https://arm.sputniknews.ru/20220623/nvor-nvorqi-nvor-ghekavary-arquvatsharqi-sirahar-e-jri-gnvov-meqenaner-e-gnel-zhvoghvovurd-44011357.html
Նոր Նորքի նոր ղեկավարը առքուվաճառքի սիրահար է` «ջրի գնով» մեքենաներ է գնել. «Ժողովուրդ»
Նոր Նորքի նոր ղեկավարը առքուվաճառքի սիրահար է` «ջրի գնով» մեքենաներ է գնել. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Թե ինչպես է ՊԵԿ նախկին պաշտոնյան հաջողացրել «ջրի գնով» ավտոմեքենաներ գնել, հայտնի չէ։ 23.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-23T10:38+0400
2022-06-23T10:38+0400
2022-06-23T10:46+0400
թաղապետ
երևան
ավտոմեքենա
վաճառք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44011458_0:38:1080:646_1920x0_80_0_0_2723119fd0bcc9c0ed91bb46bd670b4b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Մհերյանը մինչ այս ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, բացի այդ, զբաղվել է մեքենաների առքուվաճառքով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Երևանի քաղաքապետը ներկայացրել է Նորք-Մարաշ վարչական շրջանի նոր ղեկավարինՄասնավորապես, Մհերյանը զբաղեցրել է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալի պաշտոնը:Ըստ պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրի՝ նա վաճառել է 2017 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա 14 հազար դոլարով: Բացի այդ, նա 1 մլն 950 հազար դրամով վաճառել է 2014 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա և 14 հազար 500 դոլարով՝ 2012 թվականի արտադրության Ford:Ըստ օրաթերթի` Մհերյանը 2019 թվականին Արաբկիր վարչական շրջանում մեկ բնակարան և մեկ ավտոտնակ է գնել, նաև մեկ ավտոտնակ նա ունի Նոր Նորքում:Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 2013 դոլար, իսկ կանխիկ գումար ունեցել է 2 մլն դրամի և 32 հազար դոլարի չափով:Նշենք, որ երեկ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին` Արմեն Մհերյանին:
https://arm.sputniknews.ru/20220620/sirvov-em-katarel-im-ashkhatanqy-nvor-nvorqi-ghekavary-dadarecnum-e-liazvorutjunnery-43864836.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44011458_58:0:1018:720_1920x0_80_0_0_e17f41552d6b409e518eef590d63cb02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թաղապետ, երևան, ավտոմեքենա, վաճառք
թաղապետ, երևան, ավտոմեքենա, վաճառք
Նոր Նորքի նոր ղեկավարը առքուվաճառքի սիրահար է` «ջրի գնով» մեքենաներ է գնել. «Ժողովուրդ»
10:38 23.06.2022 (Թարմացված է: 10:46 23.06.2022) Թե ինչպես է ՊԵԿ նախկին պաշտոնյան հաջողացրել «ջրի գնով» ավտոմեքենաներ գնել, հայտնի չէ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Մհերյանը մինչ այս ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, բացի այդ, զբաղվել է մեքենաների առքուվաճառքով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Մասնավորապես, Մհերյանը զբաղեցրել է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալի պաշտոնը:
«Արմեն Մհերյանը, պարզվում է, սեր ունի ավտոմեքենա գնելու և վաճառելու հետ, համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում նրա՝ 2021 թվականի ունեցվածքի ու գույքի տարեկան հայտարարագրից: Մհերյանը նախորդ տարի միայն 3 ավտոմեքենա է վաճառել»,–գրում է օրաթերթը:
Ըստ պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրի՝ նա վաճառել է 2017 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա 14 հազար դոլարով: Բացի այդ, նա 1 մլն 950 հազար դրամով վաճառել է 2014 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա և 14 հազար 500 դոլարով՝ 2012 թվականի արտադրության Ford:
«Մհերյանն անցյալ տարի գնել է 2018 թվականի արտադրության Ford 3 մլն դրամով, Vaz` 50 հազար դրամով, Tօyota` 100 հազար դրամով: Թե ինչպես է պաշտոնյան հաջողեցրել 100 հազար դրամով կամ 50 հազար դրամով ավտոմեքենա գնել, հայտնի չէ»,–գրում է թերթը:
Ըստ օրաթերթի` Մհերյանը 2019 թվականին Արաբկիր վարչական շրջանում մեկ բնակարան և մեկ ավտոտնակ է գնել, նաև մեկ ավտոտնակ նա ունի Նոր Նորքում:
Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 2013 դոլար, իսկ կանխիկ գումար ունեցել է 2 մլն դրամի և 32 հազար դոլարի չափով:
Նշենք, որ երեկ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին` Արմեն Մհերյանին: