https://arm.sputniknews.ru/20220622/ukrainaci-uzhajinnery-sadranq-en-kazmakerpel-avdeevkajum-dprvoc-en-pajtecrel-rd-pn-44006189.html
Ուկրաինացի ուժայինները սադրանք են կազմակերպել Ավդեևկայում՝ դպրոց են պայթեցրել. ՌԴ ՊՆ
Ուկրաինացի ուժայինները սադրանք են կազմակերպել Ավդեևկայում՝ դպրոց են պայթեցրել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Հատուկ գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն հարվածներ չի հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին և բացառապես մարդասիրաբար է վերաբերվում խաղաղ... 22.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-22T23:05+0400
2022-06-22T23:05+0400
2022-06-22T23:05+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
միխայիլ միզինցև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41461942_0:167:1600:1067_1920x0_80_0_0_5ab95f891022f257fa76ffdbe39ee94e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ուկրաինացի ուժայինները սադրանք են իրականացրել Ավդեևկայում, հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:«ԴԺՀ-ի Ավդեևկա բնակավայրում ՈւԶՈւ-ի տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կենտրոնի մասնագետների կողմից հերթական սադրանքն է իրականացվել՝ Ռուսաստանի Զինված ուժերին քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները ոչնչացնելու համար մեղադրելու նպատակով. ազգայնականները պայթեցրել են հանրակրթական դպրոցի շենքը և շինծու լուսանկարներ ու տեսանյութեր են տարածել ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ներում»,-ասել է նա։Միզինցևը միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին նախազգուշացրել է մեկ այլ անմարդկային սադրանքի մասին, որը պատրաստել են ուկրաինական իշխանությունները ԴԺՀ-ում: Գեներալն ընդգծել է, որ դրա համար նույնպես նախատեսվում է մեղադրել ՌԴ ԶՈՒ-ին։Միզինցևն ընդգծել է, որ հատուկ գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն հարվածներ չի հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին և բացառապես մարդասիրաբար է վերաբերվում խաղաղ բնակչությանը։Ուկրաինացի ազգայնականները Օդեսայի մարզի Դաչնոյե գյուղի մշակույթի տանը և գիմնազիայում հենակետեր են տեղակայել, շարունակել է գեներալը:«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Լիսիչանսկ բնակավայրում, կաթի գործարանի տարածքում, ուկրաինական զինված կազմավորումների ազգայնականները սարքավորել են զորանոցներ, կրակային դիրքեր և սպառազինության պահեստներ, իսկ հարակից տարածքում տեղակայված են արևմտյան արտադրության զրահատեխնիկա և հրետանային գործիքներ»,- նշել է նա: Ոչնչացվել է ուկրաինացի զինվորականներին մատակարարող Նիկոլաևի վառելիքային տերմինալը. ՌԴ ՊՆՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 119-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41461942_0:0:1423:1067_1920x0_80_0_0_6d033d5ca5236fc8f5b115b9d3e85540.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, միխայիլ միզինցև
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, միխայիլ միզինցև
Ուկրաինացի ուժայինները սադրանք են կազմակերպել Ավդեևկայում՝ դպրոց են պայթեցրել. ՌԴ ՊՆ
Հատուկ գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն հարվածներ չի հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին և բացառապես մարդասիրաբար է վերաբերվում խաղաղ բնակչությանը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ուկրաինացի ուժայինները սադրանք են իրականացրել Ավդեևկայում, հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«ԴԺՀ-ի Ավդեևկա բնակավայրում ՈւԶՈւ-ի տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կենտրոնի մասնագետների կողմից հերթական սադրանքն է իրականացվել՝ Ռուսաստանի Զինված ուժերին քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները ոչնչացնելու համար մեղադրելու նպատակով. ազգայնականները պայթեցրել են հանրակրթական դպրոցի շենքը և շինծու լուսանկարներ ու տեսանյութեր են տարածել ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ներում»,-ասել է նա։
Միզինցևը միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին նախազգուշացրել է մեկ այլ անմարդկային սադրանքի մասին, որը պատրաստել են ուկրաինական իշխանությունները ԴԺՀ-ում: Գեներալն ընդգծել է, որ դրա համար նույնպես նախատեսվում է մեղադրել ՌԴ ԶՈՒ-ին։
«Կրամատորսկի շրջանի Սլավյանսկ բնակավայրում ուկրաինական զինված կազմավորումների գրոհայինները ականապատել են M-03 մայրուղուն հարող ավտոճանապարհի եզրագծերը, ընդ որում՝ տեղի բնակչությունը միտումնավոր կերպով չի տեղեկացվել»,- հայտարարել է նա:
Միզինցևն ընդգծել է, որ հատուկ գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն հարվածներ չի հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին և բացառապես մարդասիրաբար է վերաբերվում խաղաղ բնակչությանը։
Ուկրաինացի ազգայնականները Օդեսայի մարզի Դաչնոյե գյուղի մշակույթի տանը և գիմնազիայում հենակետեր են տեղակայել, շարունակել է գեներալը:
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Լիսիչանսկ բնակավայրում, կաթի գործարանի տարածքում, ուկրաինական զինված կազմավորումների ազգայնականները սարքավորել են զորանոցներ, կրակային դիրքեր և սպառազինության պահեստներ, իսկ հարակից տարածքում տեղակայված են արևմտյան արտադրության զրահատեխնիկա և հրետանային գործիքներ»,- նշել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 119-րդ օրը։