https://arm.sputniknews.ru/20220623/2022i-1-in-kisamjaki-ekamutnery-gerazancel-en-spaseliqnery-nakharari-arajarkn-yndunvec--44015114.html
2022–ի 1-ին կիսամյակի եկամուտները գերազանցել են սպասելիքները. նախարարի առաջարկն ընդունվեց
2022–ի 1-ին կիսամյակի եկամուտները գերազանցել են սպասելիքները. նախարարի առաջարկն ընդունվեց
Sputnik Արմենիա
Հաշվի առնելով հարկային եկամուտների աճը` ֆինանսների նախարարը կառավարությանն առաջարկեց փոփոխություններ կատարել 2022թ–ի պետական բյուջեում` 40 մլրդ դրամով... 23.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-23T11:27+0400
2022-06-23T11:27+0400
2022-06-23T12:34+0400
հայաստան
բյուջե
տիգրան խաչատրյան
հարկեր
եկամուտ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42752581_0:0:1600:901_1920x0_80_0_0_59119c9fc057a24d7baaa483886117f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ պետական բյուջեի 2022թ–ի առաջին կիսամյակի հարկային եկամուտները նախատեսվածից շատ են եղել։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։Նախարարը հարկային եկամուտների աճը պայմանավորեց մի քանի գործոնով` վարչարարության բարելավում, 2021թ–ին շահութահարկով հարկվող սուբյեկտների թվի աճ, գնաճով պայմանավորված հարկերի բարձրացում։Ինչ վերաբերում է մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված հարկերին, դրանք նախապես բյուջեում ամբողջ տարվա համար հաշվարկված են եղել 50 մլրդ դրամ, բայց առաջին եռամսյակում արդեն հավաքագրվել է 38 միլիարդը։ԵԱՏՄ-ում գտել են ներմուծման մաքսատուրքերի փոխանցման ուղին. ՀՀ-ն կողմ է համաձայնագրինՀաշվի առնելով հարկային եկամուտների աճը` ֆինանսների նախարարը կառավարությանն առաջարկեց փոփոխություններ կատարել 2022թ–ի պետական բյուջեում` 40 մլրդ դրամով ավելացնելով հարկային եկամուտների տարեկան ցուցանիշը։ Կառավարությունն ընդունեց նախարարի առաջարկը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ հարկային եկամուտների աճ արձանագրվել էր արդեն այս տարվա ապրիլի դրությամբ, բայց կառավարությունը որոշել է չշտապել այն բյուջեում ներառելու հարցում։«Ֆինանսների նախարարության հետ խորհրդակցելով` եկանք այն եզրակացության, որ այդ գումարները դեռևս չներառենք պետական բյուջե, սպասենք` կիսամյակն ավարտվի, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ ենք հասկանում, որից հետո ավելացնենք»,– ասաց Փաշինյանը։Վարչապետը նաև հայտարարեց, որ այս հավելյալ գումարները հավելյալ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտան կառավարությանը։Ուղիղ հեռարձակում, գրչից հրաժարում. «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ են առաջարկվում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42752581_0:0:1424:1068_1920x0_80_0_0_be206ec663e049a7fcaf18b9078f7385.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բյուջե, տիգրան խաչատրյան, հարկեր, եկամուտ, նիկոլ փաշինյան
հայաստան, բյուջե, տիգրան խաչատրյան, հարկեր, եկամուտ, նիկոլ փաշինյան
2022–ի 1-ին կիսամյակի եկամուտները գերազանցել են սպասելիքները. նախարարի առաջարկն ընդունվեց
11:27 23.06.2022 (Թարմացված է: 12:34 23.06.2022) Հաշվի առնելով հարկային եկամուտների աճը` ֆինանսների նախարարը կառավարությանն առաջարկեց փոփոխություններ կատարել 2022թ–ի պետական բյուջեում` 40 մլրդ դրամով ավելացնելով հարկայի եկամուտների տարեկան ցուցանիշը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ պետական բյուջեի 2022թ–ի առաջին կիսամյակի հարկային եկամուտները նախատեսվածից շատ են եղել։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են շուրջ 911 մլրդ դրամ, ինչը 30 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Եթե այս ցուցանիշից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 մլրդ դրամը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում դեռևս չէր կիրառվում, ապա հարկերի աճը կկազմի շուրջ 25 տոկոս»,– ասաց Խաչատրյանը։
Նախարարը հարկային եկամուտների աճը պայմանավորեց մի քանի գործոնով` վարչարարության բարելավում, 2021թ–ին շահութահարկով հարկվող սուբյեկտների թվի աճ, գնաճով պայմանավորված հարկերի բարձրացում։
Ինչ վերաբերում է մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված հարկերին, դրանք նախապես բյուջեում ամբողջ տարվա համար հաշվարկված են եղել 50 մլրդ դրամ, բայց առաջին եռամսյակում արդեն հավաքագրվել է 38 միլիարդը։
Հաշվի առնելով հարկային եկամուտների աճը` ֆինանսների նախարարը կառավարությանն առաջարկեց փոփոխություններ կատարել 2022թ–ի պետական բյուջեում` 40 մլրդ դրամով ավելացնելով հարկային եկամուտների տարեկան ցուցանիշը։ Կառավարությունն ընդունեց նախարարի առաջարկը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ հարկային եկամուտների աճ արձանագրվել էր արդեն այս տարվա ապրիլի դրությամբ, բայց կառավարությունը որոշել է չշտապել այն բյուջեում ներառելու հարցում։
«Ֆինանսների նախարարության հետ խորհրդակցելով` եկանք այն եզրակացության, որ այդ գումարները դեռևս չներառենք պետական բյուջե, սպասենք` կիսամյակն ավարտվի, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ ենք հասկանում, որից հետո ավելացնենք»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտարարեց, որ այս հավելյալ գումարները հավելյալ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտան կառավարությանը։