https://arm.sputniknews.ru/20220623/hhum-tarva-skzbin-hashvarvel-e-tmramijoc-gortsatsvogh-aveli-qan-7500-andz-inch-vtangner-kan-44028585.html
ՀՀ-ում տարվա սկզբին հաշվառվել է թմրամիջոց գործածող ավելի քան 7500 անձ. ի՞նչ վտանգներ կան
ՀՀ-ում տարվա սկզբին հաշվառվել է թմրամիջոց գործածող ավելի քան 7500 անձ. ի՞նչ վտանգներ կան
Sputnik Արմենիա
Հանրապետությունում թմրամիջոցների օգտագործումը երբեմն նկատվում է նաև դեռահասների շրջանում։ 23.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-23T13:55+0400
2022-06-23T13:55+0400
2022-06-23T15:23+0400
թմրամիջոցներ
թմրամոլ
թմրանյութ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/19/28076132_0:0:1600:901_1920x0_80_0_0_380362e1d9af1475c45d56efa4b24b56.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ-ում տարեցտարի աճում է թմրամիջոց օգտագործողների թիվը. եթե 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը եղել է շուրջ 7100, ապա 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 7570։ Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանը։Նրա խոսքով` այդ անձանցից 4694-ը կաննաբինոիդներ են գործածել, նրանց թվի մեջ ներառված են նաև «սփայս» օգտագործողները։Նա ընդգծեց, որ ներկայացված թվի մեջ ներառված են ոչ միայն բուժում ստացող անձինք, այլև նրանք, ովքեր իրավապահ մարմինների որոշումներով ուղեգրվել են հետազոտության։Նշենք, որ ԿԲԱԿ-ն զբաղվում է քիմիական և ոչ քիմիական կախվածությունների բուժմամբ։ Բազմաթիվ ծառայություններ են մատուցվում` սկսած ամբուլատոր և ստացիոնար բուժումներից, մինչև հոգեբանական աջակցություն։ Կենտրոնում կա նաև տոքսիկոքիմիական լաբորատորիա, որտեղ կատարվում են լաբորատոր հետազոտություններ թե´ մարդու օրգանիզմի կենսամիջավայրում թմրամիջոցների, թե´ այլ հոգեներգործուն նյութերի հայտնաբերման ուղղությամբ։ Կենտրոնում իրականացվում է նաև դիսպանսեր հաշվառում։ Այդ բաժանմունքում կախվածություն ունեցող քաղաքացիները ստանում են նաև փոխարինող` մեթադոնային բուժում։ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանն ընդգծեց, որ թվի աճը պայմանավորված է նոր սինթետիկ թմրամիջոցների տարածմամբ։«Այս տեսակի թմրամիջոցների հայտնաբերումը փոքր-ինչ դժվար է։ Եվս մեկ վտանգ կա` այդ նոր տեսակի թմրամիջոցները լուրջ հոգեկան խանգարումների պատճառ կարող են դառնալ` պսիխոզից մինչև թուլամտություն։ Առաջին իսկ օգտագործումից հետո կարող են դիտվել սուր հոգեկան խանգարումներ, որոնց դեպքում ստացիոնար բուժումն անխուսափելի է։ Շատ հաճախ նման խանգարումները դառնում են քրոնիկ ու անբուժելի»,- ասաց Փաշիկյանը։ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը 1987 թվականին հունիսի 26-ը հռչակել է թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/19/28076132_138:0:1562:1068_1920x0_80_0_0_ad8f72a066b2ba04fe3002dd68670ae6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թմրամիջոցներ, թմրամոլ, թմրանյութ, հայաստան
թմրամիջոցներ, թմրամոլ, թմրանյութ, հայաստան
ՀՀ-ում տարվա սկզբին հաշվառվել է թմրամիջոց գործածող ավելի քան 7500 անձ. ի՞նչ վտանգներ կան
13:55 23.06.2022 (Թարմացված է: 15:23 23.06.2022) Հանրապետությունում թմրամիջոցների օգտագործումը երբեմն նկատվում է նաև դեռահասների շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ-ում տարեցտարի աճում է թմրամիջոց օգտագործողների թիվը. եթե 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը եղել է շուրջ 7100, ապա 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 7570։ Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանը։
Նրա խոսքով` այդ անձանցից 4694-ը կաննաբինոիդներ են գործածել, նրանց թվի մեջ ներառված են նաև «սփայս» օգտագործողները։
«Օփիոիդներ գործածել է 7570 հոգուց 2868-ը, իսկ 8 անձ էլ` կոկաին։ Այս անձանց 70 տոկոսը 30-50 տարեկան անձինք են, սակայն վերջին շրջանում տեսանելի է, որ թմրամիջոցների գործածումը բնորոշ է դարձել նաև ավելի երիտասարդների, երբեմն էլ՝ դեռահասների շրջանում։ Հաշվառված կանայք 170-ն են (նրանք գործածում են օփիոիդներ և կաննաբինոիդներ)»,- նշեց Նազինյանը։
Նա ընդգծեց, որ ներկայացված թվի մեջ ներառված են ոչ միայն բուժում ստացող անձինք, այլև նրանք, ովքեր իրավապահ մարմինների որոշումներով ուղեգրվել են հետազոտության։
Նշենք, որ ԿԲԱԿ-ն զբաղվում է քիմիական և ոչ քիմիական կախվածությունների բուժմամբ։ Բազմաթիվ ծառայություններ են մատուցվում` սկսած ամբուլատոր և ստացիոնար բուժումներից, մինչև հոգեբանական աջակցություն։ Կենտրոնում կա նաև տոքսիկոքիմիական լաբորատորիա, որտեղ կատարվում են լաբորատոր հետազոտություններ թե´ մարդու օրգանիզմի կենսամիջավայրում թմրամիջոցների, թե´ այլ հոգեներգործուն նյութերի հայտնաբերման ուղղությամբ։
Կենտրոնում իրականացվում է նաև դիսպանսեր հաշվառում։ Այդ բաժանմունքում կախվածություն ունեցող քաղաքացիները ստանում են նաև փոխարինող` մեթադոնային բուժում։
«Մեր ստացիոնար բաժանմունքում այժմ 3 կին պացիենտ բուժվում է, իսկ փոխարինող բուժում ստանում է 7 կին»,- ասաց Նազինյանը։
ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանն ընդգծեց, որ թվի աճը պայմանավորված է նոր սինթետիկ թմրամիջոցների տարածմամբ։
«Այս տեսակի թմրամիջոցների հայտնաբերումը փոքր-ինչ դժվար է։ Եվս մեկ վտանգ կա` այդ նոր տեսակի թմրամիջոցները լուրջ հոգեկան խանգարումների պատճառ կարող են դառնալ` պսիխոզից մինչև թուլամտություն։ Առաջին իսկ օգտագործումից հետո կարող են դիտվել սուր հոգեկան խանգարումներ, որոնց դեպքում ստացիոնար բուժումն անխուսափելի է։ Շատ հաճախ նման խանգարումները դառնում են քրոնիկ ու անբուժելի»,- ասաց Փաշիկյանը։
ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը 1987 թվականին հունիսի 26-ը հռչակել է թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր: