https://arm.sputniknews.ru/20220622/mvoskvan-kaskatsum-e-vor-amn-n-eahk-mkh-i-veraberjal-ankeghts-hajtararutjunner-e-anum-43952104.html
Մոսկվան կասկածում է, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ-ի վերաբերյալ անկեղծ հայտարարություններ է անում
Մոսկվան կասկածում է, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ-ի վերաբերյալ անկեղծ հայտարարություններ է անում
Sputnik Արմենիա
Մարիա Զախարովայի խոսքով` Վաշինգտոնն ու Փարիզը փետրվարի 24-ին ցուցադրաբար ընդհատել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ։ 22.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-22T13:44+0400
2022-06-22T13:44+0400
2022-06-22T14:37+0400
ամն
ռուսաստան
մարիա զախարովա
եահկ մինսկի խումբ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36696607_0:0:2849:1603_1920x0_80_0_0_273d6701a63cba0e3238ce1167c705fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Մոսկվան կասկածում է, որ ԱՄՆ-ն անկեղծ հայտարարություններ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում աշխատելու պատրաստակամության մասին։ Այսօրվա ճեպազրույցում այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդն ասել էր, որ ԱՄՆ-ն խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց պատրաստ է խաղաղ և կայուն կարգավորման համար շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում:Նրա խոսքով՝ նրանք փետրվարի 24-ին ցուցադրաբար, առանց որևէ խորհրդակցության ընդհատել են Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ շփումները։Այդպիսով, Զախարովայի խոսքով, եռյակի աշխատանքին անդառնալի վնաս է հասցվել։ Այս վրդովեցուցիչ քայլի պատճառների մասին մինչ օրս ոչ մի հստակ բացատրություն չի տրվել։«Երաշխիքներ չկան, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի։ Պարզապես, չի ստացվի ձևացնել, թե ոչինչ չի եղել։ Պետք է հաշվի առնել նոր իրողությունները»,- նշեց Զախարովան։Նրա կարծիքով՝ խաղադրույքը եղել է այն, որ Ռուսաստանին կմեկուսացնեն, բայց նրանք սխալվել են և «իրենք իրենց են մեկուսացրել մեզանից»։ Իսկ արտաքին աշխարհը չի սահմանափակվում միայն Եվրատլանտյան աշխարհով։Ռուսական կողմը շահագրգիռ է Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որ առանձին արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խարխլեն տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնման` առանց այդ էլ բարդ ջանքերը։«Մենք այսուհետ ևս մեզնից կախված ամեն բան կանենք այն պարտավորությունների ու խնդիրների անվերապահ կատարման համար, որոնք արձանագրվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում»,- ասել է Զախարովան:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին ընդունել էր Դոնֆրիդին և նրա հետ քննարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությունը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36696607_0:0:2731:2048_1920x0_80_0_0_683f6dcac42e19d304467320e244d4ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, մարիա զախարովա, եահկ մինսկի խումբ, հայաստան
ամն, ռուսաստան, մարիա զախարովա, եահկ մինսկի խումբ, հայաստան
Մոսկվան կասկածում է, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ-ի վերաբերյալ անկեղծ հայտարարություններ է անում
13:44 22.06.2022 (Թարմացված է: 14:37 22.06.2022) Մարիա Զախարովայի խոսքով` Վաշինգտոնն ու Փարիզը փետրվարի 24-ին ցուցադրաբար ընդհատել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Մոսկվան կասկածում է, որ ԱՄՆ-ն անկեղծ հայտարարություններ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում աշխատելու պատրաստակամության մասին։ Այսօրվա ճեպազրույցում այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդն ասել էր, որ ԱՄՆ-ն խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց պատրաստ է խաղաղ և կայուն կարգավորման համար շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում:
«Ինձ թույլ եմ տալիս կասկածել Դոնֆրիդի հայտարարության անկեղծությանը։ Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին Մինսկի խմբի եզակի միջնորդական ձևաչափը, ապա չէին արհամարհի բոլոր մասնակից պետությունների կողմից հավանության արժանացած մանդատը»,- շեշտեց Զախարովան։
Նրա խոսքով՝ նրանք փետրվարի 24-ին ցուցադրաբար, առանց որևէ խորհրդակցության ընդհատել են Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ շփումները։
Այդպիսով, Զախարովայի խոսքով, եռյակի աշխատանքին անդառնալի վնաս է հասցվել։ Այս վրդովեցուցիչ քայլի պատճառների մասին մինչ օրս ոչ մի հստակ բացատրություն չի տրվել։
«Երաշխիքներ չկան, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի։ Պարզապես, չի ստացվի ձևացնել, թե ոչինչ չի եղել։ Պետք է հաշվի առնել նոր իրողությունները»,- նշեց Զախարովան։
Նրա կարծիքով՝ խաղադրույքը եղել է այն, որ Ռուսաստանին կմեկուսացնեն, բայց նրանք սխալվել են և «իրենք իրենց են մեկուսացրել մեզանից»։ Իսկ արտաքին աշխարհը չի սահմանափակվում միայն Եվրատլանտյան աշխարհով։
Ռուսական կողմը շահագրգիռ է Ադրբեջանի ու
Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որ առանձին արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խարխլեն տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնման` առանց այդ էլ բարդ ջանքերը։
«Մենք այսուհետ ևս մեզնից կախված ամեն բան կանենք այն պարտավորությունների ու խնդիրների անվերապահ կատարման համար, որոնք արձանագրվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք`
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին ընդունել էր Դոնֆրիդին և նրա հետ քննարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությունը։