Դրական արդյունք կա. Փաշինյանն ընդունել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարին
16:00 23.06.2022 (Թարմացված է: 16:04 23.06.2022)
© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ընդունել է Իվա Պետրովային։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իվա Պետրովային։
Բաժանորդագրվել
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ շարունակելու են նոր ծրագրերով նպաստել ՀՀ-ում տնտեսական կայունությանն ու զարգացմանը:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովային։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը նշել է, որ եռամյա համատեղ նախորդ ծրագիրն իրականացվել է հաջողությամբ, և վստահություն հայտնել, որ առաջիկայում կմշակվեն նոր ծրագրեր: Վարչապետը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի, կանխիկի շրջանառության կրճատման, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման և իրականացվող այլ բարեփոխումների մասին՝ շեշտելով, որ արդեն իրականացված բարեփոխումները տվել են դրական արդյունքներ:
© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովային։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովային։
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել է Հայաստանի կառավարության հետ ինտենսիվ համագործակցությունը։ Նա նշել է, որ ԱՄՀ-ն շարունակելու է նոր ծրագրերով նպաստել ՀՀ-ում տնտեսական կայունությանն ու զարգացմանը:
© Photo : official site of the Prime minister of RAԻվա Պետրովա
Իվա Պետրովա
Պետրովան տպավորիչ է համարել ՀՀ-ում արձանագրվող տնտեսական ցուցանիշները և շեշտել է բարեփոխումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը: