https://arm.sputniknews.ru/20220623/bajdeny-hajastanum-amn-nvor-despan-e-nshanakel-44010481.html
Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան է առաջադրել
Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան է առաջադրել
Sputnik Արմենիա
Ծնունդով Կալիֆոռնիայից Քրիստինա Քվիենն արհեստավարժ դիվանագետ է: 23.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-23T10:17+0400
2022-06-23T10:17+0400
2022-06-23T10:59+0400
դեսպան
ջո բայդեն
հայաստան
քրիստինա քվին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44010567_0:282:3025:1984_1920x0_80_0_0_d9506cb6565e8c9d7cc8d9e4a2847d5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվիենը (Kristina Kvien) նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրվել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։Ծնունդով Կալիֆոռնիայից Քրիստինա Քվիենն արհեստավարժ դիվանագետ է: Նա մինչ այս (2019 թվականի մայիսից) եղել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը:Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քրիստինա Քվիենը դեսպանի գործառույթները որպես պաշտոնակատար երկրորդ անգամ ստանձնել է 2020 թ. հունվարից մինչև մայիսի վերջ:ԱՄՆ դեսպանը ներկայացրեց ՀՀ-ի ժողովրդավարության զարգացման մեջ 30 տարում արած ներդրումներըԴրանից առաջ` 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլ, նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:Բացի այդ, իր դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվիենը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թաիլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում:Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին էր, որը նշանակվել էր 2019 թվականին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44010567_158:0:2889:2048_1920x0_80_0_0_6a23dc9b8cde2da6874e3597a6cf5ead.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեսպան, ջո բայդեն, հայաստան, քրիստինա քվին
դեսպան, ջո բայդեն, հայաստան, քրիստինա քվին
Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան է առաջադրել
10:17 23.06.2022 (Թարմացված է: 10:59 23.06.2022) Ծնունդով Կալիֆոռնիայից Քրիստինա Քվիենն արհեստավարժ դիվանագետ է:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվիենը (Kristina Kvien) նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրվել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է
Սպիտակ տունը։
Ծնունդով Կալիֆոռնիայից Քրիստինա Քվիենն արհեստավարժ դիվանագետ է: Նա մինչ այս (2019 թվականի մայիսից) եղել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը:
Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քրիստինա Քվիենը դեսպանի գործառույթները որպես պաշտոնակատար երկրորդ անգամ ստանձնել է 2020 թ. հունվարից մինչև մայիսի վերջ:
Դրանից առաջ` 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլ, նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:
Բացի այդ, իր դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվիենը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թաիլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում:
Հիշեցնենք, որ մինչ այս
Հայաստանում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին էր, որը նշանակվել էր 2019 թվականին։