00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրականացված բարեփոխումները նվազեցրել են ձեռնարկատերերի ստվերային գործունեությունը

Բաժանորդագրվել
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ–ում աշխատատեղերի ռեկորդային աճին և աշխատաշուկայում առկա միտումներին։
Նախկինում տեսչական մարմիններն իրականացնում էին ընտրովի ստուգումներ, և կային ձեռնարկատերեր, որոնք տարատեսակ պայմանավորվածություններ էին ձեռք բերում պաշտոնատար անձանց հետ, ուստի եկամուտները, արտադրության իրական շրջանառությունն ու աշխատուժի թվաքանակը ներկայացվում էին մասնակիորեն, մինչդեռ մեր օրերում զարտուղի հնարավորությունները սահմանափակվել են, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նրա պնդմամբ` ձևակերպված աշխատատեղերը և ձեռնարկատիրական գործունեությունը, այսինքն` ֆորմալ զբաղվածությունը վերջին ութ տարիներին գտնվել է թե՛ միջազգային կառույցների, թե՛ մեր կառավարության ուշադրության կենտրոնում, և ՀՀ գործադիր մարմինը ցանկացել է զբաղվածության խնդիրը կարգավորել` կատարելագործելով հարկային և աշխատանքային օրենսդրությունը։
ՏՏ ոլորտի աշխատատեղերի աճը հիմնականում դրսի աշխատուժի հաշվին է. Ենգիբարյան
«Հայաստանը նախորդ տարիներին ունեցել է երկու կարևոր խնդիր, մեկն այն է, որ հատկապես փոքր ու միջին բիզնեսի դեպքում գլխավորապես ներքին շուկայում գործելու հանգամանքն ու ցածր եկամտաբերություն ունենալու իրողությունը, ինչպես նաև շուկայի սահմանափակ լինելը հաճախ ձեռնարկություններին դրդել են որոշակի եկամտաբերություն ստեղծել արհեստականորեն, այսինքն` ստվերային աշխատուժ պահելու ճանապարհով, բայց վերջին շրջանում իրականացված բարեփոխումները, կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարը նվազեցրին ստվերային գործունեությունը»,– ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։
Մակարյանը վկայակոչեց Աշխատանքի միջազգային կազմակերպության հաշվարկները, որոնց համաձայն` համավարակից առաջ Հայաստանում ստվերային աշխատուժը կազմում էր 25 տոկոս, իսկ կորոնավիրուսի վարակի պայմաններում ցուցանիշն աճեց ու դարձավ 40 տոկոս, քանի որ ձեռնարկությունները կորցրին իրենց եկամտաբերությունը, ու շատերը դիմեցին ստվերային աշխատուժին։

«Այդուհանդերձ, բիզնեսը չի ցանկանում մնալ ստվերում, որովհետև չի ուզում ընկնել հարվածների տակ։ Փաստորեն նույն աշխատուժը, որն առաջ ձևակերպված չէր, աստիճանաբար ձևակերպվեց, ինչի շնորհիվ աշխատատեղերի քանակն աճեց»,– ասաց Մակարյանը։

Նրա դիտարկմամբ` դա չբերեց տնտեսության կտրուկ զարգացման, որովհետև նույն քանակի մարդիկ էին, և արտադրողականության ծավալներն ըստ էության չփոխվեցին։
Իսկ երրորդ գործոնը, ըստ Մակարյանի, այն է, որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներից հետո շատ գործարարներ ու ձեռնարկատերեր ժամանեցին Հայաստան, հայրենիք վերադարձան նաև ՀՀ շատ քաղաքացիներ, նույն ժամանակահատվածում հենց միայն օտարերկրացիների կողմից գրանցվեց մոտ 500 կազմակերպություն, ինչի արդյունքում առաջացավ աշխատուժի պահանջարկ։
«Աշխատատեղերի աճին նպաստեց նաև այն հանգամանքը, որ սեզոնային աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներից շատերը հայտնի պատճառով չգնացին Ռուսաստան կամ Ուկրաինա, հետևաբար փորձեցին աշխատանք գտնել Հայաստանում, շինարարության ոլորտում կամ այլ ընկերություններում»,– ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը` վկայակոչելով ևս մեկ գործոն, ըստ որի` պետական ապարատում նույնպես 4-5 տոկոսով ավելացան աշխատատեղերը, և այդ առումով պետական ապարատն արդեն հագեցած է։
Աշխատավարձերն ու աշխատատեղերը. ինչպես է փոխվել ՀՀ աշխատաշուկան վերջին 10 տարում
Մակարյանի խոսքով` 673 հազար աշխատատեղերից մոտ 490 հազարը բաժին է ընկնում մասնավոր սեկտորին։ Ըստ նրա` մենք այսօր ունենք բյուրոկրատական, ադմինիստրատիվ ուժեղ ռեսուրս, սակայն դա լավ մենեջմենթի տարբերակ չէ և ցույց է տալիս պետական համակարգում արդյունավետության ցածր մակարդակը, այսինքն` թվում է, թե գործը շատ է, դրա համար ավելանում են աշխատատեղերը, բայց ընդհանուր էֆեկտիվությունը խնդրահարույց է, որովհետև նույն ծավալի աշխատանքը հնարավոր է անել ավելի փոքրաթիվ, պրոֆեսիոնալ կադրերով և ստանալ առավելագույն արդյունավետություն։
Նշենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունիսի 23-ի նիստում հայտարարեց, որ մայիսին ՀՀ–ում արձանագրվել է 673 224 վճարովի գրանցված աշխատատեղ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
2021թ–ի մայիսի համեմատ` այդ թիվն ավել է 38 233–ով կամ 6 տոկոսով, 2019թ–ի մայիսի համեմատ` 72 359–ով կամ 12 տոկոսով, իսկ 2018թ–ի համեմատ` 125 235–ով։
Լրահոս
0