00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկիրը ինչ մարտահրավերների առաջ է, բորդյուրի տակ հավաքված ցեխն ենք քննարկում. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2022
Բաժանորդագրվել
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ սուբվենցիոն ծրագրերով համայնքներին արդեն 19.5 մլն դոլարի տեխնիկա է տրամադրվել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Սուբվենցիոն ծրագրերով կառուցվող ու բարեկարգվող մարզային կամ համայնքնային փողոցները պետք է ոչ միայն կառուցվեն, այլև դրանից հետո սպասարկվեն։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
5.6 մլրդ դրամ` մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար. Փաշինյանը հանձնարարեց վերահսկել
«Ցանկացած օբյեկտ, որ շահագործման է հանձնվում, դրա հետագա շահագործումը պետք է լինի ծրագրի բաղկացուցիչ մաս` համայնքային բյուջեում երևա, ՄԺԾԾ–ում երևա։ Որովհետև կառուցել ու թողնել, որ երկու տարի նորից ցեխի տակ կորի... Մենք ծրագրերն անում ենք համայնքները ցեխից ազատելու համար։ Եվ մեզ համար տարբերություն չկա` այդ ցեխի տակ թարմ արված ասֆալտ է, թե ոչ»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ պետությունը միլիոններ է ծախսում փողոցները կառուցելու վրա, բայց դրանք հետո մնում են անձրևի ու կեղտի տակ և արագ շարքից դուրս են գալիս։
«Ես երբեմն մտածում եմ, ասում եմ` կառավարության նիստում սենց հարցեր ենք քննարկում, մարդիկ կասեն` հըլը նայեք` մեր երկիրը ինչ մարտահրավերների առաջ է` եկել են, բորդյուրի տակ հավաքված ցեխն են քննարկում։ Բայց իմ խորը համոզմւնքն այն է, որ այդ երկու բևեռներն իրար հետ սերտ կապ ունեն։ Դա մտածելակերպ է, ապրելակերպ է։ Այն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք, ես դրանց արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ»,– ասաց նա։
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ սուբվենցիոն ծրագրերով համայնքներին արդեն 19.5 մլն դոլարի տեխնիկա է տրամադրվել։
«Օրինակ` նախորդ տարի 64 մաքրող տեխնիկա է տրամադրվել համայնքներին, որոնց մեջ կան ավլող, մաքրող մեքենաներ»,– ասաց նա։
2022թ–ի ընթացքում մարզերում 5.9 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել
Սանոսյանը նաև նշեց, որ սուբվենցիոն ծրագրում արդեն ներառված է ճանապարհների կահավորման ու գծանշման պահանջը, առաջիկայում կդիտարկեն նաև դրանց հետագա սպասարկման առաջարկները։
Լրահոս
0