https://arm.sputniknews.ru/20220623/ukrainaci-azgajnakannery-tsragrum-en-pajtecnel-kharkvovi-mankakan-hivandanvocy-mizincev-44078508.html
Ուկրաինացի ազգայնականները ծրագրում են պայթեցնել Խարկովի մանկական հիվանդանոցը. Միզինցև
Ուկրաինացի ազգայնականները ծրագրում են պայթեցնել Խարկովի մանկական հիվանդանոցը. Միզինցև
Sputnik Արմենիա
Միզինցևն ընդգծել է, որ հիվանդանոցի շենքը ականապատված է։ 23.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-23T23:32+0400
2022-06-23T23:32+0400
2022-07-02T08:45+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
միխայիլ միզինցև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/05/39425597_0:0:677:381_1920x0_80_0_0_a4ad27349d3601cf5fe0b7be94f6803f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Ուկրաինացի ազգայնականները ծրագրում են պայթեցնել Խարկովի առաջին մանկական քաղաքային հիվանդանոցը, որպեսզի հետո դրանում մեղադրեն ռուսական բանակին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։Միզինցևն ընդգծել է, որ հիվանդանոցի շենքը ականապատված է, և նեոնացիստները պլանավորում են այն պայթեցնել Խարկովում ռուսական զորքերի կողմից ռազմական օբյեկտներին հրետանային հարվածներ հասցնելու ժամանակ:«Կեղծ լուսանկարներ և տեսանյութեր պատրաստելու համար քաղաք են ժամանել արևմտյան առաջատար լրատվական գործակալությունների թղթակիցները», - նշել է գեներալը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 120-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/05/39425597_134:0:666:399_1920x0_80_0_0_c1c86c8480d5f827a2b68e9970c7d03b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, միխայիլ միզինցև
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, միխայիլ միզինցև
Ուկրաինացի ազգայնականները ծրագրում են պայթեցնել Խարկովի մանկական հիվանդանոցը. Միզինցև
23:32 23.06.2022 (Թարմացված է: 08:45 02.07.2022) Միզինցևն ընդգծել է, որ հիվանդանոցի շենքը ականապատված է։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Ուկրաինացի ազգայնականները ծրագրում են պայթեցնել Խարկովի առաջին մանկական քաղաքային հիվանդանոցը, որպեսզի հետո դրանում մեղադրեն ռուսական բանակին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով՝ «Կրակեն» ազգայնական գումարտակի և տարածքային պաշտպանության 113-րդ բրիգադի զինյալները գնդակահարության սպառնալիքով բուժհաստատություն են բերում քաղաքի մյուս հիվանդանոցների անձնակազմին և հիվանդ երեխաների:
Միզինցևն ընդգծել է, որ հիվանդանոցի շենքը ականապատված է, և նեոնացիստները պլանավորում են այն պայթեցնել Խարկովում ռուսական զորքերի կողմից ռազմական օբյեկտներին հրետանային հարվածներ հասցնելու ժամանակ:
«Կեղծ լուսանկարներ և տեսանյութեր պատրաստելու համար քաղաք են ժամանել արևմտյան առաջատար լրատվական գործակալությունների թղթակիցները», - նշել է գեներալը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 120-րդ օրը։