00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չար կերպարով արդարացնում էր բարին. բացառիկ հարցազրույց Քոթանջյանի մասին գրքի հեղինակի հետ

© Sputnik / Asatur YesayantsՌաֆայել Քոթանջյան
Ռաֆայել Քոթանջյան - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2022
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
«Նոն Ֆինիտա» գրքի մտահղացման, Ռաֆայել Քոթանջյանի կյանքից հետաքրքիր պատմությունների, նրա բնավորության առանձնահատկությունների, իշխանությունների հետ փոխհարաբերությունների ու գնահատված լինելու մասին Sputnik Արմենիան զրուցել է գրքի հեղինակ Զարուհի Առաքելյանի հետ։
«Հայ մեծանուն դերասան, ստեղծագործող և մտավորական Ռաֆայել Քոթանջյանի մասին 2018-ին լույս տեսած «Նոն Ֆինիտա» գիրքը բացահայտում է դերասանի կենսագրական հետաքրքրաշարժ դրվագները, ստեղծագործական ընթացքն ու նորովի իմաստ ձեռք բերում նրա հեռանալուց հետո։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ռաֆայել Քոթանջյանի կյանքի ու գործունեության մասին առաջին գրքի հեղինակ, դերասանուհի Զարուհի Առաքելյանը։
- Որտե՞ղ և ինչպե՞ս ծանոթացաք Ռաֆայել Քոթանջյանի հետ։
- Երկար տարիներ էի ճանաչում նրան։ Բայց երկարն ու կարճը շատ հարաբերական են։ Լինում է, երբ մարդուն տարիներով ճանաչում ես, բայց կարող ես մոռանալ մեկ օրում, կան մարդիկ, որոնց հետ շփվում ես 5 րոպե և այլևս երբեք չես կարող մոռանալ։ Ռաֆայել Քոթանջյանը այդպիսին էր։ Երբ սովորում էի Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի համալսարանում, նրան հաճախ էին հրավիրում դերասանական վարպետություն դասավանդելու։ Հնարավոր չէր նրանով չհրապուրվել։ Անցել էին տարիներ, ես արդեն հրատարակել էի առաջին գիրքս՝ հայրիկիս հիշատակին, աշխատում էի երկրորդի վրա։ Միջոցառումներից մեկի ժամանակ հանդիպեցինք, վերսկսվեց մեր ընկերությունը։ Նա դարձավ իմ բոլոր գրքերի խորհրդատուն, իմ ուսուցիչը, վարպետը, իր շնորհիվ ես սկսեցի կատարելագործվել դերասանական բնագավառում։
- Ե՞րբ հասկացաք, որ գիրք եք ուզում գրել նրա մասին։ Ինչպե՞ս միտք հղացավ։
- Երբ իմացա, որ Ռաֆայել Քոթանջյանի մասին գիրք չկա, շատ զարմացա։ Որոշեցի, որ պետք է գիրք գրեմ նրա մասին, ինքն էլ հաճույքով ընդունեց առաջարկս։
- Գրքի ընթացքը հե՞շտ էր։ Ռաֆայել Քոթանջյանին բացահայտելը դյուրի՞ն գործ էր։
- Հանդիպում էինք սրճարանում։ Մեր տեղը ունեինք՝ պատուհանի մոտ։ Նշեմ, որ ես չեմ փորձել իր կյանքին ու գործունեությանը գեղարվեստական տեսք տալ. գիրքը բացառապես հիմնված է իրապատումների վրա, վերապրել եմ իր կյանքի պատմությունները իր հետ միասին։ Գիրքն իմ խոնարհումն է Ռաֆայել Քոթանջյանին։ Ինչո՞ւ «Նոն ֆինիտա»։ Նոն Ֆինիտան՝ անավարտությունը, խախտում է իրականի սահմանը։ Այն արվեստի աշխարհ մուտք է գործել Միքելանջելոյի ստեղծագործություններով, և Ռաֆայել Քոթանջյանի կերպարների, գործունեության, ամեն ինչի մեջ կա Նոն Ֆինիտան։ Նա իր հետևից թողնում էր հետաքրքրություն, կրկին հանդիպելու սպասում, երևակայելու և խորհելու հնարավորություն տալիս։ Նա սիրում էր մնալ անորսալի, այդ պատճառով էլ Նոն Ֆինիտան համահունչ է իր կերպարին։
- Ինչո՞վ է յուրահատուկ գիրքը։
- Գրքի շապիկն ունի հետաքրքիր հնարավորություն։ Պահելով հեռախոսի մեջ ներբեռնված «Արլուպա» հավելվածը շապիկի վրա` բացվում է մի տեսանյութ «Սատանայի ջրաղացը» ներկայացումից։ Երևանում դա առաջին գիրքն է, որի շապիկն ունի նման հնարավորություն։ Շապիկի ներսի կողմում Ռաֆայել Քոթանջյանի սիրելի բանաստեղծություններն են՝ Պ․Սևակի «Գժվում եմ» և «Նոր ծանոթություն»։
- Ձեր ֆեյսբուքյան էջում Քոթանջյանի մահվան կապակցությամբ նրան բնութագրում եք բարի ու իմաստուն, խելահեղ տաղանդ ունեցող, կերպարանափոխության գիտակ, քայլող հանրագիտարան...Ինչո՞վ էր տարբերվում Ձեր ճանաչած Քոթանջյանը մյուս դերասաններից։
- Ռաֆայելի հայրը ցանկանում էր, որ որդին դառնար ճարտարապետ, և հենց նա էր սերմանել սերը ընթերցանության հանդեպ։ Շատ էր կարդում և բոլոր բնագավառներում ուներ հանրագիտարանային գիտելիքներ։ Օրինակ՝ «Աթոռացավ» ներկայացման մեջ միաժամանակ մարմանավորելով մի քանի դերեր, այնպես էր խաղացել, որ կյանքի օրոք թատրոնի և կինոյի լեգենդ էր։
- Նրան հատո՞ւկ էր մեծամտությունը։
- Երբեք։ Նա շատ համեստ էր։ Բազմաթիվ բացասական կերպարներ է կերտել և դրանց մեջ փորձում էր արդարացնել բարին։ Փորձում էր այդ չար կերպարներով հանդիսատեսի մոտ հակակրանք ստեղծել չարի հանդեպ։
- Ունե՞ր բնավորության գիծ, որ Դուք չէիք հավանում։
- Նա քաղաքավարության վառ օրինակ էր։ Սիրում էր մեջբերել պարսկական մի իմաստություն. մեկին հարցնում են՝ ումի՞ց ես սովորել քաղաքավարություն, պատասխանում է՝ անքաղաքավարիներից։ Հարցազրույցները նրա հետ շատ դրական էին և ուսուցողական, խորհուրդներով լի։ Իր ամեն բառի մեջ խորհուրդ կար։ Պատմություններն այնպես էր մատուցում, կարծես փոքրիկ ներկայացում էր խաղում։
- Ի՞նչ ուշագրավ պատմություններ է պատմել Ձեզ, որ մինչ այդ հայտնի չէին հանրությանը։
- 1988-ին Քոթանջյանը դրամատիկական թատրոնի խմբով ինքնաթիռով մեկնում էր Սիրիա։ Ճանապարհին վթար տեղի ունեցավ. ինքնաթիռի 2 թևերը վնասվել էին, այրվում էին, բոլորը խուճապի մատնվեցին։ Նա բոլորին օգնում էր դուրս գալ, հանկարծ խոչընդոտ առաջացավ՝ ուղևորներից մեկի ճամպրուկն էր խցանվել հենց դռան մոտ։ Ռաֆայելը փորձեց ազատել ելքն ու վնասեց ոտքը, նրան տարան հիվանդանոց, վիրահատեցին, գիպս դրեցին, բայց առջևում ներկայացում էր։ Ինչպե՞ս պետք է խաղար Օվուզ բեյի դերը։ Քոթանջյանը խաղաց սայլակի վրա՝ ավելի համոզիչ դարձնելով կերպարը՝ ճիվաղ, հիվանդ, նախանձ` չարությամբ լցված առողջների հանդեպ։
- Ռաֆայել Քոթանջյանին ճանաչում էին հայ իրականությունից դուրս, շատ էր նկարահանվում Ռուսաստանում, Ուկրաինայում։ Ի՞նչ եք կարծում, եթե բնակություն հաստատեր արտերկրում, կունենա՞ր ավելի մեծ համբավ։
- Նա շատ էր սիրում Հայաստանը, ուզում էր իր ավանդը ներդնել հենց Հայաստանի մշակույթի զարգացման մեջ։ Նրան շատ էին սիրում Ռուսաստանում և իմանալավ գրքի մասին` ուզում էին ունենալ գրքի ռուսերեն տարբերակը։ Որտեղ էլ որ նա լիներ, նույն կերպ իրեն կցուցաբերեր` իր տաղանդը, իր աշխատասիրությունը։
- Ըստ Ձեզ, կյանքի օրոք իրեն գնահատված զգացե՞լ է։
- Կան դերասաններ, որոնք հրապարակավ շատ են խոսում իրենց տաղանդի մասին։ Բայց նա այնքան համեստ էր, որ դա իրեն հաճախ խանգարում էր։ Կարող էր և համեստ չլինել. նրա մեծությունը, տաղանդը դա թույլ էին տալիս։ Բայց ինքնագովազդով չի զբաղվել, շատ պահանջված էր, շատ սիրված բոլորի կողմից։
- Ամիսներ առաջ մի խումբ մտավորականներ հրավիրված էին Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։ Հանրության կողմից տարբեր մեկնաբանություններ եղան։ Ձեզ հայտնի՞ է նրա արձագանքը։
- Քննադատություններից երբևիցե չէր նեղվում, ուներ իր կարծիքը բոլորի մասին, երբևէ որևէ հրավեր չէր մերժում՝ լիներ կառավարական, թե այլ հրավեր։ Գուցե հիասթափություններ ունեցել է իր ներսում, բայց չի արտահայտվել։ Քննադատություններին էլ ուշադրություն չի դարձրել, շարունակել է իր արվեստով զբաղվել։ Շատ ինքնաբավ էր։
- Ի՞նչ չհասցրիք հարցնել նրան։
- Վերջին անգամ խոսել էինք մոտ 20 օր առաջ և պայմանավորվել օրեր անց հանդիպելու մասին։ Չհասցրինք․․․
Լրահոս
0