00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն հնարավորությունների երկիր է. բացվել է «Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» ֆորումը

© Sputnik / Andranik Ghazaryan«Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» ֆորումը Երևանում
«Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» ֆորումը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
«Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» ֆորումը Երևանում
Բաժանորդագրվել
Հայաստան ժամանած գործարարները նախատեսում են հայկական ձեռնարկությունների հետ մի շարք համաձայնագրեր ստորագրել։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանը հնարավորությունների երկիր է, այն գրավիչ է առանց սահմանափակումների բիզնես վարելու տեսանկյունից։ Այս մասին «Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» համաժողովում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը։
Բիզնես-ֆորումը Երևանում մեկնարկել է հունիսի 22-ին, Ուդմուրտիայի պատվիրակությունը տարածաշրջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Տումինի գլխավորությամբ Հայաստանում կլինի մինչև հունիսի 24-ը։ Նախատեսված են մի շարք հանդիպումներ և համաձայնագրերի ստորագրում։
Փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-ռուսական բազմակողմանի համագործակցությունը, որը պայմանավորված է պատմական և մշակութային, փոխադարձ տնտեսական շահերով, ինչպես նաև մի շարք հարցերում ընդհանուր մոտեցումներով։

«Այսօրվա բիզնես-ֆորումը մեծ նշանակություն ունի բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի և Ուդմուրտիայի միջև տնտեսական համագործակցության ու գործարար կապերի հաստատման, խորացման, դրանք երկարաժամկետ տնտեսական փոխշահավետ գործակցության վերածելու համար»,- ասաց Արզումանյանը։

Նրա խոսքով` կողմերի միջև համագործակցության ակտիվացման լավագույն միջոցներից մեկը բիզնես-ֆորումի անցկացումն է, որը գործարարներին հնարավորություն կտա ծանոթանալու տնտեսական ներուժի, ներդրումային հնարավորությունների հետ, գործարար կապեր հաստատելու տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ գործունեության համար։
© Sputnik / Andranik GhazaryanՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը «Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» ֆորումին
Заместитель министра экономики Армен Арзуманян на бизнес-форуме Армения и Удмуртия։ Doing Business (22 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը «Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» ֆորումին
Արզումանյանը նշեց, որ հայ-ռուսական համագործակցությունը տարբեր ոլորտներում բարձր մակարդակի է, իսկ հեռանկարում երկրները կարող են մի շարք համատեղ նախաձեռնություններ, ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել, համագործակցություն հաստատել որակապես նոր մակարդակով։ Նա կարևորեց պաշտոնական պատվիրակությունների, բիզնես հատվածի ներկայացուցիչների փոխադարձ այցերի աշխուժացումը, երկրների միջև տարբեր աշխատանքային խմբերի ակտիվ փոխգործակցությունը։
Փոխնախարարը համոզված է` նոր իրականությունը կնպաստի, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրանան. կավելանա երկու երկրների ապրանքաշրջանառությունը, համատեղ փոխշահավետ նախագծեր կիրականացվեն։
Այս համատեքստում Արզումանյանը նշեց, որ Հայաստանը հնարավորությունների երկիր է, ժամանակակից, կիրթ և որակյալ մարդկային ներուժով և մի շարք երկրների հետ համագործակցության տարբեր մակարդակով։ Ավելին, մեր երկիրը գրավիչ է բիզնեսով զբաղվելու համար, քանի որ ՀՀ կառավարությունը բաց դռների քաղաքականություն է վարում` ներդրումային միջավայրում գրեթե առանց որևէ սահմանափակումների։
Նա ընդգծեց նաև, որ երկկողմ ներուժի և տնտեսական կապերի ակտիվացմանը նպաստում է նաև Հայաստանի և ՌԴ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։
ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն իր հերթին նշեց, որ 2021 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը 2,6 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն են ունեցել։ Նա այս թիվը ռեկորդային անվանեց` նշելով, որ անկախ դրանից դեռ աճելու տեղ կա։ Ըստ նրա` ՌԴ-ից օտարերկրյա բիզնեսի հեռացումից հետո շուկայում ազատ առևտրային հարթակներ են ի հայտ եկել։
© Sputnik / Andranik Ghazaryan«Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» ֆորումը Երևանում
Удмуртская пищевая продукция, представленная на бизнес-форуме Армения и Удмуртия։ Doing Business (22 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
«Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» ֆորումը Երևանում
«Մենք փոխգործակցության բարձր մակարդակի վրա ենք գտնվում։ Ընդլայնում ենք ներմուծումը փոխարինելու, տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունները զարգացնելու, ֆինանսաբանկային ոլորտի համագործակցության հետ կապված երկխոսությունը։ Հայաստանը հուսալի գործընկեր է, և դա զգացվում է»,- նշեց Դոնչենկոն։
Նրա խոսքով` ռուսական բիզնեսը հետաքրքրված է շինարարության, սննդի, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությամբ։
© Sputnik / Andranik Ghazaryan«Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» ֆորումը Երևանում
Удмуртская пищевая продукция, представленная на бизнес-форуме Армения и Удмуртия։ Doing Business (22 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
«Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» ֆորումը Երևանում
Դոնչենկոն նշել է, որ ներկա պահին աշխատանքներ են տարվում Ռուսաստան-Հայաստան-Իրան եռակողմ համագործակցության լայն օրակարգի շրջանակում։ Առաջիկայում Եկատերինբուրգում մեծ արդյունաբերական ցուցահանդես կկազմակերպվի, որի շրջանակում կքննարկվեն համագործակցության հարցեր։
Ուդմուրտիայի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Տումինն իր հերթին նշեց, որ Հայաստանի և Ուդմուրտիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թվականին կազմել է 3 մլն դոլար, և դա առավելագույն շեմը չէ։ Ուդմուրտիայից Հայաստան է արտահանվում մետաղագործության, մեքենաշինության, քիմիական ոլորտի արտադրանք։
© Sputnik / Andranik GhazaryanՀՀ–ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն «Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» ֆորումին
Торговый представитель России в Армении Анна Донченко на бизнес-форуме Армения и Удмуртия։ Doing Business (22 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
ՀՀ–ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն «Հայաստան և Ուդմուրտիա. Doing Business» ֆորումին
Տարածաշրջանը հայտնի է նաև իր մեքենաշինությամբ, զենքի արտադրությամբ, ՏՏ-ի, մետաղամշակման, գործիքաշինության, նավթասպասարկման ոլորտներով, ինչպես նաև հիդրավլիկ սարքավորումներով։
Ուդմուրտիայի հայ համայնքում 3 հազար հայ է բնակվում։
Լրահոս
0