https://arm.sputniknews.ru/20220623/hakakvorupcivon-kvomiten-qrgvorts-e-harucel-vostikanneri-kvoghmic-hatuk-mijvoc-kirarelu-aritvov-44016395.html
Հակակոռուպցիոն կոմիտեն քրգործ է հարուցել ոստիկանների կողմից հատուկ միջոց կիրառելու առիթով
Հակակոռուպցիոն կոմիտեն քրգործ է հարուցել ոստիկանների կողմից հատուկ միջոց կիրառելու առիթով
Sputnik Արմենիա
Քրեական գործը հարուցվել է պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրության հիման վրա, որը մինչ այդ դիմել էր գլխավոր դատախազին։ 23.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-23T11:45+0400
2022-06-23T11:45+0400
2022-06-23T12:36+0400
թագուհի թովմասյան
հակակոռուպցիոն կոմիտե
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/04/42846351_0:91:1600:991_1920x0_80_0_0_a7bce903586d6fa20cd6a8dbb6a8d511.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հունիսի 3-ին Պռոշյան փողոցում ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման առթիվ հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։Նա գրել է նաև, որ դեպքի առթիվ մինչ այս դիմել էր գլխավոր դատախազին, և հենց այդ գրության հիման վրա են նյութեր նախապատրաստել ու քրգործ հարուցել։«ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությամբ մեջ եմ բերել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։ Մասնավորապես` ոստիկանությունը հատուկ միջոցներ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել հավաքին մասնակցող քաղաքացիներին դրանց գործադրման մասին։ Գլխավոր դատախազին էի ներկայացրել նաև բոլոր այն մտահոգությունները, որ ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանիության ժամկետը լրացած է եղել»,– գրել է Թովմասյանը։Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների դեպքերով 10 անձ է կալանավորվելՊատգամավորն ընդգծել է, որ 2017 թվականից հետո «Սվիրել» տեսակի լուսաձայնային նռնակ ձեռք չի բերվել, իսկ դրանց պիտանիության ժամկետն ընդամենը 4 տարի է։Նա շեշտել է, որ հետևողական է լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով:Հիշեցնենք` Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հունիսի 3-ին խաղաղ հավաքի մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև բախումներ տեղի ունեցան, այդ օրը ոստիկանությունն ուժ և լուսաձայնային նռնակներ կիրառեց «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ։ Վնասվածքներ էին ստացել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ ոստիկանները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/04/42846351_80:0:1520:1080_1920x0_80_0_0_7a11817d02b2e79f758688cd8194896f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թագուհի թովմասյան, հակակոռուպցիոն կոմիտե, քրեական գործ
թագուհի թովմասյան, հակակոռուպցիոն կոմիտե, քրեական գործ
Հակակոռուպցիոն կոմիտեն քրգործ է հարուցել ոստիկանների կողմից հատուկ միջոց կիրառելու առիթով
11:45 23.06.2022 (Թարմացված է: 12:36 23.06.2022) Քրեական գործը հարուցվել է պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրության հիման վրա, որը մինչ այդ դիմել էր գլխավոր դատախազին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հունիսի 3-ին Պռոշյան փողոցում ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման առթիվ հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունն իր
ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գրության մեջ նշված է` ստացվել է իմ գրությունն այն մասին, որ 2022 թվականի հունիսի 3-ին ոստիկանության ծառայողներն առանց նախազգուշացման կիրառել են ժամկետն անցած հատուկ միջոցներ, որի հետևանքով տարբեր քաղաքացիներ ստացել են բեկորային վնասվածքներ»,– նշել է Թովմասյանը։
Նա գրել է նաև, որ դեպքի առթիվ մինչ այս դիմել էր գլխավոր դատախազին, և հենց այդ գրության հիման վրա են նյութեր նախապատրաստել ու քրգործ հարուցել։
«ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությամբ մեջ եմ բերել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։ Մասնավորապես` ոստիկանությունը հատուկ միջոցներ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել հավաքին մասնակցող քաղաքացիներին դրանց գործադրման մասին։ Գլխավոր դատախազին էի ներկայացրել նաև բոլոր այն մտահոգությունները, որ ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանիության ժամկետը լրացած է եղել»,– գրել է Թովմասյանը։
Պատգամավորն ընդգծել է, որ 2017 թվականից հետո «Սվիրել» տեսակի լուսաձայնային նռնակ ձեռք չի բերվել, իսկ դրանց պիտանիության ժամկետն ընդամենը 4 տարի է։
Նա շեշտել է, որ հետևողական է լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով:
Հիշեցնենք` Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հունիսի 3-ին խաղաղ հավաքի մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև բախումներ տեղի ունեցան, այդ օրը ոստիկանությունն
ուժ և լուսաձայնային նռնակներ կիրառեց «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ։ Վնասվածքներ էին ստացել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ ոստիկանները։