00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու որակավորում կտան. Մունչյանը մանրամասներ է ներկայացրել

© Sputnik / Aram NersesyanԲռնցքամարտիկ Նշան Մունչյանը ռադիո Sputnik-ի հյուրն է։
Բռնցքամարտիկ Նշան Մունչյանը ռադիո Sputnik-ի հյուրն է։  - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2022
Բաժանորդագրվել
Հանրահայտ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Նշան Մունչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում բացահայտել է, թե ինչ կարևոր առաքելությամբ է ԱՄՆ-ից եկել Հայաստան։
Հայ բռնցքամարտիկները սիրողական բռնցքամարտից պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու համար միշտ էլ համապատասխան որակավորում ստացել են արտասահմանում։ Այսուհետ այս խնդիրը վերացված է, և պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես գալու որակավորումը Հայաստանում կարող են ստանալ ոչ միայն բռնցքամարտիկները, այլ նաև մարզիչները, մենեջերները, մրցավարները։ ԱՄՆ-ից Հայաստան եկած հանրահայտ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Նշան Մունչյանը Sputnik Արմենիային պատմել է ծրագրի մանրամասները և խոսել Եվրոպայի առաջնության մասին։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։
- Պարոն Մունչյան, Հայաստան ժամանելու պատճառը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությո՞ւնն էր, թե՞ այլ գործեր էլ ունեիք սպորտում։
- Սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի հրավերով եկել էի Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտելու, բայց կային նաև այլ գործեր, և ես կասեի՝ դրանք ավելի կարևոր են ինձ համար։ Արդեն երկար ժամանակ է, ինչ պրոֆեսիոնալների խմբով մենք բացել ենք Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհուրդ։ Եվրոպայի բռնցքամարտի միությունն (EBU) արդեն ընդունել է մեր հայտը, և մենք բռնցքամարտի եվրոպական ընտանիքի անդամ ենք։ Այս անդամությունը մեզ հնարավորություն է տալիս որակավորելու հայ բռնցքամարտիկներին, որոնք ուզում են սիրողական բռնցքամարտից տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ։
Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն բռնցքամարտիկներին, այլ նաև մարզիչներին, պրոմոութերներին, մենեջերներին և մրցավարներին։ Հայաստանում այս դաշտը դատարկ էր, և մենք կարողացանք լրացնել այդ բացը նվիրյալ մարդկանց ուժերով։ Ավելացնեմ, որ մենք պայմանագիր չենք կնքելու հայ բռնցքամարտիկների հետ մենամարտեր անցկացնելու համար։ Մենք նրանց թույլտվություն ենք տալու պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու համար։
Նախկինում մեր բռնցքամարտիկներն այդ թույլտվությունը ստանում էին այլ երկրներից, ինչը որոշակի դժվարություններ էր առաջացնում նրանց համար։ Հիմնելու ենք նաև բռնցքամարտի համար սպորտային բժշկության բաժին, որը շատ կարևոր է։
- Ի՞նչ տպավորություններ ստացաք Եվրոպայի առաջնությունում մեր բռնցքամարտիկների ելույթներից, ու արդյոք դժվար չէ՞ հետևել մենամարտերին ռինգից դուրս։
- Ասեմ, որ որպես մարտավկա շատ դժվար է հետևել մենամարտերին, բայց ձգտում եմ, ինչքան հնարավոր է՝ չեզոք լինել։ Ինչ վերաբերում է մեր բռնցքամարտիկների ելույթներին, ապա կարծում եմ` լավ հանդես եկան։ Մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ` վատ արդյունք չէ իհարկե։ Ի դեպ, շատ լավ կազմակերպված մրցաշար էր։
- Պարոն Մունչյան, իսկ ինչո՞վ եք զբաղված ԱՄՆ-ում։
- 2007 թվականին ես տեղափոխվեցի Լոս Անջելես։ ԱՄՆ ժամանելուց մեկ ամիս անց մտել եմ մարզադահլիճ ու մինչև օրս այնտեղից դուրս չեմ եկել (ժպտում է)։ Աշխատում եմ մի մարզահամալիրում, որտեղ մարզվում են և՛ բռնցքամարտիկները, և՛ ըմբիշները, և՛ մարմնամարզիկները։ Իմ կողքին աշխատում է նաև մեր հայտնի ըմբիշ Մարտին Բերբերյանը, որը մարզում է ըմբշամարտիկներին։
Մեր սաները հիմնականում հայեր են, և ես մեր առաքելությունը սպորտում տեսնում եմ հենց դրանում` ավելի սպորտային դարձնել հայ երեխաներին ու նախապատրաստել ապագա հաջողություններին։ 15 տարվա ընթացքում ունենք զգալի հաջողություններ ռինգում, համոզված եմ, որ դա շարունակական է լինելու։
Զրույցի վերջում 1993 թվականի աշխարհի չեմպիոն Նշան Մունչյանը համոզմունք հայտնեց, որ շատ շուտով Հայաստանում կանցկացվեն պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտեր։ Այդ կապակցությամբ արդեն հայտեր կան, անհնարինը աստիճանաբար դառնում է ակնհայտ։
Դեռ շատ բարձունքներ կնվաճենք. Սլավա Սարգսյանը գնահատել է հայ բռնցքամարտիկների ելույթները
Լրահոս
0