00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ուզում է արբանյակ արտադրել. Խաչատուրյանը մանրամասներ հայտնեց «Urdaneta»-ի մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՀայաստանի առաջին տիեզերական արբանյակը
Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը
Բաժանորդագրվել
Վահագն Խաչատուրյանը հայտնեց, որ «Ռոսկոսմոսի» հետ էլ պայմանավորվածություններ ունեն։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը ձեռք բերելու գործընթացը 2021-ի հոկտեմբերից է սկսվել` մի հանդիպման արդյունքում, որի մասին տեղյակ են եղել ՀՀ վարչապետը և ևս երկու անձ։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց ՀՀ նախագահ Վագահն Խաչատուրյանը։
Մայիսի 26-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր` «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը` «Urdaneta»-ն։
«Ամբողջ գործընթացը տեղի է ունեցել ԲՏԱ նախարարության կողմից` իմ ղեկավարությամբ (Խաչատուրյանն այդ ժամանակ զբաղեցնում էր ԲՏԱ նախարարի պաշտոնը -խմբ.)։ Գործընթացին շատ սահմանափակ մարդիկ են մասնակցել, որի մասին պարբերաբար տեղեկացված է եղել վարչապետը։ Հունվարին արդեն իսկ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել»,–ասաց Խաչատուրյանը։
Նա հավելեց, որ Հայաստանն ուզում է արբանյակ արտադրել և կոչ արեց ոլորտի մասնագետներին դիմել ԲՏԱ նախարարություն։
Ինչ վերաբերում է Հայաստանի առաջին տիեզերական արբանյակին, ապա, ըստ նախագահի, դրա հիմնական նպատակը տիեզերական գործունեությամբ զբաղվելու բազա ունենալն էր։ Խաչատուրյանը նշեց, որ արբանյակի հետ արդեն կապ է հաստատվել և շուտով նկարներ էլ կլինեն։ Նախագահը հավելեց` արբանյակային կայանն այժմ Հայաստանից չի կառավարվում, այսինքն` այն դրսից է կառավարվում` հայկական կողմի հրահանգներով։
Իսկ հնչող քննադատություններին, թե ինչու է հայկական կողմը համագործակցել ամերիկացիների, այլ ոչ թե ռուսների հետ` Խաչատուրյանն արձագանքեց.
«Մենք «Ռոսկոսմոսի» հետ էլ պայմանավորվածություննրր ունենք, ուղղակի իրենց հետ այլ ծրագրեր ենք իրականացնում, այսինքն` նրանք այսպիսի ծրագրերում դեռևս մասնակցություն չունեն։ Իսկ հնչող մեկնաբանություններին, թե ինչու հայկական արբանյակը կապի արբանյակ չէ, պետք է ասեմ, որ կապինը բավական թանկ է և պետք է ավելի լուրջ ներդրումներ արվեն»,–ասաց Խաչատուրյանը։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ԲՏԱ նախարարություն` փորձելով պարզել մի շարք մանրամասներ։ Ի պատասխան հայտնել էին, որ արբանյակի կողմից արված տիեզերալուսանկարները կարող են կիրառվել գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանություն, արտակարգ իրավիճակների և մի շարք այլ ոլորտներում նաև գիտական նպատակներով։
Արբանյակը գործելու է մոտ 500 կիլոմետրանոց արևասինխրոն ուղեծրի վրա։ ԲՏԱ-ն հայտնել էր նաև, որ մասնագետների գնահատմամբ` արբանյակը քաշ-որակ հարաբերակցության մեջ յուրահատուկ է և լավագույններից մեկն է աշխարհում
Լրահոս
0