https://arm.sputniknews.ru/20220624/hajastann-usumnasirum-e-qkhi-veraberjal-germanakan-pvordzy-44137183.html
Հայաստանն ուսումնասիրում է ՔԿՀ–ի վերաբերյալ գերմանական փորձը
Հայաստանն ուսումնասիրում է ՔԿՀ–ի վերաբերյալ գերմանական փորձը
Sputnik Արմենիա
Գերմանիայում գտնվող հայկական պատվիրակությունն այցելել է Կառլսռուհեի, Օֆֆենբուրգի, Շտուտգարտի քրեակատարողական հիմնարկներ, ծանոթացել դրանց ենթակառուցվածքներին... 24.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-24T16:12+0400
2022-06-24T16:12+0400
2022-06-24T16:25+0400
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
գերմանիա
հայաստան
հհ արդարադատության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/18/44136363_0:0:1024:577_1920x0_80_0_0_cae98fc04014ee34f5e00cebc0bbe571.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Աշխատանքային այցով Գերմանիայում գտվող արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն ուսումնասիրում է քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների վերաբերյալ գերմանական փորձը։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։Նշենք, որ Հայաստանում կառուցվող նոր քրեակատարողական հիմնարկը նախագծման փուլում է։Այցի ընթացքում փոխնախարարը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի հետ։Պատվիրակությունն այցելել է Կառլսռուհեի, Օֆֆենբուրգի, Շտուտգարտի քրեակատարողական հիմնարկներ, ծանոթացել դրանց ենթակառուցվածքներին, ուսումնասիրել շինարարական լուծումները, որոնք ծառայում են վերասոցիալականացման գաղափարին։Երևանում նոր կառուցվող ՔԿՀ–ն անհարմար կլինի «հեղինակությունների» համար. ԱնդրեասյանՊատվիրակությունն այցելել է նաև Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի քրեակատարողական համակարգի կրթական կենտրոն և ծանոթացել քրեակատարողական ծառայողների պատրաստման և վերապատրաստման մոդելներին։Այցի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու արդյունավետ համագործակցությունը Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման շրջանակներում։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/18/44136363_0:0:1024:768_1920x0_80_0_0_b16cdd8b2af35c6e70282f15d3eb05b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրեակատարողական հիմնարկ (քկհ), գերմանիա, հայաստան, հհ արդարադատության նախարարություն
քրեակատարողական հիմնարկ (քկհ), գերմանիա, հայաստան, հհ արդարադատության նախարարություն
Հայաստանն ուսումնասիրում է ՔԿՀ–ի վերաբերյալ գերմանական փորձը
16:12 24.06.2022 (Թարմացված է: 16:25 24.06.2022) Գերմանիայում գտնվող հայկական պատվիրակությունն այցելել է Կառլսռուհեի, Օֆֆենբուրգի, Շտուտգարտի քրեակատարողական հիմնարկներ, ծանոթացել դրանց ենթակառուցվածքներին, ուսումնասիրել շինարարական լուծումները, որոնք ծառայում են վերասոցիալականացման գաղափարին։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Աշխատանքային այցով Գերմանիայում գտվող արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն ուսումնասիրում է քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների վերաբերյալ գերմանական փորձը։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ
Հայաստանում կառուցվող նոր քրեակատարողական հիմնարկը նախագծման փուլում է։
Այցի ընթացքում փոխնախարարը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի հետ։
Պատվիրակությունն այցելել է Կառլսռուհեի, Օֆֆենբուրգի, Շտուտգարտի քրեակատարողական հիմնարկներ, ծանոթացել դրանց ենթակառուցվածքներին, ուսումնասիրել շինարարական լուծումները, որոնք ծառայում են վերասոցիալականացման գաղափարին։
Պատվիրակությունն այցելել է նաև Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի քրեակատարողական համակարգի կրթական կենտրոն և ծանոթացել քրեակատարողական ծառայողների պատրաստման և վերապատրաստման մոդելներին։
Այցի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու արդյունավետ համագործակցությունը Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման շրջանակներում։