https://arm.sputniknews.ru/20220624/aph-erkrneri-glkhavvor-datakhazneri-nistum-artur-davtjany-khvosel-e-pvogheri-lvacman-masin-44141904.html
ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների նիստում Արթուր Դավթյանը խոսել է «փողերի լվացման» մասին
ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների նիստում Արթուր Դավթյանը խոսել է «փողերի լվացման» մասին
Sputnik Արմենիա
Արթուր Դավթյանը, չնայած «փողերի լվացման» դեմ պայքարի դրական միտումներին, արդյունքները գոհացուցիչ չի համարվում` հաշվի առնելով, որ հանցավոր ճանապարհով ձեռք... 24.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-24T17:24+0400
2022-06-24T17:24+0400
2022-06-24T17:45+0400
արթուր դավթյան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
դատախազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/18/44139235_0:18:1350:777_1920x0_80_0_0_e3065bc4d470b47397cdd4fa3b30e725.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկում` ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստում, ներկայացրել է «փողերի լվացման» դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանում իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներն ու դրանց արդյունքները։Տեղեկությունը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։Դավթյանն ընդգծել է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների օրինականացման դեմ պայքարը, դրանց օրինական տնտեսական շրջանառություն վերադարձնելու խնդիրը ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից է:«ՀՀ իրավասու մարմիններում քննվող այս բնույթի հանցագործության դեպքերի քանակը 2017թ. համեմատ 2021թ. ավելացել է 5 անգամ»,- նշել է Դավթյանն ու ընդգծել, որ չնայած նման դրական միտումներին, արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն համարվում` հաշվի առնելով, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքը մեծավ մասամբ դուրս է բերվում երկրից:Նրա կարծիքով` հիմնական խնդիրները կապված են տարբեր երկրներում գործող իրավակարգավորումների, բանկային տվյալների պաշտպանության կառուցակարգերի տարբերություններով, որոնք թույլ չեն տալիս ամբողջ ծավալով կատարելու քննչական հարցումները:Դավթյանն անհրաժեշտ է համարել «փողերի լվացման» երևույթի դեմ պայքարի միասնական իրավական սկզբունքների մշակումն ու գործարկումը, միջազգային համագործակցության անկախ իրավական հարթակների ստեղծումը՝ այդ թվում նաև ԱՊՀ շրջանակում:Նշենք, որ Հայաստանը միացել է հանցավոր ճանապարհով գույքի և եկամուտների ձեռքբերման, «լվացման», հայտնաբերման և բռնագանձման վերաբերյալ միջազգային բոլոր կոնվենցիաներին, լիիրավ անդամի կամ դիտորդի կարգավիճակով ներգրավված է այս հանցատեսակի դեմ պայքարի մի քանի միջազգային հարթակներում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/18/44139235_95:0:1294:899_1920x0_80_0_0_098b8c45a4f9944879338ea07125fd98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր դավթյան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), դատախազ
արթուր դավթյան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), դատախազ
ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների նիստում Արթուր Դավթյանը խոսել է «փողերի լվացման» մասին
17:24 24.06.2022 (Թարմացված է: 17:45 24.06.2022) Արթուր Դավթյանը, չնայած «փողերի լվացման» դեմ պայքարի դրական միտումներին, արդյունքները գոհացուցիչ չի համարվում` հաշվի առնելով, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մեծավ մասամբ դուրս է բերվում երկրից:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկում` ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստում, ներկայացրել է «փողերի լվացման» դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանում իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներն ու դրանց արդյունքները։
Դավթյանն ընդգծել է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների օրինականացման դեմ պայքարը, դրանց օրինական տնտեսական շրջանառություն վերադարձնելու խնդիրը ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից է:
«ՀՀ իրավասու մարմիններում քննվող այս բնույթի հանցագործության դեպքերի քանակը 2017թ. համեմատ 2021թ. ավելացել է 5 անգամ»,- նշել է Դավթյանն ու ընդգծել, որ չնայած նման դրական միտումներին, արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն համարվում` հաշվի առնելով, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքը մեծավ մասամբ դուրս է բերվում երկրից:
Նրա կարծիքով` հիմնական խնդիրները կապված են տարբեր երկրներում գործող իրավակարգավորումների, բանկային տվյալների պաշտպանության կառուցակարգերի տարբերություններով, որոնք թույլ չեն տալիս ամբողջ ծավալով կատարելու քննչական հարցումները:
Դավթյանն անհրաժեշտ է համարել «փողերի լվացման» երևույթի դեմ պայքարի միասնական իրավական սկզբունքների մշակումն ու գործարկումը, միջազգային համագործակցության անկախ իրավական հարթակների ստեղծումը՝ այդ թվում նաև ԱՊՀ շրջանակում:
Նշենք, որ Հայաստանը միացել է հանցավոր ճանապարհով գույքի և եկամուտների ձեռքբերման, «լվացման», հայտնաբերման և բռնագանձման վերաբերյալ միջազգային բոլոր կոնվենցիաներին, լիիրավ անդամի կամ դիտորդի կարգավիճակով ներգրավված է այս հանցատեսակի դեմ պայքարի մի քանի միջազգային հարթակներում: