https://arm.sputniknews.ru/20220622/tsnvoghn-ir-22-amja-dster-ev-18-amja-vordu-het-shurj-50-andzi-khabel-ev-gumarner-e-kvorzel-43982604.html
Ծնողն իր 22-ամյա դստեր և 18-ամյա որդու հետ շուրջ 50 անձի խաբել և գումարներ է կորզել
Ծնողն իր 22-ամյա դստեր և 18-ամյա որդու հետ շուրջ 50 անձի խաբել և գումարներ է կորզել
Sputnik Արմենիա
Ծնողն ու դուստրը կալանավորվել են, իսկ որդին ազատության մեջ է։ 22.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-22T17:38+0400
2022-06-22T17:38+0400
2022-06-22T18:55+0400
հայաստան
ծնող
հափշտակում
կալանք
դուստր
որդի
էջմիածին
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/86/21248685_0:85:1600:985_1920x0_80_0_0_050b32f32b1905874c56894dffcd80a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Երևանի 54-ամյա բնակիչն իր 22-ամյա դստեր, 18-ամյա որդու և Էջմիածին քաղաքի բնակչի հետ ստեղծել են կազմակերպված կայուն խումբ և ավելի քան 50 անձից գումարներ են կորզել, տեղեկությունը հայտնում է ՔԿ-ն։Այսպես, խմբի անդամները մոլորության մեջ գցելով տուժողներին՝ նրանցից որոշակի ապրանքներ գնելու կամ որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց վճարել են նախապես ձեռք բերված, վճարման միջոց չհանդիսացող հուշանվերային կեղծ «EURO» թղթադրամներ:Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ խմբի երեք անդամներին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` խարդախության հատկանիշներով։Իսկ 22-ամյա աղջիկը մեղադրվում է խարդախության և կողոպուտի մեջ։ Խմբի 3 անդամները կալանավորվել են, իսկ 18-ամյա տղայի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
էջմիածին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/86/21248685_88:0:1512:1068_1920x0_80_0_0_50dceadefeaa354fe385ab0f02c733c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծնող, հափշտակում, կալանք, դուստր, որդի, էջմիածին, հհ քննչական կոմիտե
հայաստան, ծնող, հափշտակում, կալանք, դուստր, որդի, էջմիածին, հհ քննչական կոմիտե
Ծնողն իր 22-ամյա դստեր և 18-ամյա որդու հետ շուրջ 50 անձի խաբել և գումարներ է կորզել
17:38 22.06.2022 (Թարմացված է: 18:55 22.06.2022) Ծնողն ու դուստրը կալանավորվել են, իսկ որդին ազատության մեջ է։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Երևանի 54-ամյա բնակիչն իր 22-ամյա դստեր, 18-ամյա որդու և Էջմիածին քաղաքի բնակչի հետ ստեղծել են կազմակերպված կայուն խումբ և ավելի քան 50 անձից գումարներ են կորզել, տեղեկությունը
հայտնում է ՔԿ-ն։
Այսպես, խմբի անդամները մոլորության մեջ գցելով տուժողներին՝ նրանցից որոշակի ապրանքներ գնելու կամ որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց վճարել են նախապես ձեռք բերված, վճարման միջոց չհանդիսացող հուշանվերային կեղծ «EURO» թղթադրամներ:
«Պարզվել է նաև, որ 22-ամյա աղջիկն Էջմիածին քաղաքում գտնվող խոհանոց-խանութի վաճառողուհուց բացահայտ կերպով հափշտակել է գումար և դիմել փախուստի: Քննությամբ պարզվել է տուժողներին պատճառված վնասի չափը, որը կազմում է շուրջ 18 մլն դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ խմբի երեք անդամներին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` խարդախության հատկանիշներով։
Իսկ 22-ամյա աղջիկը մեղադրվում է խարդախության և կողոպուտի մեջ։ Խմբի 3 անդամները կալանավորվել են, իսկ 18-ամյա տղայի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: