00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Վրաստանում բեռնատարների կուտակումները կարող են խնդրահարույց լինել հայկական ծիրանի համար

Վրաստանում բեռնատարների կուտակումները կարող են խնդրահարույց լինել ծիրանի արտահանման համար
Բաժանորդագրվել
«Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ծիրանի բերքի իրացման և արտահանման խնդիրներին։
«Սպայկա» ընկերությունը ծիրանի արտահանումը սկսել է երեկվանից, և այս պահին որևէ լուրջ խնդրի չի բախվել Վերին Լարսում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը։

«Յուրաքանչյուր օրն ազդում է պտուղ-բանջարեղենի վրա։ Այս պահի դրությամբ օբյեկտիվ պատճառներով հարևան երկրում մեքենաների կուտակումներ են գոյացել, որովհետև շատերն են զբաղվում բերքի արտահանմամբ, ուստի բեռնատարների կուտակումները կարող են խնդրահարույց լինել ծիրանի արտահանման համար։ Իսկ ինչ վերաբերում է Վերին Լարսին, ապա մեր կառավարությունից նշել են, որ ևս մեկ մաքսակետ բացելու ցանկություն կա, ինչն ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը, քանի որ այդ դեպքում ձևակերպումները կարվեն ավելի արագ, և դա նաև դրականորեն կազդի անցակետի թողունակության վրա»,- նշեց Աղդայանը։

Նրա կարծիքով` հատկապես ծիրանը չորսօրյա ժամկետում հետզհետե կորցնում է տեսքն ու թարմությունը, ուստի պետք է հնարավորինս շուտ իրականացնել այդ պտղատեսակի արտահանումը, հատկապես որ «Սպայկա» ընկերությունն օրական արտահանում է ավելի քան քսան մեքենայի չափ ուղեբեռ։ Ըստ նրա` ծիրանից զատ, արտահանվում է հիմնականում ընկերության ջերմոցներում աճեցված լոլիկը, թեև կան նաև այլ արտահանողներ, որոնք Ռուսաստան են հասցնում տարատեսակ գյուղմթերք։
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Վերին Լարսից ոչ հեռու նոր անցակետի տեղակայմանը
«Մեր արտահանման ծավալները մեծացել են, և արտահանվող պտուղ-բանջարեղենի քանակն օրական կազմում է ավելի քան 400 տոննա։ Ճիշտ է, դրամի արժևորումը մեզ օգուտ չի տալիս, բայց մենք արդեն սովորել ենք նման կորուստներին։ Նախապես հաշվի ենք առնում բերքի որոշակի քանակի կորուստը, ինչն ուղղակի անխուսափելի է մեր գործում։ Խնդրահարույց կարող է լինել նաև բերքն ուշ տեղ հասցնելու հանգամանքը, որովհետև այդ դեպքում չեն ցանկանում ընդունել և սակարկում են գնի շուրջ` պահանջելով իջեցնել ինքնարժեքը»,- պարզաբանեց Աղդալյանը։
Նրա խոսքով` բերքը ժամանակին տեղ հասցնելը կախված է մի շարք հանգամանքներից` սկսած վարորդների աշխատանքից, վերջացրած Վրաստանի պատկան մարմինների գործունեությամբ, և այդ գործընթացը սովորաբար տևում է 4-7 օր։
Նշենք, որ Հայաստանում մեկնարկել է ծիրանի արտահանման գործընթացը, հունիսի 20-ի տվյալով` երկրից արտահանվել է 4600 տոննա ծիրան: Մեղրիից հետո ծիրանն ամենաշուտը հասունանում է Երասխի, Արմաշի ու Սուրենավանի այգիներում:
Օդի ջերմաստիճանով պայմանավորված՝ ևս մեկ-երկու շաբաթից բերքահավաք կսկսվի նաև Արմավիրի ու Արագածոտնի մարզերում:
Լրահոս
0