:0:1449:1067_1920x0_80_0_0_d04e55f1e85dd849f7c1720ff9b78be4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երգչուհի, երևան, համերգ
հայաստան, երգչուհի, երևան, համերգ
«Ուրախ եմ, որ կրկին այստեղ եմ՝ Ազնավուրի հայրենիքում». Zaz-ը` երևանյան մենահամերգի մասին
17:57 24.06.2022 (Թարմացված է: 18:19 24.06.2022) Ֆրանսիացի երգչուհին շատ լավ է հիշում Շառլ Ազնավուրի խորհուրդներից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ֆրանսիացի երգչուհի Zaz-ը ուրախ է և ոգևորված կրկին Հայաստանում լինելու և այստեղ համերգով հանդես գալու համար: Նա այդ մասին ասաց երևանյան մենահամերգից առաջ կազմակերպված ասուլիսում։
«Համերգի ընթացքում ես իմ էներգիան կփոխանցեմ հանդիսատեսին»,– ասաց նա:
Խոսելով աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մասին` երգչուհին ջերմությամբ հիշեց նրա խորհուրդները և ընդգծեց, որ դրանք միշտ իր համար շատ կարևոր են եղել:
«Ես Ազնավուրի խորհուրդներից մեկն եմ շատ լավ հիշում, որ ինձ ասաց` անգլերեն լավ սովորեմ, սակայն մինչև հիմա չեմ սովորել: Շատ հուզված եմ այսօր Հայաստանում լինելու համար, քանի որ Շառլի հայրենիքն է: Այստեղ գտնվելը մեծ պատասխանատվություն է ինձ համար»,– նշեց Zaz-ը:
Նա շեշտեց, որ շատ է սիրում հայկական դուդուկը, անգամ դուդուկահար Լևոն Մինասյանի ձայնասկավառակն ունի, որը հաճախ է լսում:
Zaz-ի համերգի բացումն անելու են «Եվրատեսիլ» մրցույթում
Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը և երաժիշտ Պարգը: Zaz-ը խնդրել է, որ իր երգերից մեկի ժամանակ նաև դուդուկ հնչի, ու ներկա է լինելու դուդուկահար Կամո Սեյրանյանը:
Համերգը կայանալու է «Հայա» փառատոնի շրջանակում: Փառատոնի համերգային մեկնարկը կտրվի վաղը՝ հունիսի 25-ին, Zaz-ի առաջին երևանյան մենահամերգով: Փառատոնի անվանի հյուրերից է նաեւ աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, որի համերգը «G-Unit» բենդի հետ տեղի կունենա հուլիսի 1-ին, իսկ հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտի բեմը կտրամադրվի «Led Zeppelin Symphonic» նախագծին: