https://arm.sputniknews.ru/20220622/khndirnery-erkkvoghmani-dzevvov-en-lutsvum-zakharvovan-baqvum-ria-nvovvostii-argelapakman-masin-43952253.html
Խնդիրները երկկողմանի ձևով են լուծվում․ Զախարովան` Բաքվում ՌԻԱ Նովոստիի արգելափակման մասին
Խնդիրները երկկողմանի ձևով են լուծվում․ Զախարովան` Բաքվում ՌԻԱ Նովոստիի արգելափակման մասին
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ նման նախադեպերը հնարավորինս քիչ կլինեն։ 22.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-22T13:45+0400
2022-06-22T13:45+0400
2022-06-22T14:08+0400
մարիա զախարովա
բաքու
արտակ բեգլարյան
արցախյան պատերազմ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/29/29/292992_0:279:3083:2013_1920x0_80_0_0_628f4e403ee5bd23555bea76b516315c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Խնդիրները երկկողմանի կարգով են լուծվում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանում ՌԻԱ Նովոստիի կայքի արգելափակումը:Նրա խոսքով՝ գոյություն ունեցող և առաջացող խնդիրները Մոսկվան լուծում է գործընկերների հետ երկկողմանի ձևաչափով: Նա հույս է հայտնել, որ նման նախադեպերը հնարավորինս քիչ կլինեն։Ավելի վաղ Ադրբեջանում Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի հրապարակման պատճառով արգելափակել էին ռուսական պետական գործակալության կայքը: Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ՌԻԱ Նովոստիին Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները տարածելու մեջ:
https://arm.sputniknews.ru/20220604/inchic-en-vakhenum-adrbejanum-beglarjann-andradardzel-e-ria-nvovvostii-argelapakmany-42831962.html
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/29/29/292992_352:0:3083:2048_1920x0_80_0_0_dd51ebb95fd08f130d88e0ed4f619a6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, բաքու, արտակ բեգլարյան, արցախյան պատերազմ, արցախ
մարիա զախարովա, բաքու, արտակ բեգլարյան, արցախյան պատերազմ, արցախ
Խնդիրները երկկողմանի ձևով են լուծվում․ Զախարովան` Բաքվում ՌԻԱ Նովոստիի արգելափակման մասին
13:45 22.06.2022 (Թարմացված է: 14:08 22.06.2022) ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ նման նախադեպերը հնարավորինս քիչ կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Խնդիրները երկկողմանի կարգով են լուծվում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանում
ՌԻԱ Նովոստիի կայքի արգելափակումը:
«Ես միշտ ելնում եմ նրանից, որ զանգվածային լրատվամիջոցների ու դրանց գործունեության հարցերը պետք է լուծվեն երկու հիմնարար բաների հիման վրա՝ համապատասխանություն օրենքին ու խոսքի ազատության և լրագրողների իրավունքների նկատմամբ հարգանք, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում», – նշել է Զախարովան:
Նրա խոսքով՝ գոյություն ունեցող և առաջացող խնդիրները Մոսկվան լուծում է գործընկերների հետ երկկողմանի ձևաչափով: Նա հույս է հայտնել, որ նման նախադեպերը հնարավորինս քիչ կլինեն։
«Ուզում ենք զարգացնել մեր հարաբերությունները նաև մեդիաոլորտում՝ ելնելով ֆեյքերին, ապատեղեկատվությանը հակազդելու ընդհանուր անհրաժեշտությունից։ Մենք աշխարհի բոլոր երկրների հետ միասին հավաքական հիմունքներով և ելնելով նշված սկզբունքներից, լուծելու բան ունենք»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ Ադրբեջանում Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի հրապարակման պատճառով
արգելափակել էին ռուսական պետական գործակալության կայքը: Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ՌԻԱ Նովոստիին Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները տարածելու մեջ: